Գլխավոր էջ » Հետաքրքիր
Վիբրատորների հակիրճ պատմությունը  405

Գլխավոր էջ » Հետաքրքիր 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   Sextoys.am

Առաջին՝ գոլորշիով աշխատող մերսիչը հայտագործվել է 1869 թ. ամերիկացի բժիշկ Ջորջ Թեյլերի կողմից: Այս վիբրատորը հիմնականում օգտագործվում էր ՍՊԱ-երում և բժիշկների գրասենյակներում, քանի որ այն մեծ էր և տեղափոխման համար դժվար: Վիբրատորները սկսվեցին ռեգուլյար օգտագործվել 19-րդ դարի վերջում, այն բանից հետո, երբ բժիշկները հոգնեցին օգտագործել իրենց ձեռքերը այն հիվանդների բուժման համար, որոնց ախտորոշվել էր հիստերիա ու նեվրաստենիա: 
 

Այն ժամանակ հիստերիան ընդհանուր դիագնոզ էր, որն ընդգրկում էր մի շարք ախտանշաններ՝ դեպրեսիաից մինչ ագրեսիա, ցավ մկաններում: Բժիշկները օգտագործում էին հեշտոցային մերսումը հիստերիայի բուժման համար:

Մերսումը չէր դիտարկվում սեքսուալ տեսանկյունից, այլ ավելի շուտ որպես ավանդական բուժում ընդհանուր թուլության դեպքում: Կանանց սահմանվում էին շաբաթային կուրսեր, և երբեմն անհրաժեշտ էր լինում մի քանի ժամ իրականացնել մերսում, մինչև նրանք կհասնեին նրան, ինչը անվանվում էր պարոքսիզմ (ջղաձգություն, որը նշանակում էր բուժման ավարտ): 

Բժիշկները մտածում էին թե ինչպես կարելի է մեքենայացնել մերսման պրոցեսը, որպեսզի այն դառնա առավել պարզ և արագ: Հիդրոթերապիան՝ մերսման տեխնիկա, որն իրենից ներկայացնում է ջրի ուղորդված շիթ կանացի սեռական օրգաններին, էֆեկտիվ դուրս եկավ պարոքսիզմի ստիմուլյացիաի համար: 1880թ-ին բժիշկները հեղափոխական հայտնագործություն կատարեցին այս բնագավառում՝ ստեղծելով առաջին էլեկտրական վիբրատորը: Այդ հսկայական մեքենան թույլ էր տալիս հիվանդներին հասնել պարոքսիզմի 9 րոպեների ընթացքում:

1902թ-ին Hamilton Beach ըներությունը շուկա հանեց առաջին տնային օգտագործման վիբրատորը: Այդ Ձեռքի վիբրատորը եղավ հինգերորդ էլեկտրական սարքավորումը, որը մտավ տնային օգտագործման մեջ ավելի շուտ, քան խոհանոցային ստանդարտ սարքավորումներից մեծամասնությունը: 

Շատ ընկերություններ հետևեցին այդ օրինակին և 1900-ականների առաջին չորս տասնամյակների ընթացքում արտադրեցին տասնյակ տարբեր կոնստրուկցիաներ:

Վիբրատորները վաճառվում էին որպես կենցաղային տեխնիկա, որը կօգնի կանանց պահպանել երիտասարդության փայլը և հանգիստ վարքագիծը: Նման հայտարարությունները շատ տարածված էին 20-րդ դարի 10-ական և 20-ական թվականներին, և դրանք կարելի էր գտնել գրեթե բոլոր հարգված կանացի ամսագրերում:

Վիբրատորները 1920-ական թվականներին սկսեցին հայտնվել պոռնոֆիլմերում՝ ներկայացնելով այն հասարակությանը որպես սեքս-խաղալիք և տալով նրանց որոշակի սոցիալական ստիգմա: Հետևաբար, խելացի մարկետինգային գուրուներն սկսեցին այն վաճառել ցանկացած տեսքի տակ՝ բացի սեքս-խաղալիքից: Ինչպես սայրեր ոտքերի համար,  մեջքը քորելու սարքավորումներ, կամ ինչպես փոշեկուլի օգտագործման ուղեցույց: Այդպիսով վիբրատորները դեռևս հասանելի էին, սակայն արդեն սերտ հսկողության տակ էին:

Վիբրատորները նորից տարածում գտան 1980-ականներին, երբ մոլեգնում էր ՁԻԱՀ-ի համաճարակը: Պետական պաշտոնյաները յուրաքանչյուր ամերիկյան ընտանիքի ուղարկում էին ապահով սեքսի միջոցները մանրամասն նկարագորղ բրոշյուրներ, իսկ վիբրատորները ներառված էին ապահով սեքսի տարբերակների մեջ:
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   Sextoys.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog