RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Վարչապետի և այլ պաշտոնյաների շքեղ ու թանկարժեք ժամացույցները (լուսանկարներ)  1895

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Վարչապետի և այլ պաշտոնյաների շքեղ ու թանկարժեք ժամացույցները (լուսանկարներ)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Armtimes.com-ը գրում է՝ 

Հայաստանի պաշտոնյաները չեն զարմացնում իրենց կարողությամբ: Ոմանք էլ աչքի են ընկնում թանկարժեք ժամացույցների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքով: «Tourbillon» ֆեյսբուքյան էջը, որը զուտ տեղեկատվական հարթակ է, առանձնացրել է ՀՀ պաշտոնյաների կրած ժամացույցների մի մասն ու գնահատում կատարել՝ նշելով, թե որ ժամացույցը որ ընկերությունն է արտադրում և որքան արժե:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հատ ժամացույց ունի, որոնք գերազանցում են 8 միլիոն դրամը: Նրա հայտարարագրում այս մասին ասված է, սակայն թե որ ժամացույցը կոնկրետ որքան արժի վարչապետը չի նշել:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն այժմ զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը, կրում է «Franck Muller Long Island» ժամացույց, որն արժե 9 հազար ԱՄՆ դոլար:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ կրում է «Cartier Santos»-ի արտադրանքը, որն արժե 6 հազար դոլար:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը ևս իր հայտարարագրում նշում է կատարել, որ ունի 8 միլիոնը գերազանցող ժամացույց: Նրա կրած ժամացույցների մեկը «Kerbedanz»-ի արտադրության է: Ժամացույցը պատրաստվել է եզակի օրինակով և հատուկ պատվերով։ Այն հասանելի չէ մասսայական վաճառքի համար։ Արժե ավելի քան 18 հազար ԱՄՆ դոլար:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կրում է «Gucci» ժամացույց, որն արժե 900 ԱՄՆ դոլար:

Առողջապահության նախկին նախարար, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նախընտրում է «Frederique Constant»-ի արտադրանքը, որն արժե 600 դոլար:

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նախընտրում է «Zenith» ապրանքանիշը, իսկ կրած ժամացույցն արժե 3 հազար 300 ԱՄՆ դոլար:

Նկատենք, որ ԱՄՆ 44 և 45-րդ նախագահներ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի կրած ժամացույցները միասին վերցրած 600 դոլարը չեն գերազանցում:



Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Վարչապետի և այլ պաշտոնյաների շքեղ ու թանկարժեք ժամացույցները (լուսանկարներ)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (17.11.16) Դիտումներ: 1895 | Տեգեր: շքեղ, պաշտոնյաների, թանկարժեք, Ու, այլ, ժամացույցները, վարչապետի, (լուսանկարներ) | - Վարկանիշ -: 0.0/0