Գլխավոր էջ » Հետաքրքիր
Տղամարդը չի կարողանում միանգամից մի քանի գործողություն կատարել. Ինչու՞  379

Գլխավոր էջ » Հետաքրքիր 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Բազմաթիվ հետազոտություններից հետո պարզ դարձավ, որ տղամարդն ունի խիստ մասնագիտացված ուղեղ, որը բաժանված է տարբեր մասերի: Նրա ուղեղի կառուցվածքն այնպիսին է, որ նա կարողանում է կենտրոնանալ միայն մի գործի վրա:
Եվ այսպես, ինչու՞ տղամարդիկ չեն կարողանում մի քանի գործ անել միանգամից:

Տղամարդը չի կարողանում միանգամից մի քանի գործողություն կատարել. Ինչու՞


Կանայք հաճախ նկատած կլինեն, որ երբ տեսչի սուլոցից հետո տղամարդը արգելակում է մեքենան և, ասենք, ուզում է վարորդական իրավունքը հանել, նախ անջատում է մեքենայի ռադիոն: Կանայք ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչու նա այդպես վարվեց: Ինչու՞ է տղամարդը պահանջում, որ տանեցիները անջատեն հեռուստացույցը, երբ ինքը հեռախոսով խոսում է: Կնոջն ապշեցնում է նաև այն, որ երբ ամուսինը թերթ է կարդում, ոչինչ չի լսում: «Չէ՞ որ ես շատ կարևոր բաներ եմ ասում»,- ինքնիրեն դժգոհում է կինը:


Փորձի համար նման պահին, երն նա խորասուզված կարդում է, տղամարդուն ասեք, որ դուք արդեն սիրեկան ունեք, ասեք, որ 1000 դոլարը երեկ կորցրել եք, իսկ սառնարանը շարքից դուրս եկավ, նաև ասեք, որ ձեր որդուն ինստիտուտից դուրս են թողել, իսկ առավոտյան եկել էին ձեր աղջկա ձեռքը խնդրելու, կամ էլ ասեք, որ դատարանի վճռով ձեր տունը աճուրդի է հանվել:
Ընթերցանության մեջ խորասուզված տղամարդը ձեր պատմություններին զուգահեռ կասի` ըհը…, ըհը, հա, հա, էլի, լավ, եղավ… ու կշարունակի կարդալ:
Ի տարբերություն տղամարդու`  կնոջ ուղեղը օժտված է մի քանի գործ միանգամից անելու հատկությամբ: Օրինակ` միաժամանակ կարող է խոսել հեռախոսով, նոր բաղադրատոմսով ճաշատեսակ պատրաստել, այդ ընթացքում հեռուստասերիալ դիտել և այդ ամենի հետ մեկտեղ տղային օգնել տնային աշխատանք կատարելիս:
Եթե տղամարդու հետ խոսեք այն պահին, երբ նա սափրվում է, համոզված եղեք, որ երեսը կտրելու հավանականությունը կտրուկ մեծանում է:

Տղամարդը չի կարողանում միանգամից մի քանի գործողություն կատարել. Ինչու՞


Կանանց մոտ 50 %–ը չի կարող ակնթարթորեն ասել, թե որն է իր աջ ձեռքը, որը` ձախը: Պատճառն այն է, որ կանայք կարողանում են գործի դնել իրենց ուղեղի երկու հատվածները միանգամից: Իսկ աջ ու ձախ ձեռքերը որոշում են… նշանի մատանու օգնությամբ:


Ձախն ու աջը տղամարդկանց համար ակնթարթորեն որոշելը դժվարություն չի ներկայացնում այն պարզ պատճառով, որ նրանք ապավինում են ուղեղի կամ աջ, կամ ձախ կողմերին:
Ահա թե ինչու աշխարհում բոլոր տղամարդիկ հայհոյում են կանանց, երբ վերջիններս ճանապարհին ասում են` աջ թեքվիր, բայց իրականում ուզածները ձախն է:

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017