RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Սվո Ռաֆի որդու հույժ գաղտնի թաղումը. ավտովթա՞ր, թե՞ լիկվիդացում  15831

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   Mamul.am


Սվո Ռաֆի որդու հույժ գաղտնի թաղումը. ավտովթա՞ր, թե՞ լիկվիդացում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

 

 

 

 

 

Սվո Ռաֆի որդու հույժ գաղտնի թաղումը. ավտովթա՞ր, թե՞ լիկվիդացում

Սվո Ռաֆի որդու հույժ գաղտնի թաղումը. ավտովթա՞ր, թե՞ լիկվիդացում
     
     
    


    

Հոկտեմբերի 13-ին ՛՛Հրապարակ՛՛-ը մի լուր էր տպագրել, ըստ որի՝ ՛՛Հայաստան է եկել գողական աշխարհի մոտ 12 ներկայացուցիչ, հիմնականում Ռուսաստանի տարբեր շրջաններից։ Եկել են սեպտեմբերի 20-ից հետո և մեկնել են նախորդ շաբաթ։ Գալու առիթը եղել է Սվո Ռաֆի որդու՝ Ալիկի մահը, որն ավտովթարի զոհ է դարձել։

Ժամանողների մեջ ՛՛ամենահեղինակավորը՛՛ ոմն Արամչոն է, ով ժամանակին անցնում էր ՛՛Դվինի՛՛ տիրոջ սպանության գործով և երկարժամանակ Երևանում չէր եղել, ուստի գողական շրջանակներին հարող հայ հանրությունը մեծ ոգևորությամբ է նրան դիմավորել, խոնարհվել նրա առաջ, տարբեր ժեստեր արել...՛՛։

Նախ, ուշագրավ է, որ ռուսաստանյան, եվրոպական և նույնիսկ ԱՄՆ-ի որոշ քրեական շրջանակներում շատ հայտնի օրենքով գող Սվո Ռաֆի՝ Ռաֆիկ Բաղդասարյանի որդու մահվան լուրը մինչ այդ չէր հայտնվել մամուլի էջերում, իսկ հուղարկավորությունը փաստորեն կատարվել էր լուռ, ՛՛հույժ գաղտնի՛՛ պայմաններում: Եթե հաշվի առնենք, որ Մոսկվայի ՛՛Լեֆորտովոյի՛՛ բանտում մահացած /հավանական է՝ սպանված/ Սվո Ռաֆի հուղարկավորությունն այն ժամանակ լուրջ իրադարձություն էր մթության ու պատերազմի մեջ գտնվող Հայաստանում, երբ թաղամասը լուսավորվել ու ասֆալտապատվել էր, իսկ հարգանքի վերջին հրաժեշտը տալու համար Հայաստան էին ժամանել քրեական աշխարհի 1000-ավոր ներկայացուցիչներ գրեթե բոլոր մայրցամաքներից, ապա Սվո Ռաֆի որդու դեպքում ՛՛լուռ՛՛ հուղարկավորությունն առնվազն տարօրինակ է. այն պետք է գոնե մարդաշատ լիներ, ինչն էլ իր հերթին և սովորաբար, խոսակցությունների և ինֆորմացիայի արտահոսքի պատճառ է դառնում:

Տարօրինակ էր նաև այն, որ ավտովթարներին լավատեղյակ Գ. Շամշյանի տեղեկություններում էլ նման ինֆորմացիա չգտանք, իսկ ոստիկանությունը սկզբում հերքեց քրեական աշխարհի ներկայացուցիչների՝ Հայաստան այցելելու լուրը:

Այստեղ արդեն խորը կասկած է առաջանում՝ դա իսկապե՞ս դժբախտ պատահար էր, թե՞ լիկվիդացում՝ ավտովթարի իմիտացիայով...

Բնական հարց՝ ո՞վ, ու՞մ միջոցով և ինչու՞ պետք է լիկվիդացներ...

Վերադառնանք Սվո Ռաֆի կերպարին և արձանագրենք, որ Արցախյան պատերազմի ժամանակ նա իր կապերն օգտագործելով զենք, զինամթերք էր ուղարկում սահմաններում կռվող և զենքի խիստ կարիք ունեցող մեր կամավորական ջոկատներին: Ավելին, մի կողմ դնելով հնարավոր քաղաքական և քրեական հետևանքները՝ նա մի անգամ նույնիսկ թույլ չէր տվել, որ չեչեններից զենք գնող ադրբեջանցին զենքով բարձած բեռնատարը Մոսկվայից հասցնի Ադրբեջան: Հենց հյուրանոցում նա կտրել էր ադրբեջանցու կոկորդը, ինչը բնականաբար դուր չէր եկել չեչենների քրեական աշխարհի ռուսաստանյան իշխանահայր Խասբուլատովին, որի հետ էլ կապում են Սվո Ռաֆի առեղծվածային մահը:

Այժմ, երբ ՌԴ իշխանության ակտիվ դերակատարության պատճառով մենք կրկին կանգնած ենք Արցախյան պատերազմի վերսկսման շեմին, Մոսկվային պետք չեն և նույնիսկ վտանգավոր են Սվո Ռաֆի հետևորդ կամ ոչ հետևորդ բոլոր այն հայրենասեր և ոչ ստրկամիտ հայերը, ովքեր կարող են զենք մատակարարել կամ վերցնել՝ վիժեցնելու Մոսկվայի դարավոր ու հերթական հայաստանավաճառության ծրագիրը:

Իսկ նույն քրեական աշխարհի ռուսահաճո ներկայացուցիչները շատ հարմար թեկնածուներ են՝ Մոսկվայի ծրագրերը խափանողներին շարքից հանելու համար: Այս առումով ուշագրավ է դառնում նաև լուրում նշված՝ Դվին հյուրանոցի տիրոջ սպանության գործով անցած Արամչոյի կերպարը. Նա կարծես եկել է ոչ թե ընկերոջ հուղարկավորությանը մասնակցելու, այլ՝ սեփական հաղթանակը տոնելու և իր անձի հեղինակությունն ընդգծելու... Իսկ գուցե ինչ-որ հանձնարարություն կատարելու՞...Հիշեցնենք, որ ՛՛Դվինի՛՛ տեր Վանիկ Թորոսյանը սպանվեց 2003-ին՝ Մոսկվայում, իսկ հյուրանոցը թալանվեց ու կասկածելի հանգամանքներում վաճառվեց ռուսական ինչ-որ ընկերության՝ ինչպես հայրենի մի շարք տնտեսական հենք հանդիսացած գործարաններ...


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սվո Ռաֆի որդու հույժ գաղտնի թաղումը. ավտովթա՞ր, թե՞ լիկվիդացում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://Mamul.am
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (03.03.16) | Հեղինակ: Mamul.am Դիտումներ: 15831 | - Վարկանիշ -: 0.0/0