RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Սպերմատոզոիդների մասին 9 ուշագրավ փաստեր  186

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Սպերմատոզոիդների մասին 9 ուշագրավ փաստեր

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Սպերմատոզոիդների մասին 9 ուշագրավ փաստերՍպերմատոզոիդները սովորաբար մինչև 40 տարեկան տղամարդկանց մոտ են առողջությամբ փայլում: Այն էլ՝ երբ տղամարդը զերծ է նիկոտինի, ճարպերով հարուստ սննդակարգի և աղտոտված միջավայրի ազդեցություններից:

1. Արագաշարժ, բուռն ու հեղեղուն՝ առաջին իսկ պահից

Սերմնաժայթքման առաջին պահին սպերմատոզոիդների ամենամեծ խտությունն ու արագաշարժությունն է նկատվում:

 

2. Կարող են ապրել ավելի երկար, քան կարծում եք

Կնոջ սեռական համակարգ անցած սպերմատոզոիդները սովորաբար մինչեւ 48 ժամ են ապրում: Սակայն որոշ դեպքերում նրանց կյանքի տևողությունը մինչև մեկ շաբաթի կարող է հասնել՝ կախված այն հանգամանքից, թե կնոջ արգանդի վզիկի լորձը որքան «բարիդրացիական» է տրամադրված: Որքան երկար է այն կարողանում սպերմատոզոիդաների պաշտպանությամբ հանդես գալ և մինչ ձվազատումը նրանց կենդանի պահել, այնքան կինն ավելի բարձր պտղաբերությամբ է բնորոշվում, հաղորդում է FoxNews-ը:

 

3. Սեռական հարաբերությունների և մաստուրբացիայի հաճախականությունը սպերմատոզոիդների քանակի վրա լրջորեն չի անդրադառնում

Ճիշտ է՝ հաճախակի սեքսի արդյունքում արտազատվող սերմնահեղուկի ծավալի անկում կարող է նկատվել, սակայն, առողջ տղամարդու պարագայում, բեղմնավորման պատրաստ սպերմատոզոիդների քանակի նշանակալի նվազեցում չի ենթադրվում:

 

4. Օդի ջերմաստիճանը կարող է սպերմատոզոիդների քանակի փոփոխման հանգեցնել

Սպերմատոզոիդների քանակը տատանվելու սեզոնային հատկություն ունի: Սերմնահեղուկի ամենացածր խտությունը սովորաբար ամռան ամիսներին է նկատվում, ամենաբարձրը՝ ձմռանը: Բացի այդ, սպերմատոզոիդների քանակը կարող է, օրինակ, ծնկներին դրված նոութբուքից կամ լոգարանում՝ ջրից արձակվող ջերմության արդյունքում փոփոխվել: Ընդ որում, խիստ բարձր ջերմաստիճանով հրահրված փոփոխությունը կարող է ամիսներ տևել: Այնպես որ երեխա ունենալու մտադրություն ունեցող տղամարդկանց խորհուրդ չի տրվել տաք լոգանք ընդունել:

 

5. Արքայախնձորը դժվար թե հաճելի համ հաղորդի

Դժբախտաբար, սննդամթերքից կախված՝ սերմնահեղուկի համային որակի փոփոխությունների մասին վարկածը դեռևս հետազոտության չի ենթարկվել: Թեև ապացուցվել է, որ այն որոշակի քանակով ֆրուկտոզ (բնական շաքար) է պարունակում, ինչը կարող է թեթևակի քաղցր համ ապահովել: Իսկ ինչ արքայախնձորին է վերաբերում, կարծում ենք՝ խոսքն առավելապես անեկդոտի մասին է: Թեև, եթե ոմանց հակառակն է թվում, ոչ ոք չի կարող արգելել, որ զուգընկերոջը հաճույք պատճառելու համար սեռական ակտից առաջ արքայախնձորով սնվեք: Վնաս որ հաստատ չի տա: 

 

6. Արական և իգական սպերմատոզոիդները հավասարաչափ քանակով են արտազատվում

X և Y քրոմոսոմներ կրող սպերմատոզոիդները սերմնահեղուկի մեջ հավասարաչափ քանակ են ապահովում: Բացի այդ, նրանց տարբերվող դիմադրողականության և արագաշարժության մասին շրջանառվող լուրերը ևս վառ երևակայության արդյունք են:

 

7. Սերմնահեղուկի նկատմամբ ալերգիան հազվադեպ երևույթ է համարվում

Շատերն են ասում, թե սերմնահեղուկը կնոջ մոտ մաշկի բորբոքում և կարմրություն առաջացնելու հատկություն ունի, սակայն, փորձագետների պնդմամբ, խիստ հազվադեպ կարելի է այնպիսի կնոջ գտնել, ով իսկապես սերմնահեղուկի նկատմամբ ալերգիայով է տառապում:

 

8. Սպերմատոզոիդները, նախքան սերմնաժայթքումը, երկար ճանապարհ են անցնում

Սերմնաժայթմանը պատրաստ սպերմատոզոիդները մինչ այդ երկուսուկես ամիս տևողությամբ ճանապարհ են կտրում: Ամորձիներում նախնական ձևավորում ստանալով, դրանք նախ և առաջ մակամորձու ուղղությամբ են շարժվում: Այնուհետեւ վերջնական ձևավորված սպերմատոզոիդները սերմնածորան են անցնում և սերմնաբշտերի օգնությամբ հեղուկ միջավայրի միախառնվում՝ սերմնահեղուկ կազմելու համար: Ամենավերջում էլ շագանակագեղձն է մի փոքր հեղուկ ավելացնում:

 

9. Առողջական վիճակը կարող է սպերմատոզոիդների վրա անդրադառնալ


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սպերմատոզոիդների մասին 9 ուշագրավ փաստեր  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 186 | - Վարկանիշ -: 0.0/0