RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Սոցիալական ցանցերի լավ ու վատ կողմերը. մեկնաբանում է մասնագետը  1192

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Սոցիալական ցանցերի լավ ու վատ կողմերը. մեկնաբանում է մասնագետը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Համացանցի մասայականացումը և սնկի նման աճող սոցիալական ցանցերը հանգեցրին նրան, որ շփման ավանդական ձևերին ավելացավ ևս մեկը՝ վիրտուալը, որը տարեցտարի ընդլայնում է իր տիրապետությունը:
 
Սոցիալական ցանցերի լավ ու վատ կողմերը. մեկնաբանում է մասնագետը


Մասնագետների հավաստմամբ՝ վիրտուալ շփումով տարվելը աչքերի և ողնաշարի հետ կապված խնդիրներից բացի, նաև մարդու ներաշխարհի լուրջ փոփոխությունների կարող է հանգեցնել, և անհատը կարող է խուսափել շփման ավանդական ձևերից: Կա նաև ինտերնետ կախվածության վտանգը, որն, ըստ ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանի, կախյալ հիվանդությունների շարքին է դասվում, ինչպես թմրամոլությունը, ալկոհոլամոլությունը, խաղամոլությունը: «Համակարգիչը և համացանցն առաջացնում են վիրտուալ կյանքի զգացողություն, որը շատ մոտ է իրականին: Այլընտրանքային կյանքի հնարավորությունը գերող է մանավանդ այն մարդկանց համար, ովքեր իրենց հաջողակ և կայացած չեն համարում կյանքում կամ ճգնաժամային շրջանում են: Այս պարագայում համացանցը կարող է անգամ կազդուրիչ դեր ունենալ»: ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, հոգեբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Հովհաննիսյանի հավաստմամբ՝ շատ հաճախ մեկուսի և ինքնամփոփ մարդկանց համար սոցիալական ցանցերն արտահայտման լավ ձև են դառնում և օգնում նրանց հաղթահարել հոգեբանական արգելքները:

Կախվածությունից բացի կա նաև մեկ այլ խնդիր՝ փոխարինում: Երբ մարդն աստիճանաբար ավելի քիչ է կապվում իր իրականությանը: Երբ համացանցում որոշակի պատկերն ավելի մեծ արժեք է դառնում, քան իր կողքին նստած մարդը, ընտանիքի անդամը: Մարդու մոտ առաջանում են տագնապներ, վախեր, անքնություն՝ կախված նրանից, թե ցանկալի մարդը երբ կմտնի համացանց:

Տխուր եմ՝ կներկայանամ ուրախ

Համացանցը շատ բան ցույց չտալու հնարավորություն ունի. տխուր եմ՝ կներկայանամ ուրախ, ցանկության դեպքում էլ՝ հակառակը: «Եթե տխուր ժամանակ կանգնենք հայելու առջև և ժպտանք, կզգանք, որ այդ արտահայտչամիջոցի դեպքում հոգեկանն արտահայտում է դրան համապատասխան հոգեվիճակ, թեկուզ թույլ: Իսկ համացանցում մեզ ոչ ոք ի պատասխան չի ժպտում, այլ սմայլիկ է ուղարկում: Մենք էլ ենթադրում ենք, որ երևի ժպտաց: Սա դառնում է միջնորդավորված, ենթադրություններով լի մի շփում, որը բավարարող չի կարող համարվել», – ասում է պրն. Գևորգյանը:

«Բոլորին թվում է, թե ինչքան շատ ընկեր ունես համացանցում, այնքան ընկերասեր ես, այնինչ ընկերների շատ քանակը համացանցում հենց անհատի միայնակության մասին է փաստում: Համացանցը մի կողմից օգնում է միայնակ չլինելուն, իսկ մյուս կողմից ինքն է նպաստում դրան», – ասում է հոգեբանը:

Դեռահասներն առավել խոցելի են

Ըստ մասնագետների՝ վերոնշյալ խնդրի նկատմամբ առավել խոցելի են դեռահասները: Քանզի դա այն տարիքն է, երբ մարդիկ սկսում են միջսեռային հարաբերություններ հաստատել: Համացանցն այս պարագայում օգնում է թերարժեքության բարդույթներով երեխաներին ավելի ինքնավստահ զգալ, սակայն, միևնույն ժամանակ, հենց այս շրջանում դեռ չձևավորված անհատը պիտի փորձի գտնել այն ընկերախումբը, որտեղ իրեն լավ կզգա: Դա հմտություններ է պահանջում, որը համացանցը չի տալիս: «Կյանքում կարևորվում են ինտիմ հարաբերությունները, որոնք համացանցում փոխարինվում են ընդհանուր զրույցներով, ինչը բացասական հետևանքներ է ունենում», – պնդում է Դավիթ Գևորգյանը:

Բակ, թե՞ համակարգիչ

Սոցիալական ցանցերի լավ ու վատ կողմերը. մեկնաբանում է մասնագետըԳաղտնիք չէ, որ այսօր երեխաներն ավելի շատ ոչ թե բակում են ժամանակ անցկացնում, այլ համակարգչի առջև՝ վերջինիս նվիրելով օրական միջինում 2-4 ժամ: Տեսակետներն այս հարցի նկատմամբ բազմազան են: Հիմնական դժգոհությունը, թերևս, ավագ սերնդի կողմից է, ովքեր չեն համակերպվում այն մտքի հետ, որ համակարգչային խաղերն այդքան հեշտությամբ կարող են փոխարինել իրենց մանկության խաղերին:

Պրն. Հովհաննիսյանի տեսակետն այս հարցի վերաբերյալ հստակ է. «Բացարձակ դրական կամ բացասական հանգստի տարբերակներ չկան: Մարդն ազատ է ընտրելու, թե իր ժամանակը որտեղ անցկացնի: Եթե երեխան համակարգիչը գերադասում է բակից, դա իր իրավունքն է: Նրա համար հարված կլինի, եթե իրեն արգելեն համակարգչին մոտենալ»:

«Համակարգչային խաղերի աշխարհը երեխայի համար գնալով ավելի գրավիչ է դառնում: Այսօրվա խաղերը գունեղ են, հետաքրքիր, հաղթելու հնարավորություն տվող… Ավելի հեշտ է հարված ստանալ երևակայական հրեշից, քան բակում ընկերոջից: Երեխան էլ հեշտ ճանապարհն է ընտրում, դա նորմալ է», – համարում է պրն. Գևորգյանը:

Կայքերն ու հոգեբանները

Հետաքրքրական է, որ ինտերնետային կայքեր ստեղծելիս մեզանում շատ հաճախ հոգեբանների կարծիքը չի կարևորվում, այնինչ արտասահմանում լուրջ կայքերը բավական խորը հետազոտությունների հիման վրա են կազմվում և հաշվի են առնվում պրոֆեսիոնալ ազդման միջոցները: «Հոգեբանի հետ աշխատելը մեզ մոտ ճոխության հարց է: Հոգեբանի կարծիքը հաշվի չեն առնում ո՛չ գովազդում, ո՛չ կայքերի պատրաստման դեպքում, ո՛չ մուլտֆիլմերի և հեռուստասերիալների պատրաստման հարցերում», – դժգոհում է պրն. Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ՝ Հայաստանի տնտեսա-քաղաքական արժեքային համակարգում հոգեբանը խանգարող հանգամանք է:

Առցանց հոգեբանական ծառայություններ

Հոգեբաններին չդիմելու հիմնական պատճառների թվում ՀՀ քաղաքացիներն առանձնացրին ծառայությունների բարձր գինը, ինչը հարմար չէ շատ հայերի գրպանի: Այնինչ, հոգեբանի ծառայությունը երբեմն ուղղակի խիստ անհրաժեշտություն է լինում: Արևմուտքում այս խնդրի պատասխանը վաղուց արդեն գտնված է: Զարգացած երկրներում գործում են առցանց հոգեբանական ծառայություններ, որոնք զգալիորեն մատչելի են և ինտերակտիվ: Հետաքրքրական է, որ Հայաստանն այս հարցում էլ բացառություն է: Եթե հոգեբանի մեկ այցելությունը մեզանում արժե 3-5 հազ. դրամ՝ կախված հոգեբանի մասնագիտացման աստիճանից և հոգեբանական կենտրոնի որակից, ապա առցանց հոգեբանական ծառայության ժամը մեզանում արժե շուրջ 15000 դրամ:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սոցիալական ցանցերի լավ ու վատ կողմերը. մեկնաբանում է մասնագետը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 1192 | Տեգեր: ՏՏ ոլորտ, ինտերնետ | - Վարկանիշ -: 0.0/0