Գլխավոր էջ » Հետաքրքիր
Սիրային փաստեր, որոնք կհետաքրքրեն քեզ  1042

Գլխավոր էջ » Հետաքրքիր 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   

Բրիտանացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց 93%-ը նախընտրում է ուրախ, բնական և ինքնավստահ կանանց: 76%-ը սիրում է այն աղջիկներին, որոնք առաջին քայլն իրենք են անում: 

Սիրային փաստեր, որոնք կհետաքրքրեն քեզ

Մեքենան հաջող սիրախաղի լավագույն վայրերից է: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 62%-ը թեկուզ մեկ անգամ սիրախաղ է ունեցել մյուս վարորդների հետ: 31%-ի համար այդպիսի սիրախաղին հաջորդել է ռոմանտիկ հանդիպումը:

Բրիտանացի գիտնականների հերթական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանանց 40%-ը նախընտրում է շոփինգը սեքսին: 20 տարի և ավել ամուսնացած կանանց գրեթե կեսը խոստովանել է, որ կարող է ընդհանրապես ապրել առանց սեքսի: Դրա հետ մեկտեղ հարցված կանանց ավելի քան 70%-ը վստահորեն ասել է, որ սիրում է իր ամուսնուն և նրան համակրելի է համարում:

Այն խոսքը, թե չկան տգեղ կանայք, կա քիչ ալկոհոլ, իսկապես ճիշտ է: Գիտնականներն ապացուցել են, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ մարդիկ դադարում են նկատել մյուսների դեմքի ասիմետրիան, իսկ այն մարդիկ, ովքեր կարող էին տգեղ համարվել, ալկոհոլի ազդեցության ներքո բավականին հմայիչ երևալ: Ընդ որում այս մեթոդն ավելի արդյունավետ է կանանց շրջանում:

Պենսիլվանիայի համալսարանի հոգեբանները` մինչև 25 տարեկան ավելի քան 170 երիտասարդների շրջանում հարցում անցկացնելուց հետո պարզել են, որ «ես քեզ սիրում եմ» արտահայտությունը  մեծամասամբ օգտագործվում է կանանց ինտիմ հարաբերությունների դրդելու համար:

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ տղամարդիկ կնոջն առաջին անգամ տեսնելիս նկատում են` դեպքերի 55%-ում կնոջ պլաստիկան, 38%-ում` խոսելու ոճը և 7%-ում`  խոսքի բովանդակությունը:

Գիտնականների կատարած ուսումնասիրությունները օգնել են պարզել, թե ինչն է դրդում տղամարդկանց հաճախ դավաճանել իրենց կանանց: Այդպիսի տղամարդիկ ռիսկի սիրահար են և գաղտնի հանդիպումներից ադրենալին են ստանում: Մասնագետների կարծիքով այդպիսի վարքը կարող է որոշակի կախվածություն առաջացնել, ինչպես թմրանյութերն ու ոգելից խմիչքը:

Սիրով զբաղվելու լավագույն օրը չորեքշաբթին է: Ենթադրվում է, որ դա կապված է նրա հետ, որ շաբաթվա կեսին սթրես հարուցող հորմոնները հասնում են առավելագույն մակարդակի:

Գիտնականներն ուսումնասիրություն են կատարել` պարզելու, թե որքանով է կրծքկալի մոդելը կապված կնոջ ինքնագնահատականի հետ: Ինչպես պարզվել է` կուրծքը բարձրացնող կրծքկալը 75%-ով բարձրացնում է կնոջ ինքնագնահատակը, իսկ փուշ-ափ էֆեկտով կրծքկալներ կրող կանայք ավելի շատ են ժպտում:

Տղամարդկանց 92%-ը չի կարող անտարբեր մնալ, երբ կինը «ոտքը ոտքին գցած» նստած դիրքում դանդաղ փոխում է ոտքերի դիրքը:

Տղամարդիկ կանանցից արագ են սիրահարվում: Ինչպես պարզվել է` տղամարդկանց սիրահարվելու համար հարկավոր է երեք ժամադրություն, իսկ կանանց` 14:

Պարզվում է, որ ամուսնական կյանքն օգնում է մարդկանց լավ տեսք ունենալ: Ամուսնացած կանանց կեսը չամուսնացածների համեմատ ավելի երիտասարդ տեսք ունեն, իսկ ամուսնացած տղամարդիկ ավելի արագ են հարստանում: 

Ֆրանսիացի մասնագետները հայտարարում են, որ հաճախ սեքսով զբաղվող կանայք երեք անգամ ավելի քիչ են տառապում կրծքի քաղցկեղից: 

Կանադացի գիտնականները պարզել են, որ կանանց մոտ սեքսուալ երևակայությունն ավելի է զարգանում այն օրերին, երբ հղիանալու հավանականությունն ամենաբարձրն է:

Առավոտյան սեքսն ավելի օգտակար է, քան առավոտյան մարզանքը:

Գիտնականները պարզել են, որ այն զույգերը, որտեղ կնոջ գեղեցկությունը գերազանցում է տղամարդու գեղեցկությանը, ավելի են հակված բաժանության: - գրում է MaryLove-ը:

 


Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog