RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Սիրային մոգությունը հնում  1748

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Սիրային մոգությունը հնում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կանանց գլխավոր երազանքն է հմայել, կախարդել և խելքահան անել սիրած տղամարդուն. ում սիրում ես վաղուց, նոր ես ծանոթացել կամ ում հետ հանդիպում ես միայն երազներում: Իսկ չե՞ս ուզում ծանոթանալ նախորդ սերունդների փորձին:
 
 
Սիրային մոգությունը հնում
 
 
Գայթակղումը կնոջ գլխավոր զենքն է: Այդ արվեստին տիրապետելն օգնում է սիրելիի առաջ հայտնվել ողջ կախարդանքով և հմայքով: Տղամարդու ուշադրությունը գրավելու համար կինը ձգտում է դառնալ կատարյալ` օգնության կանչելով բնությունից իրեն տրված հմայքները: Կատարելագործվելով  նա դառնում է իր ընտրյալի մուսան: Հարյուրավոր և հազարավոր գրքեր չէին հերիքի թվարկելու այն բոլոր միջոցները, որ կինն օգտագործում է տղամարդու ուշադրությունը բուռն կիրք դարձնելու համար:
 
    
Առաջին բաղադրատոմսերը
 
Մեր թվարկությունից մի քանի հարյուր տարի առաջ լայն տարածում ուներ Սիրո Աստվածուհու պաշտամունքը: Հունաստանում նա հայտնի էր Ափրոդիտե, բաբելոնում` Իշտար, Հայաստանում` Աստղիկ անուններով: Աստվածուհու տաճարներում ծառայող քրմուհիները երկարատև ուսուցում էին անցնում:  Նրանք տիրապետում էին 40-50 սեքսուալ դիրքերին, գիտեին մոգություն:
Բայց գայթակղման արվեստի գլխավոր վարպետները հետերաներ էին` կրթված կանայք, որոնք ազատ ու անկախ կյանք էին վարում: Նրանաք հրաշալի գիտեին ոչ միայն սիրո արվեստը, այլ պատմություն, նկարչություն, լավ պարուհիներ էին: Նրանք կարող էին պատրաստել կնոջն առավել ցանկալի դարձնող միջոցներ, որոնք իրենց համար երբեք չէին օգտագործում. հետերաների կախարդանքի ուժը իրենց մեջ էր ամփոփված:
   
 
Արևմուտքը մնում է արևմուտք 
 
Ժամանակն անցնում էր, և նոր կրոնը, հասարակությունը փոխեցին մոտեցումը սեքսին, հմայքին և սիրուն: Կանայք, որոնք շարունակում էին հետևել  իրենց, ավելի մեծ ուշադրություն էին դարձնում հագուստի ընտրությանը: Հետերաներին փոխարինելու եկած եվրոպական կուրտիզանուհիները շատերի մոտ նախանձ և հիացմունք էին առաջացնում, բայց նրանք բացառություն էին կազմում: Մնացած կանայք սովորաբար համեստ էին և հնազանդվում էին տղամարդկանց: Այդ իսկ պատճառով սիրային մոգությունը սկսեց ծաղկել և նոր թափ առնել:
 
 
Ահա մի քանի միջոցներ
 
1. Հին Գերմանական միջոց էր փոքրիկ կողպեքը, որը պետք էր դնել այնտեղ, որտեղով անցնելու էր սիրած անձը: Բանալին կինը պահում էր իր մոտ: Երբ տղամարդն անցնում էր, կողպեքը պետք էր փակել ասելով`ինչպես կողպեքը ոչ ոք չի բացի , այնպես էլ մեզ չեն բաժանի:Բանալին ջուրն էին գցում, իսկ կողպեքը` պահում:
 
2. Ֆրասիական միջոցը հետևյալն էր: 
 
Վերցնում էին սիրելիի և իր թաշկինակը, կապում իրար կարմիր թելով և պահում տղամարդու անկողնում: Արդյունքը երևում էր 15 օրից:
 
 
Արևելքը մնում է արևելք
 
Իսկ արևելքում գործերն այլ կերպ էին:
Հին Չինաստանում սեքսուալ պրակտիկան կոչվում էր «Կյանքի սնուցում Ին և Յանի միջոցով»  տղամարդու Յանի սնուցումը կնոջ Ինի միջոցով նրան առողջություն և երջանկություն էր պարգևում: Նույն արդյունքների հասնում էր Յանի ուժը վերցնող կինը: Չինացիները շատ լուրջ էին վերաբերվում սիրո արվեստին: Իսկ Ճապոնացիները գտնում էին, որ սեքսուալ հաճույքը զգացմունքների և գործողությունների մի ամբողջ կոմպլեքս է, որն իր մեջ ներառում էր պարը, երգը, լողը և հատուկ ուտեստներ պատրաստելը: Նրանք ուշադրություն էին դարձնում ձայնին և քայլվածքին:
 
 
Աֆրիկյան կիրք
 
Աֆրիկան խորհրդավոր մայրցամաք է՝ կախարդական ծեսերով, որոնցից շատերը կապված են էրոտիկայի հետ: Երբ պատանիներին, որոնք ցուցադրել էին իրենց ուժը, տղամարդ էին ձեռնադրում, կանայք ձեռքով գրգռում էին նրանց: Սիրո առաջին ժայթքումը տղամարդիկ նվիրում էին սիրո Աստվածությանը: Աֆրիկայում ամեն կին փորձում է գերազանցել մյուսին գայթակղման արվեստում: Խորհրդավոր հագուստները և զարդարանքները նրանց շատ գրավիչ են դարձնում
 
            
Ռուսական կախարդանք
 
Ռուսաստանում նույնպես կանայք կարողանում էին հմայել սիրելիին: Շատ հայտնի էր հմայությունը սանրի միջոցով: Դրա համար պետք էր գաղտնի վերցնել սիրած անձի սանրը, հավաքել դրա վրայի մազերը և պահել: Սանրը պետք էր վերադարձնել` ասելով հետևյալ խոսքերը. «սանր, սանր, մազեր, մազեր, օգնեք ինձ, բերեք նրան իմ գիրկը: Ես կփայփայեմ  ձեզ, կլվանամ, փոխարենը տվեք նրան ինձ»:    
       

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սիրային մոգությունը հնում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 1748 | Տեգեր: սեր, սիրո հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0