RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Սեքսի կինոլեգենդները  265

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Սեքսի կինոլեգենդները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կինոն` որպես արվեստի ամենաազդեցիկ ճյուղը 21-րդ դարում, հսկայական ազդեցություն ունի ուղեղների վրա: Եվ շատ կանայք ու աղջիկներ, դիտելով մեծաթիվ  քանակությամբ ռոմանտիկ ֆիլմեր մեծ սիրո մասին, անկեղծորեն հավատում են նրան, ինչ ցույց են տալիս էկրաններին:  Բայց շատ հաճախ էկրաններին ցուցադրում են այնպիսի բաներ, որոնք իրական կյանքում անհնար են:
 
Իհա՛րկե, հաշվի առնվում է, որ դա գեղարվեստ է, այնուամենայնիվ ահա մի քանի  կինոառասպելներ, որոնց հարկ է մոտենալ կիսահումորով:  Եվ այսպես`
 
Սեքսի կինոլեգենդները
 
Միֆ 1-ին
 
Դուք ուշադրություն դարձրե՞լ եք, որ կինոհերոսները չեն պաշտպանվում հղիության դեմ: Իհարկե, չեն պաշտպանվում, քանի որ փայփլուն պահպանակը հերթական Դոն-ժուանի ձեռքում կխամրեցներ հանդիսատեսի թեժացած դիտողական հուրը: Սիրեկան-հերոսին որքան հնարավոր է ռոմանտիկ ցուցադրելն այնքան կարևոր է, որ նման մանրուքներն այս դեպքում էական չեն:
 
Միֆ 2-րդ
 
Սեքսը, որպես ֆիզիկական ակտ, իդեալականացված է` արագացած շնչառություն, հևոցներ, կրքոտ համբույրների մի քանի կադր, անհասկանալի մարմնամասերի միաձուլում… և այստեղ հրաշագործը շարժում է կախարդական փայտիկը` ա-ապ… Առավոտ, թռչուններն են ծլվլում:
 
 
Սեքսի կինոլեգենդները
 
 
Միֆ 3-րդ
 
Առավոտը սիրահարները դիմավորում են անկողնում. նուրբ հայացքներ, սիրերգություն… երկարատև համբույրներ: Բայց իրական կյանքում ամեն ինչ շատ ավելի առօրեական է: Օրինակ` վատ չէր լինի ատամները լվանալ:
 
Միֆ 4-րդ
 
Գլխավոր հերոսուհուն հեշտանքը վրա է հասնում անմիջապես մի քանի հպումից հետո… էական չէ` որտեղ: Մերկացրեց, շոյեց և… պատրաստ է: Իրականում կնոջը հեշտանքի հասցնելը բավականին բարդ ու նուրբ գործ է:
 
 
Սեքսի կինոլեգենդները
 
Միֆ  5-րդ
 
Կնոջ ներքնազգեստի բացակայությունը հագուստի վերևի կամ ներքևի մասում կամ  էլ հակառակը` պարտադիրՍեքսի կինոլեգենդները տպավորիչ, նոր ու թանկարժեք ներքնազգեստի առկայությունը կինոյում սովորական բան է: Ընդ որում` այն դեպքերում, երբ հերոսուհին չէր պատրաստվել սեքսի:
 
Միֆ 6-րդ
 
Սեքսից հետո ոչ ոք չի գնում լոգարան, քանի որ կինոհերոսները չեն քրտնում: Իսկ եթե քրտնում ու լողանում են, ապա պարտադիր էրեկցիայով զուգահեռված և անկողնային տեսարանի շարունակությամբ: Մի խոսքով` սեքս-գիգանտներ են:
 
Միֆ 7-րդ
 
Սեքս ցնցուղի տակ: Դա, իհարկե, ռոմանտիկ է և հաճելի: Բայց մերձեցման ժամանակ մտածում ես ոչ այնքան բուն գործընթացի մասին, որքան` ոնց անես չընկնես ոտք-ձեռքդ ջարդես, կամ ինչ դիրք նախընտրես ընկնելը կանխելու համար: Բացի այդ` ջուրը մաքրում է մարմնի բնական խոնավությունը, և սեքսով զբաղվելը դառնում է ոչ այնքան հեշտ մի բան:
 
Սեքսի կինոլեգենդները
 
Միֆ 8-րդ
 
Սեքսից հետո հենց առաջին ժամադրությանը հաջորդում են հարսանիքը, երեխաներ, բարեկամներ… Մի խոսքով` «Ջոնի, ինձ համար մոնտաժ արա»:
 
Միֆ 9-րդ
 
Կանանց մոտ երբեք կրիտիկական օրեր չեն լինում, և նրանք միշտ սեքս են ուզում (նիմֆոմանուհիներ են): Իսկ տղամարդիկ չեն ունենում «արական” խնդիրներ:
 
Միֆ 10-րդ
 
Գործնական բանակցություններ, մտավոր պայծառացումներ, գաղտնի ծրագրերի մշակում կամ գաղտնի գործարքի բացահայտում սիրային նախերգանքի ժամանակ: Ջեյմս Բոնդը հաճախ է դա անում:
 
Մի խոսքով` այն, ինչ մեզ ցույց են տալիս էկրաններից, քիչ համատեղելի է կյանքի հետ և ընդամենը հեռավոր հիշեցնում է իրականությունը: Այնպես որ, մի պահանջեք ձեր տղամարդուց կամ կնոջից լինել` ինչպես «այն շիկահեր գեղեցկուհին ֆիլմից» կամ Ռասել Քրոուի հերոսի նմանակը: Նրանք հորինված են, և նրանց գործողություններն ընդամենը կրկնօրինակումն են (թեկուզև գեղեցիկ) այն ամենի, ինչ տեղի է ունենում իրական կյանքում:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սեքսի կինոլեգենդները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (15.03.16) Դիտումներ: 265 | Տեգեր: Հայտնիներ, սեքս-փաստեր | - Վարկանիշ -: 0.0/0