RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Քո ծննդյան թվի գաղտնիքները  78

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Քո ծննդյան թվի գաղտնիքները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ծննդյան օրվա թիվն անփոփոխ է. այն միևնույնն է յուրաքանչյուր անհատի կյանքում և ալիքային ամբողջական դաշտով է պարուրում վերջինիս` կյանքի առաջին իսկ օրերից մինչև կյանքի ավարտը։ Ծննդյան օրվա թվով կարելի է որոշակիորեն բնութագրել մարդուն, իմանալ նրա բնավորության մասին և նույնիսկ ղեկավարել նրա ճակատագիրն ու ապագան։ Ծննդյան օրվա թիվը հնարավորություն է ընձեռում բացահայտելու մարդուն, նրան ծնողներից ժառանգաբար փոխանցված բնավորության գծերը։ Սրանով են պայմանավորված նաև անհատի` իրադարձությունները կառավարելու և իրավիճակին տիրապետելու կամայական գծերը։


Ծննդյան օրվա թիվն առաջնային կարևորություն ունի նաև այն պատճառով, որ ուղղորդում է մարդուն գործողությունների ճիշտ ճանապարհով` թույլ չտալով վերջինիս գործել իր հակումներին հակառակ։ Այլ կերպ գործելու դեպքում անհատի կյանքում անհաղթահարելի խոչընդոտներ են ծառանում։ Այդ թիվը ստացվում է ծննդյան ամսաթվի բաղադրիչ թվերի հանրագումարից և համարվում է անհատականության թիվը, որը բացահայտում է անհատի բնավորության գծերը։
Բազմանիշ թվերը և հաշվարկը պարզեցնելու նպատակով մշակվել են հաշվարկման տարբեր համակարգեր, որոնցից ամենատարածվածը հետևյալն է. պետք է իրար գումարել տվյալ թվի բոլոր բաղադրիչները և եթե հանրագումարում 10 կամ ավելի մեծ թիվ ստացվի, ապա հարկավոր է ստացված թվի բաղադրիչները կրկին գումարել իրար։ Այս գործողությունը պետք է կրկնել այնքան, մինչև ստացվի 1-ից 9-ը ընկած միանիշ թիվ։

 

ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՇՎԱՐԿԵԼ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ
ՏԱՏԱՆՈՒՄԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԹԻՎԸ։

Տատանումային դաշտի թիվը հաշվարկվում է հետևյալ մեթոդով. գումարվում են ծննդյան օրվա, ամսվա, տարվա թվերի բոլոր բաղադրիչները, օրինակ.
21 Դեկտեմբերի,1994թ.=2+1+1+2+ 1+9+9+4=29=2+9=11=1+1=2
Այսպիսով, տատանումային դաշտի թիվը մեր օրինակում հավասար է 2-ի։


ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 1

Սա սեփական անձի փառքի և զորեղության, ազդեցիկության և փառասիրության խորհրդանիշն է։ Ծննդյան 1 թիվ ունեցող մարդիկ երբեք չեն շեղվում իրենց ճանապարհից, գիտակցում են իրենց ներուժը և նոր բարձունքների հասնելու համար չեն փորձում դույզն-ինչ ավելի կտրուկ քայլերի դիմել։ Բարձունքի հասնելու ճանապարհը ծննդյան 1 թիվ ունեցող մարդկանց համար ևս հանդարտ, բայց և նպատակասլաց ռազմավարությամբ է իրականանում։ Խորհուրդ ենք տալիս խուսափել եսակենտրոնությունից և շահամոլությունից, կամայականությունից և քմահաճությունից և դրսևորել զգուշավորություն։ Վատ չէր լինի, եթե Ձեր շահերը պաշտպանելիս չանտեսեք նաև դիմացինի շահերը։ Այլապես Ձեր շրջապատում արհեստական կոնֆլիկտային իրավիճակ կստեղծվի և արդյունքում կկորցնեք Ձեր ընկերներից շատերին։ 
Լինելով ուժեղ` ծննդյան 1 թիվը հաստատուն է և մեծ վերելքներ կարող է խոստանալ բոլոր այն մարդկանց, ովքեր կհետևեն խորհուրդներին։


ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 2

Ծննդյան 2 թիվը խորհրդանշում է հոգեկան վիճակի, վարքի և գործողությունների մեջ հավասարակշռությունը, հանգիստ և ներըմբռնող բնավորությունը, փոխզիջման գնալու կարողությունը, բարդ խնդիրների և «սուր անկյունների» հարթեցումը։Ներքին հակասությունները, անտեղի լրջամտությունը, ընկերներին և շրջապատող մարդկանց տրվող անվերջ խորհուրդները կարող են խանգարել նրանց` զբաղվելու իրենց իսկ առջև ծառացած խնդիրներով։ 2 թիվը հակաթեզ է, այն միևնույն ժամանակ թե՛ հավասարակշռություն և թե՛ հակադրություն է։
Այս թիվը գտնվում է լույսի և խավարի, բարու և չարի, տաքի և ցրտի, հարստության և աղքատության, կյանքի և մահվան միջև։ Այս թիվն ունեցող մարդիկ կարող են ընդունել բոլոր իրավիճակները այնպիսին, ինչպիսին որ կան, հարմարվել և հաշտվել դրանց հետ։Խորհուրդ կտայինք խուսափել ծայրահեղություններից, ամեն կարգի անվստահությունից և ծայրաստիճան մեծահոգությունից։ Լավ կլիներ, որ այլոց հանդեպ հոգատար լինելու հետ մեկտեղ ուշադիր լինեն նաև իրենց սեփական անձի հանդեպ։ Նրանցից հրաշալի խորհրդատու և նախագծող կստացվի, մինչդեռ որպես կատարող նրանք երբևէ չեն փայլի։ Նրանք կարիք ունեն համահեղինակների, համախոհների և գաղափարակիրների։
Սակայն, խորհուրդ է տրվում գործընկեր ընտրելիս շարժվել ոչ միայն զգացմունքներով, այլ նաև բանականությամբ։


ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 3

Ծննդյան 3 թիվը մյուս թվերի համեմատ ամենից արագ և հեշտությամբ է թույլ տալիս բացահայտել իր բնավորությունը։
Պետք է ասել, որ նրանք օժտված են սուր և ինտուիտիվ (ներըմբռնողական) բանականությամբ, գիտելիքներն արագ և հեշտ յուրացնելու կարողությամբ, որը հաճախ ի հայտ է գալիս շատ վաղ տարիքում։ Նրանք տաղանդավոր և ընդունակ մարդիկ են, սակայն առանց որևէ մեկի օգնության չեն կարողանում լիարժեք կերպով օգտագործել իրենց տաղանդը, քանի որ նպատակներին հասնելու համար ընտրում են առավել հեշտ ճանապարհներն ու միջոցները։Նրանք նախընտրում են հարմարվել այն ամենին, ինչից անմիջական օգուտ է ակնկալվում։Այս թիվն ունեցող մարդիկ կյանքի հանդեպ ցուցաբերում են ոչ շատ լուրջ վերաբերմունք։ Նրանք ձգտում են հետաքրքիր զրուցակիցների, թեթև, հաճելի միջավայրի, մշտական զվարճանքների։ Գերադասում են ապրել օրվա պարգևած հաճույքներով` չմտահոգվելով ապագայի մասին։Գործը ճիշտ սկսելու դեպքում նրանք մեծ հաջողությունների կհասնեն, քանի որ վստահ են իրենց ուժերին և իրենց գործի գիտակն են։Սակայն, ի ծնե անհամբեր խառնվածքը, ավելի հեշտ գործունեության հակվածությունը կարող են խանգարել նրանց այլ` ավելի մեծ հնարավորություններ ընձեռող, մասնագիտական ոլորտ դուրս գալուն։


ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 4

Ծննդյան 4 թիվը խորհրդանշում է հավասարակշռված և աշխատասեր անհատականություն, որը զգուշավոր է և խուսափում է վտանգավոր ձեռնարկումներից։
Ծննդյան 4 թիվ ունեցող մարդիկ ընդունակ են և իրենց գաղափարներով ու ծրագրերով փորձում են ամեն ինչում ինքնուրույն` առանց որևէ կողմնակի աջակցության գլուխ հանել։ Նրանց կարգախոսն է հուսալիությունը, կայունությունն ու ազնվությունը։Նրանց խաբել հնարավոր չէ, և լավ կլիներ, որ նրանք ինքներն էլ խուսափեն ինքնախաբեությունից։Եթե նրանց պահանջները համեստ են և նույնքան համեստ են դրանց հասնելու ուղիները, ապա 4 թիվը կարող է նրանց համար դառնալ պարտության խորհրդանիշ։Սակայն միևնույն ժամանակ այդ նույն թիվը կարող է գիտելիքներ և մասնագիտական ձեռքբերումներ ստանալու համար պարարտ հող հանդիսանալ։


ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 5

Ծննդյան 5 թիվը խորհրդանշում է խանդավառությամբ լի անհատականություններին, որոնք արկածների և վտանգավոր պատմությունների մեջ ներգրավվելու հակվածություն ունեն։ Նրանց գրավում է այն ամենը, ինչ նոր է և արտասովոր։
Այս թիվն ունեցող մարդիկ սիրում են անդադար շարժման մեջ լինել, գործուղումներն ու ճանապարհորդությունները նրանց տարերքն են, և պետք է ասել, որ ամեն տեղ նրանք իրենց հարմարավետ են զգում։Նրանք արագ և հեշտությամբ են յուրացնում օտար լեզուները և այլ ժողովուրդների ավանդույթները։Շատ հաճախ նրանց գործողություններն ու պահվածքը կարող են լինել ոչ ադեքվատ. պահի ազդեցության տակ ծննդյան 5 թիվ ունեցող մարդիկ կարող են հունից դուրս գալ և դառնալ անկանխատեսելի։Բոլոր տեսակի դժվարություններից նրանք «ջրից չոր են դուրս գալիս»։ Կյանքում նրանց շատ են օգնում հնարամտությունը, սրամտությունը և կենսուրախությունը։Հաճախակիփոփոխությունների հանդեպ սերը կարող է խթան հանդիսանալ ներկան գնահատելու և շոշափելի ձեռքբերումները տեսնելու համար։


ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 6

Ծննդյան 6 թիվը համարվում է անգերազանցելի։ Այս թիվն ունեցող մարդիկ իրենց բնույթով ազնիվ, շիտակ և վստահելի են։ Առաջադիմական հայացքների տեր են, սակայն դա ավելի շատ իրենց համար «կերպար» ստեղծելու, շըրջապատի համակրանքն ու հարգանքը վայելելու համար է։ Որպես կանոն, այս մարդիկ խաղաղասեր են և իրենց շրջապատում էլ են փորձում խաղաղ և հանգիստ մթնոլորտ ստեղծել։ Նրանցից բառի բուն իմաստով լավատեսություն և կենսախնդություն է ճառագում։Նրանք իրենց վստահված գործերը հաջողությամբ են կատարում և յուրաքանչյուր աշխատանքում իրենց արդարացնում են։ Պետք է ասել, որ այդ մարդիկ բավարարվում են ձեռք բերածով և մեծ փառքի և հաղթանակների չեն ձգտում։ Սառնասրտության դիմակը նրանց չի սազում, քանզի այն կասկածի և անվստահության մթնոլորտ կարող է ստեղծել։


ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 7

Ծննդյան 7 թիվը խորհրդանշում է թե՛ առեղծվածությունն ու չբացահայտված լինելու ցանկությունը և թե՛ գիտելիքների խորն իմացությունը։ Այս հակասությունների շարքը կարելի է անդադար շարունակել։Ծննդյան 7 թիվ ունեցող մարդկանց հատուկ են բնավորության այնպիսի արտառոց գծեր, ինչպիսիք են` ջանասիրությունն ու բանաստեղծական ոգին, տարօրինակությունները, վերլուծական մտածողության հակվածությունն ու խորը նրբազգացությունը, հարուստ և վառ երևակայությունը։Այս թվի տակ ծնվում և դաստիարակվում են կոմպոզիտորներ ու երաժիշտներ, գրականագետներ ու բանաստեղծներ, փիլիսոփաներ ու ճգնավորներ, մտավորականներ ու մենակյացներ։Ոգեշնչման համար նրանք մենության և առանձնանալու կարիք ունեն։ Այս թվի տակ ծնված թույլ անհատականությունները հեշտությամբ կարող են հուսալքության և հոռետեսության գիրկն ընկնել, իսկ առավել ուժեղները` դառնալ վառ անհատականություններ և հաճախ` համաշխարհային հռչակ վայելող մարդիկ։


ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 8

Ծննդյան 8 թիվը խորհրդանշում է գործարարությունը, կյանքի բոլոր ոլորտներում և հատկապես առևտրի և արդյունաբերության բնագավառներում հաջող առաջխաղացումը։ Ձգտելով կատարելության` այդ մարդիկ հաջողությամբ իրականացնում են իրենց ծրագրերն ու մտադրությունները, ինչում նրանց օգնում են կամքի ուժն ու դիմացկունությունը։ Նրանք չգիտեն խնայել ո՛չ իրենց, ո՛չ էլ ուրիշներին։Արգելքները, հակառակորդներն ու անանցանելի թվացող խոչընդոտները կարծես նորանոր ուժեր են տալիս ծննդյան 8 թիվ ունեցող մարդկանց` նրանց դարձնելով ավելի դիմացկուն ու աշխատունակ։ 8 թվի տակ ծնված մարդիկ օժտված են անգերազանցելի վարչական ջիղով։ Նրանք ունեն այնպիսի հմտություններ, որոնցով կարող են ղեկավարել մարդկանց և տանել իրենց հետևից։ Այս երևույթն առավել ակնհայտ է դառնում քաղաքական, զինվորական և գործնական ոլորտներում, որտեղ նրանք կարող են լինել դաժան և անողոք։Ծննդյան 8 թիվ ունեցող մարդիկ խիստ քննադատաբար են վերաբերվում մարդկանց, ընկերներ ընտրելիս մեծ ուշադրություն են դարձնում վերջիններիս նյութական միջոցներին ու հասարակության մեջ զբաղեցրած դիրքին։ 


ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 9

Ծննդյան 9 թիվը խորհրդանշում է ուժեղ անհատականություն` օժտված մտավոր և հոգևոր մեծ կարողություններով։ Նրանց հաջողությունը պայմանավորված է արվեստի հանդեպ ունեցած հակումներով, արտիստիկ խառնվածքով և ստեղծագործ ջիղով։Նման մարդիկ ավելի լավ է հրաժարվեն առևտրականի, մետալուրգի և զինվորականի մասնագիտություններից։
Շատ հաճախ ծննդյան 9 թիվ ունեցող մարդիկ չեն գիտակցում իրենց օժտվածությունը և սխալվում են մասնագիտությունն ընտրելու հարցում։Այս թվի տակ ծնվածները հաճախ դառնում են մեծ գյուտարարներ կամ նշանավոր երաժիշտներ։ 
Ամեն ինչ պայմանավորված է երկու գործոնով` ընդունակություններով և ցանկությամբ, որոնք միշտ չէ որ համատեղվում են։ Եվ միայն այս երկու գործոնների համադրությունն է ապահովում տվյալ անհատի հաջողությունը։





 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Քո ծննդյան թվի գաղտնիքները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (25.11.16) Դիտումներ: 78 | Տեգեր: թվի, գաղտնիքները, քո, ծննդյան | - Վարկանիշ -: 0.0/0