Գլխավոր էջ » Հետաքրքիր
Քաղցկեղով հիվանդ երիտասարդը հազալիս թքել է ուռուցքը  5903

Գլխավոր էջ » Հետաքրքիր 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   

 

Անբուժելի հիվանդ բրիտանացի պատանին հայտնել է վիճակի զգալի բարելավման մասին այն բանից հետո, երբ «հազալով թքել է ուռուցքը»: Բրիտանացի Սթիվեն Սատտոնը աշխարհին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Facebook-ում էջ է բացել «Սթիվենի պատմությունները» խորագրով եւ սկսել է գրել այն բաների մասին, որոնք նա կցանկանար հասցնել անել մահանալուց առաջ:

Ինչպես հաղորդում է Fox News-ը, ապրիլի 27-ին նրա մոտ հազ է սկսվել, որը անընդհատ ուժեղացել է, ապա Սթիվենը սկսել է խեղդվել: «Ես վախեցել էի եւ սարսափելի խուճապի էի մատնվել: Այնուհետեւ բերանիցս հանեցի օվալաձեւ կարմիր, չոր ինչ-որ բան»:

Ըստ պատանու, դրանից անմիջապես հետո նա սկսել է ավելի հեշտ շնչել: Հաջորդ մեկ ժամը նա եւս խեղդվելով հազում էր, հետո հազը լրիվ դադարեց: Միակ քիչ թե շատ խելամիտ բացատրությունը, որը տվել են բժիշկները նշված երեւույթին, դա այն է, որ Սթիվենը հազալով թքել  է ուռուցքը:

 

19-ամյա բրիտանացին սոցիալական ցանցերով Teenage Cancer Trust պատանիների եւ դեռահասների հիմնադրամի համար ավելի քան 5մլն դոլար է հավաքել: Միջոցների հավաքմանը մասնակցել է 122 000-ից ավելի մարդի, այդ թվում՝ այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Սթիվեն Ֆրայը եւ Ռասսել Բրենդը:

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017