RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Փաստերի շտեմարան. գյուտեր, բրենդեր, գիտնականներ...  439

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Փաստերի շտեմարան. գյուտեր, բրենդեր, գիտնականներ...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
 
Դոլարի նշանի մասին
 
Դոլարի նշանը ստեղծվել է 1788 թվականին:
***
 
Մեքենայի ստեղծողի մասին
 
Ավտոմոբիլի հեղինակը Կարլ Բենցն է:
***
 
Տարօրինակ դաշնամուրի մասին
 
Ճապոնիայում մի դաշնամուր են պատրաստել, որի երաժշտությունը լսում է միայն նվագողը:
***
 
Նյուտոնը` պատգամավոր
 
Իսահակ Նյուտոնը մի քանի տարի եղել է Բրիտանական խորհրդարանի անդամ: Հայտնի ֆիզիկոսը իրեն բնորոշ ճշտապահությամբ ներկա է գտնվել բոլոր նիստերին, սակայն ելույթ է ունեցել ընդամենը մեկ անգամ և ասել ընդամենը մեկ նախադասություն` "Փակեք լուսամուտը":
***
 
Նյուտոնի դպրոցական տարիների մասին
 
Դպրոցում առաջին հինգ տարիների ընթացքում Նյուտոնը սարսափելի վատ էր սովորում: Մի անգամ բոլորի ներկայությամբ նրան ծեծեց ու վիրավորեց դասընկերներից մեկը, իսկ մյուսները միացան և սկսեցին ծաղրել Նյուտոնին: Այս միջադեպից մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Նյուտոնն ամենախելացի աշակերտն է, և նրա առաջադիմությունն ամենաբարձրն է դպրոցում:
***
 
Նյուտոնի կյանքի քիչ հայտնի էջերի մասին
 
Իր կյանքի վերջին տարիներին աթեիստ Նյուտոնը դարձավ հավատացյալ և սկսեց գիրք գրել, որի բովանդակությունը խիստ գաղտնի էր պահում, սակայն կրկնում էր, որ դա փոխելու է մարդկության պատմությունը: Անփութության հետևանքով Նյուտոնի տանը բռնկված հրդեհը այրեց ոչ միայն ձեռագիրը, այլև ամբողջ գույքը:
***
 
Մեր վունդերկինդ հայրենակցի մասին
 
Հայտնի ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը արդեն 16 տարեկանում համալսարանի ֆիզ–մաթ ֆակուլտետի երկրորդ կուրսում էր սովորում։ Ասպիրանտուրա ընդունվելուց հետո էլ ընդամենը կես տարվա ընթացքում է թեկնածուական է գրում։ Բայց աշխատանքն այնքան բարձր մակարդակի է լինում, որ 20 տարեկան Սերգեյին միանգամից դոկտորական կոչում են տալիս։
***
 
”Մոնոպոլիա” խաղի ստեղծման մասին
 
"Մոնոպոլիա" խաղը ստեղծել է Չարլզ Դարովը 1933թ.: Հեղինակային իրավունքները վաճառել է Ջորջ Փարքերին, ով ոչ միայն խաղը դարձրեց ամենահայտնիներից մեկն աշխարհում, այլև դրա հիման վրա ստեղծեց նորերը:
***
 
Նարդի` 3-ով
 
Նարդի երեքով. Հայ գյուտարար Ն. Ներսիսյանի գյուտն է։ Նարդին պարսկական խաղ է, սա էլ կարելի է Հայկական նարդի անվանել։
***
 
Նոթբուքի ստեղծման մասին
 
"Ձեռքի համակարգչի" միտքը ծագել է Compaq ֆիրմայի ինժեներների մոտ, երբ նրանք հոգնել են անվերջ պայուսակների կույտ քարշ տալուց:
***
 
Ջութակի ստեղծողի մասին
 
Ջութակը ստեղծել է նորվեգացի Ջոն Վալերը:
***
 
Ո՞վ է ստեղծել էլեկտրական աթոռը
 
Էլեկտրական աթոռը հայտնագործվել է ատամնաբույժի կողմից:
***
 
”Սկոչի” մասին
 
"Scotch" կպչուն ժապավենը, չնայած իր անվանը (անգլ. Scotch ՝ շոտլանդական), ոչ Շոտլանդիայում է ստեղծվել, ոչ էլ շոտլանդացու կողմից: Սկզբում "Scotch"-ի միայն եզրերն էին սոսնձված: Քանի որ շոտլանդացիները հայտնի են իրենց խնայողությամբ, ամերիկացները "շոտլանդական: անվանեցին ժապավենը: Հետագայում «Scotchե -ը դարձավ ապրանքանիշի պաշտոնական անվանումը:
***
 
Ինչպե՞ս են գիտնականները նշում Էյնշտեյնի ծննդյան օրը
 
Որոշ մաթեմատիկոսներ Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրը՝ մարտի 14-ին, տոնում են π թվի օրը: Տոնակատարության ժամանակ ձոն են կարդում π թվին, պատմում մարդկության կյանքում նրա դերի մասին, նկարագրում թե կյանքը ինչքան անտանելի կլիներ առանց π թվի: Այդ օրը ուտում են կարկանդակ, օգտագործում են խմիչքներ և խաղում խաղեր, բոլորը π տառով սկսող:
***
 
Փոքրիկ "Էյնշտեյնիկներ” ստեղծողի մասին
 
Ամերիկացի գիտնականը ստեղծել է "Էյնշտեյնի գլուխը" Ամերիկացի Դեվիդ Հենսոնը ներկայացրել է հանրահայտ գիտնական Ալբերտ Էյնշտեյնի գլխի տեսքով իր ստեղծած ռոբոտը, որը ոչ միայն արտաքնապես հիշեցնում է 51 տարի առաջ մահացած գիտնականին, այլև ընդօրինակում է նրա դիմաշարժությունը։ Ռոբոտը կարող է ժպտալ, խոժոռվել, աչքով անել և ծիծաղել։ «Էյնշտեյնի գլխիե դիմաշարժությունը կախված է շրջապատող մարդկանց դիմաշարժումներից, քանի որ աչքերի մեջ տեղադրված երկու տեսախցիկների միջոցով այն կարողանում է 10–ից ավելի դեմքի արտահայտություն ընդունել։
***
 
Ամենափոքր մեքենաների մասին
 
Ամենափոքրիկ մեքենաներն արտադրել է Փերի Ուոթքինսոնը 2005թ.: Մեքենայի բարձրությունն ընդամենը 1 մետր է, իսկ լայնությունը 66 սմ: Մեքանան թույլատրվում է վարել ամենասովորական փողոցներում:
***
 
Հեռագրական սարք ստեղծողի մասին
 
1837 թվականին էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը, իսկ 1838 թվականին՝ այդ ապարատի համար մինչև այժմ կիրառվող հեռագրական կոդը հայտնագործող Սեմյուել Մորզեն նկարիչ էր, Նյու Յորքի նկարիչների ազգային ակադեմիայի հիմնադիրը և առաջին նախագահը:
***
 
Առաջին անջրաթափանց վերարկուն ստեղծողի մասին
 
Առաջին անջրաթափանց վերարկուն ստեղծվել է դեռևս 1823թ. Չարլզ Մաքինտոշի կողմից:
***
 
Ո՞վ է կատարել նկարի առաջին երևակումը
 
Նկարի առաջին երևակումը կատարվել է գերմանացի հոգևորականի կողմից 1646թ.: Նա օգտագործում էր յուղ և մոմ ու փորձում նկարները արտատպել սպիտակ էկրաններին:
***
 
Ո՞վ է ստեղծել առաջին մարտկոցը
 
17-րդ դարում Ալեքսանդր Վոլտը ստեղծեց առաջին մարտկոցը:
***
 
Ատամի մածուկի պատմությունը
 
Առաջին անգամ ատամի մածուկ օգտագործել են հին եգիպտացիները։ 5000 տարի առաջ անհայտ գրագիրը պապիրուսի վրա գրել է դրա բաղադրատոմսը. «Հարկավոր է վերցնել ագաթե սանդ և դրա մեջ լցնել հոտավետ խեժ, այծեղջյուրի փշրանքներ, դաղձ ու սիրիական զանազան ծաղիկների տերևներ։ Այդ ամենը լավ հարել։ Արդյունքում կստացվի հաճելի ու օգտակար ատամ մաքրելու միջոցե։ Հին Հռոմեացի գիտնական Պիլինիուսն ազնվականներին խորհուրդ էր տալիս ատամները մաքրել մեդիումի, մեղրի և ջրի խառնուրդից պատրաստված մածուկով։ Ըստ էության, դա առաջին ատամնամածուկն էր։ Պալատականներին իր անձնական բաղադրատոմսն էր առաջարկում Պետրոս Առաջինը։ Նրա հրամանի համաձայն` արգելվում էր պետական խորհրդակցությունների և պարահանդեսների ներկայանալ առանց ատամները լվանալու կավճով և դաշտային չորացրած ծաղիկներով։ Ռուս գյուղացին առանց որևէ հրամանի հոգ էր տանում իր ատամների մասին, դրանք լվանալով մոխրով, աղով, կավով և ածուխով։
***
 
Կրակայրիչի մասին
 
Առաջին կրակայրիչը ստեղծվել է 1823թ.: Հեղինակը Յոհան Դյոբերեյներն էր: Միայն 3 տարի անց` 1826թ. ստեղծվեց լուցկին` Ջոն Ուոլքերի կողմից:
***
 
Հեռախոսի ստեղծման պատմությունից
 
Հեռախոսով արված առաջին արտահայտության հեղինակը եղել է գերմանացի ֆիզիկոս Յոհան Ֆիլիպ Ռեյսը: Ֆրանկֆուրտ քաղաքում իր իսկ նախագծած հեռախոսով 27-ամյա ֆիզիկոսը արտաբերել է հետևյալ արտահայտությունը` "Ձին վարունգով սալաթ չի ուտում": Սրանով փաստորեն Ռեյսը բեկում մտցրեց հաղորդակցության բնագավառում: Տասնհինգ տարի հետո ամերիկացի Ալեքսանդր Բելլը ձեռք բերեց մենաշնորհ` կիրառելու հեռախոսը որպես կապի միջոց և շատ շուտով հասավ համաշխարհային փառքի: Իսկ 1884թ. ընկերությունն անցկացրեց առաջին միջքաղաքային հեռախոսագիծը Բոստոն և Նյու Յորք քաղաքների միջև:
***
 
”Այլընտրանքային” լեզուների մասին
 
Էսպերանտո միջազգային լեզուն հնարել է լեհ դոկտոր Զամենհո‎ֆը: Կույրերի այբբուբենը ստեղծել է Բրայլը, որի անունով էլ այն կոչվում է Բրայլյան:
***
 
Ո՞վ է ստեղծել ինքնահոսը
 
Ինքնահոսը (կամ, այսպես ասած, ժամանակակից գրչի նախատիպը) 12-13-րդ դարերում հայտնաբերել են հայ մատենագիրները:
***
 
Առաջին հաշվիչ սարքի մասին
 
Առաջին հաշվիչ սարքը օգտագործել են հին հույները Այս խորհրդավոր մեխանիզմի հանելուկը լուծվել է Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից հավաքված մի խումբ գիտնականների կողմից: Պարզվել է, որ այն մեծ ճշգրտություն ունեցող հաշվիչ սարք է: Այսպես կոչված "Անտիկիտերայի Մեխանիզմը" 1902 թ-ին գտել են մարգարիտ որոնողները: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել էր մեխանիզմի մաս կազմող 82 արույրե կտոր, ներառյալ քարերով դրվագազարդված ատամնանիվները: Մեխանիզմը վերականգնվել է ռենտգենյան տոմոգրաֆիայի օգնությամբ:
***
 
Նամակի ստեղծման պատմությունից
 
Համարվում է, որ նամակի առաջին, ամենահին ու պարզ ձևն առաջացել է դեռ պոլեոլիթի ժամանակաշրջանում: Սակայն այն վերծանվել է մասամբ, քանի որ տեքստը գրված էր հիերոգլիֆներով: Նամակն իր զարգացման հաջորդ փուլն սկսեց ապրել, երբ ի հայտ եկավ բառերը վանկարկված գրելու տարբերակը: Նմանատիպ գրելաձևն ընդունված է մինչև օրս Հնդկաստանում և Պակիստանում: Առաջին նամակները փոխանցվել են տան, քարանձավի կամ տարբեր շինությունների վրա փակցվելով:
***
 
Պլաստիկ վիրաբուժության ակունքնրը
 
Հնդկաստանում պլաստիկ վիրաբուժությունը սկսել է կիրառվել դեռ մ.թ.ա 6-րդ դարից:
***
 
Ոգելից խմիչք համարվող "Ջինը"-ի մասին
 
Ոգելից խմիչք համարվող "Ջինը" ի սկզբանե համարվել է դեղամիջոց:
***
 
Սև պղպեղի մասին
 
Վասկո Դա Գաման Հնդկաստանից բերել էր սև պղպեղի հատիկներ: Համարվում է, որ հենց նա է սկիզբ դրել այդ համեմունքի առք ու վաճառքին Պորտուգալիայում:
***
 
Ամենաստույգ կշեռքի մասին
 
Ամենաստույգ կշեռքը գերմանական արտադրության Սարտորի– ուս-4108 էլեկտրոնային փոքրիկ կշեռքն է: Դրան զիջում է հոլանդական Ֆիլիպս ֆիրմայի պատրաստած կշեռքը, որը կարող է չափել գրամի մինչև հարյուրմիլիոներորդական մասը:
***
 
Ո՞ր երկրներն են առաջինն ունեցել հեռուստատեսություն
 
Առաջին 4 երկրները, որտեղ գործարկվել է հեռուստատեսությունը հետևյալն էին. Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, ԽՍՀՄ և Բրազիլիա:
***
 
Անսովոր ժամացույցի մասին
 
Ֆլորենցիայի Մայր տաճարում կա Պաոլո Ուչելլոյի կողմից ստեղծված մի ժամացույց, որը ճշգրիտ ցույց է տալիս ժամը, բայց սլաքները շարժվում են մեր իմացած սովորական ուղղությունից հակառակ:
***
 
Առաջին գրամեքենայի մասին
 
Առաջին գրամեքենան ստեղծել է Քրիստոֆեր Սքոուլզը 1873 թ.-ին: Սակայն այն որոշ թերություններ ուներ. բաղադրիչ մասերն արգելակվում էին, երբ արագ էին տպում: Հետագայում թերություններն աստիճանաբար վերացվեցին:
***
 
Դա Վինչիի "խորամանկությունը”
 
Լեոնարդո Դա Վինչին իր գյուտերի սխեմաները գծելիս` միշտ մի աննշան սխալ էր թողնում: Նպատակը հեղինակային իրավունքները պաշտպանելն էր: Գծագրված սխեմաները գողացվելու դեպքում պարզապես չէին աշխատի:
***
 
Ով է ստեղծել "+" և "-" նշանները
 
Հայտնի "+" և "-" նշանները գործածության մեջ են դրվել Լեոնարդո Դա Վինչիի կողմից:
***
 
Ասպիրին դեղի մասին
 
Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում ամեն տարի նոյեմբերի 14-ին նշվում է երկրագնդի ամենատարածված դեղի` Ասպիրինի ծննդյան օրը:
***
 
Տարօրինակ գրքի մասին
 
Լոնդոնում 1633թ.-ին հրատարակվել է մի գիրք, որի վերնագիրը բաղկացած էր 45 տողից:
***
 
Անսովոր սրճարանի մասին
 
Փարիզի "Sanpiera Corzo” ճաշարանի տեր Կլոդ Լ.-ն հաճախորդների սպասարկման նոր կարգ է մտցրել, ըստ որի` օգտվողն ինքն է որոշում, թե ինչքան պետք վճարի կերածի համար: Փորձն հաջող է անցել. ամսական եկամուտն ավելի մեծ էր, քան կստացվեր հաստատված գնացուցակի դեպքում: Այս հնարամիտ գործարարի նշանաբանն է` «Կեցցե ազնվությունըե, որը մեծ տառերով փակցված է ճաշարանի պատին:
***
 
Աշխարհահռչակ հայ գյուտարարների մասին
 
Ահա հայտնի հայ գյուտարարներից մի քանիսի անուններն ու գյուտերը.
 
Ալեք Մանուկյան` ջրի միաբռնակ ծորակ
Ռեյմոնդ Դամադյան` մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարք, որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության
Լյութեր Սիմջյան` բժշկական լուսանկարչական համակարգեր, ինքնաֆոկուսավորվող խցիկ, ավտոմատ երևակման սարք, ռազմական թռիչքների սիմուլյատոր, փոստային սակագների հաշվիչ:

Միշել Տեր-Պետրոսյան` պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիա, որը հեղաշրջում առաջ բերեց ուղեղի ֆունկցիաների ըմբռնման ասպարեզում և կարող է բավական հեռանկարային լինել քաղցկեղի ախտորոշման ոլորտում:

 
Արտաշես Այքանյան` գդալ-ծղոտ, ավտոմեքենաների դիմապակու կապույտ շերտը, առաջին ամուր փակվող տարաները և պլաստմասսայե շատ այլ պարագաներ: Նա նաև նախագծել է Կոկա-կոլայի առաջին պլաստիկե շշերն արտադրող մեքենան:
***
 
Ամենապահանջված ապրանքների մասին
 
Վաճառքի ծավալներով սուրճը երկրորդ ամենապահանջված ապրանքն է բենզինից հետո:
***
 
Ամենապահանջված խմիչքի մասին
 
Ֆանտան իր հանրահայտությամբ աշխարհի երրորդ ոչ ալկոհոլային խմիչքն է Փեփսիից և Կոկա Կոլայից հետո: Coca-cola-ն կանաչ գույնի կլիներ, եթե գունանյութ չավելացվեր:
***
 
Առաջին ձայնասկավառակի մասին
 
Թողարկված առաջին կոմպակտ դիսկը կոչվում էր "Born in the USA": Դա Բրյուս Սփրինգսթինի ձայնակսավառակն էր:
***
 
Սոց. ցանցի "մոլագարի” մասին
 
Եգիպտոսում մի նորածին աղջկա անունը դրել են Facebook:
***
 
Մաստակի մասին
 
Մաստակն ունի 9000 տարվա պատմություն:
***
 
Փողկապի մասին
 
Փողկապը 1656թ. մայիսի 18-ին առաջին անգամ երևաց Փարիզում:
***
 
Ինչպիսի տիկնիկներ չի կարելի վաճառել Ֆրանսիայում
 
Ֆրանսիայում օրենքը արգելում է վաճառել մարդու տեսք չունեցող տիկնիկներ, օրինակ` այլմոլորակայինի տեսքով:
***
 
Խաղաքարտերի և Հնդկաստանի մասին
 
Հնդկաստանում խաղաքարտերը կլոր են:
***
 
Կետչուպի մասին
 
1830-ականներին կետչուպը վաճառվում էր որպես դեղորայք:
***
 
Առաջին համակարգիչների մասին
 
Նախկինում համակարգիչը զբաղեցնում էր մի ամբողջ սենյակ:
***
 
Ե՞րբ է ստեղծվել օլիմպիական դրոշը
 
Օլիմպիական դրոշը ստեղծվել է 1913 թվականին:
***
 
Տիտանիկ նավի մասին
 
Տիտանիկ նավի կառուցումն արժեցել է 7 միլիոն դոլար, իսկ նրա մասին ֆիլմ նկարահանելը` 200 միլիոն:
***
 
Որքան մաստակ են ծամում օրական
 
Երկիր մոլորակի վրա օրական ծամվում է 100 տոննա ծամոն:
***
 
Մարկետինգի յուրահատուկ դրսևորման մասին
 
Կոշիկ արտադարող արևմտաեվրոպական հայտնի մի ընկերություն Աֆրիկա ուղարկեց իր երկու ապրանքագետներին, որպեսզի պարզեն իրենց արտադրանքն արտահանելու հնարավորությունը: Շուտով նրանցից մեկն ուղարկեց հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. "Արտահանելու ոչ մի հնարավորություն չկա, բոլորն այստեղ բոբիկ են քայլում": Իսկ մյուսի հեռագրում գրված էր` "Հեռանկարները հիանալի են. այստեղ բոլորը բոբիկ են քայլում":
***
 
Ջինսերի մասին
 
Ջինսերի որոշ նմուշների մաշված տեսք տալիս են կալիումի պերմանգանատի (մարգանցովկայի) օգնությամբ:
***
 
Ի՞նչ հնարք է օգտագործվում գարեջրի գովազդի մեջ
 
Գարեջրի գովազդներում փրփուրի ծավալն ու տեսքն ավելի ազդեցիկ դարձնելու համար ավելացնում են լվացող հեղուկ:
***
 
Էյնշտեյնի մանկության մասին
 
Ալբերտ Էյնշտեյնը չէր խոսում գրեթե մինչև 9 տարեկանը: Ծնողները համոզված էին, որ տղան մտավոր թերզարգացածություն ունի:
***
 
Հնարամիտ մարդկանց մասին, ովքեր միլիոնատեր են դարձել
 
Գումար աշխատելու համար մարդիկ պատրաստ են դիմել ամեն քայլի: Ահա այն յուրօրինակ բիզնես նախագծերը, որոնց շնորհիվ հեղինակները միլիոնատերեր են դարձել.
 
Ինտիմ զուգընկեր /ուհի/ գտնելու կայք ամուսնացածների համար: Սա իր տեսակի մեջ եզակի է այն առումով, որ նախատեսված է միայն այն մարդկանց համար, ովքեր ամուսնացած են, սակայն չեն հրաժարվում երբեմն-երբեմն "լիցքաթափվել կողքից":
 
19-ամյա Ֆրայզեր Դոգերտին, մի առավոտ արթնացավ և գրպանում գտնելով միայն 1 դոլլար, որոշեց պատրաստել այն ջեմից, որը սովորաբար պատրաստում էր իր տատիկը: Ջեմը նա տարավ վաճառելու համալսարանում, որտեղ սովորում էր: Սպառված ջեմի քանակությունն ու քաղցած ուսանողների աննկարագրելի հերթը տեսնելով` տղան որոշեց ստեղծել "Տատիկի մուրաբաների բիզնես" և չսխալվեց: 3 ամսում նա կարողացավ աշխատել 1 մլն դոլլար:
 
"Արևից պաշտպանող ակնոցներ կենդանիների համար" և "Արհեստական ոսկորներ շների համար", սրանց հեղինակները նույնպես այսօր միլիոնատերեր են:
 
"Բարձը ջեռոցում", այս գյուտի հեղինակը մի տնային տնտեսուհի է, ով բարձը լցնելով եգիպտացորենով` կարողացավ տունն ազատել խոնավությունից և հետո այն կրկին օգտագործել շնորհիվ ջեռոցի: Բարձն ի պատիվ հեղինակի կոչվում է Քիմ Լևին:
 
"Ուշացողների պաշտպան" կազմակերպության հիմնադրին ազատեցին իր բոլոր աշխատատեղերից միայն այն պատճառով, որ անընդհատ ուշանում էր: Նա էլ ստեղծեց ուշացողներին պաշտպանող հասարակական կազմակերպություն: Երբ որևէ մեկն ուշանում է աշխատանքից և չգիտի` ինչ պատճառաբանել, այս ՀԿ-ի անդամը մեղմում է իրավիճակը և ուշացողի փոխարեն ներողություն խնդրում տնօրենից` իհարկե, ոչ անվճար:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Փաստերի շտեմարան. գյուտեր, բրենդեր, գիտնականներ...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 439 | - Վարկանիշ -: 0.0/0