RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Փաստեր գնչուական ընտանիքի մասին, որոնք դու չգիտեիր...  515

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Փաստեր գնչուական ընտանիքի մասին, որոնք դու չգիտեիր...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Փաստեր գնչուական ընտանիքի մասին, որոնք դու չգիտեիր...
 
Գնչուական անազատ ազատություն
 
Ազատություն և անզսպություն. յուրաքանչյուրիս մեջ զուգորդվում են այս հասկացությունները «գնչու» բառը լսելիս: Իրականում գնչուական ընտանիքում տիրում են բավականին խիստ բարքեր:
 
Ոչ մի ժամանցային վայր
 
Երիտասարդ գնչուները սովորաբար ծանոթանում են բարեկամների հարսանիքների կամ էլ այլ տոնակատարությունների ժամանակ. ժամադրությունը կամ էլ զվարճանքի վայրեր այցելելը նրանց կյանքում ընդունված չէ: 
Ամուսնություններն այստեղ վաղ տարիքում են կնքվում: Ավագները վախենում են, որ երիտասարդները կտրվեն վայելքներին և «դուրս կընկնեն» և, բացի այդ, դեռատի աղջնակը ավելի արագ է հարմարվում ամուսնու ընտանիքի նիստուկացին:
 
«Գնչուական փոստը» լավ գիտի, թե որտեղ է գեղեցկուհի հասունացել և ուր կարելի է հարսնախոսներ ուղարկել: Հենց որ որդին ակնարկում է ծնողներին իր ընտրության մասին, սկսվում է հարսնախոսության նախապատրաստումը, որն իր հերթին յուրօրինակ տոնական գործողություն է` իր պարտադիր դրույթներով` ով ինչ պետք է ասի, որտեղ նստի և այսպես շարունակ:
Այդուհանդերձ, այստեղ ոչ ոք բռնությամբ չի ամուսնանում: Ծնողները, իհարկե, իրենց երեխայի համար փնտրում են ապագա կողակից, բայց հանդես են գալիս ավելի շուտ խորհրդատուի և ոչ թե կարգադրողի դերում: Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ ընտանիքը, որի հետ խնամիներ են դառնալու, լինի հարգված, ազնիվ ու օրինապահ: Իսկ եթե այդ ընտանիքը նաև հարուստ լինի, ապա` ավելի լավ: 
 
Առաքինության վկաները
 
Գնչուների ընտանիքում խիստ պարտադիր է հարսի կուսությունը: Նրանց հարսանիքը նման է թատերականացված ներկայացման: Հարսանեկան արարողության ժամանակ նորապսակներին հանդիսավորությամբ, երգ ու պարով ուղեկցում են տան առանձնացված բաժին: Որոշ ժամանակ անց նույն հանդիսավորությամբ դիմավորում են նրանց. որպես աղջկա անմեղության նշան` հյուրերի կրծքին կարմիր ծաղիկներ են ամրացվում, իսկ նորապսակների գլխավերևում բացում են ամուսնական սավանը, որպեսզի հյուրերը համոզվեն հարսի կուսության հարցում: Այս ամենից հետո աղջիկը նոր զգեստ է հագնում, և նրա գլխին գլխաշոր են կապում: 
Ըստ գնչուական ավանդույթի` հարսանեկան հացի պատրաստմանը մասնակցում են միայն այն կանայք, որոնց ամուսնական կյանքը հաջողված է(հետաքրքիր է` ինչ չափանիշով է որոշվում այդ «հաջողվածությունը»):
 
Գնչուական խոնարհություն
 
Գնչուհիների հավատարմության մասին լեգենդներ են հյուսվել. նրանք հարգում են տղամարդուն, հոգ են տանում նրա մասին և կարևորը` պաշտպանում են ընտանիքի պատիվը: Երբեք չեք լսի, որ գնչուհին ուրիշների ներկայությամբ նսեմացնի ամուսնուն, կամ էլ ասի այն մասին, թե ինչ պիտի անի տղամարդը: Նա երբեք չի հակաճառում տղամարդուն, չի խառնվում տղամարդկանց խոսակցությանը` մինչև իրեն չեն դիմում: Ինքը` կինը, գումար վաստակում է և երբեք չի հանդիմանում ամուսնուն` գումար չբերելու համար: Սակայն, գնչու տղամարդիկ հիմնականում իրենց պատասխանատու են զգում ընտանիքի, երեխաների և հարազատների համար, ինչը  նրանց մեջ դեռ մանուկ հասակից են դաստիարակում: 
 
Փաստեր գնչուական ընտանիքի մասին, որոնք դու չգիտեիր...
 
Ընտանիքում հարսը արթնանում է բոլորից շուտ և քնում` բոլորից ուշ: Նա, սկեսրոջ հսկողության տակ, կատարում է տան բոլոր գործերը, պատրաստում բազմազան կերակուրներ, քանի որ հյուր ընդունելու հավանականությունը միշտ կա:
Գնչուհին երբեք թույլ չի տա, որ հյուրը հեռանա` առանց գոնե մեկ բաժակ թեյ խմելու: Ընդ որում` նրանք թեյը թունդ են թրմում և խմում են հախճապակե բաժակներով,  մատուցում` կիտրոնի ու խնձորի փոքրիկ կտորներով: 
 
Սիրում ես` լռիր
 
Գնչուների մոտ ընդունված չէ սիրո մասին բարձրաձայն խոսել. եթե իսկական տղամարդ ես` կարողացիր կառավարել զգացմունքներդ, երգի կամ պարի միջոցով դուրս հանիր քո կիրքը: Չի կարելի դիպչել ուրիշի կնոջն անգամ պարի ժամանակ, և եթե նույնիսկ դուր է եկել ուրիշ գնչուհի, չպետք է դա ցույց տալ: Այնուամենայնիվ, գնչու տղամարդկանց տաք խառնվածքը նրանց երբեմն գցում է ուրիշ` այլազգի կանանց գիրկը և, ըստ էության, գնչուների շրջանում խառը ամուսնություններ պատահում են: Եթե կինը ուրիշ տոհմացեղից է, նա աստիճանաբար «գնչու է դառնում», ընդունում գնչուների մշակույթը, լեզուն և ավանդույթները: Իսկ եթե ամուսինն է այլազգի, ապա գնչուհին փորձում է գերակա դիրք գրավել, որպեսզի ընտանեկան կյանքը դասավորի իր հայեցողությամբ: 
 
Ամուսնալուծությունը գնչուական ընտանիքում հազվադեպ երևույթ է: Սակայն, եթե ամուսինը հեռանում է, ապա, որպես կանոն, հոգ է տանում երեխաների մասին  կամ էլ նրանց իր հետ տանում է նոր ընտանիք:
 
Ազատություն ենք ուզում
 
Գնչուները եկվորներ են Հնդկաստանից և, որտեղ էլ որ հայտնվում են, մեկուսացած կյանք են վարում: Նրանք գրեթե ամենուր օտար են, բայց ովքեր այս կամ այն վայրում երկար տարիներ են ապրել, ժամանակի ընթացքում ընդունել են տեղի բնակչության սովորույթները: Կյանքը` հայրենիքից դուրս, նրանց սովորեցրեց միասնական լինել, եղբորը դժբախտության մեջ չթողնել: Այդ իսկ պատճառով գնչուի համար ընտանիքը հենարան է, որտեղ նրան կլսեն, կկերակրեն ու կփայփայեն: 
 
Ժառանգականությունը որոշիչ է. բարձրահարկ շենքերում գնչուների համար տոթ է, որտեղ նրանք ազատության պակաս են զգում: Նրանք ձգտում են ապրել հողին մոտ` մասնավոր տներում կամ, ծայրահեղ դեպքում, առաջին հարկում: Այս ազատատենչների մեծ մասի կենսամակարդակը շատ ցածր է. ինքնաշեն տներ` առանց ջրի, կոյուղու և գազի, որոնց կարելի է հանդիպել նախկին Խորհրդային միության ողջ տարածքում: Սակայն Եվրոպայում որոշ գնչուներ բավականին  բարեկեցիկ կյանքով են ապրում` շրջում են հարմարավետ շարժական կացարաններով: Ամեն դեպքում, գնչուները ձգտում են իրենց բնակարանները զարդարել գորգերով, և, առհասարակ, սիրում են թանկարժեք սպասք ու ոսկեղեն: 
 
Աշխատանք կամ գուշակություն
 
Որպեսզի գնչուական ընտանիքը գոյատևի, շատ ավելի ջանք է պահանջվում, քան տեղաբնակների համար. վառ արտաքինը գնչուներին երբեմն խանգարում է աշխատանքի ընդունվել, իսկ գործատուներին` նրանց նկատմամբ օբյեկտիվ լինել: Ահա, թե ինչու դժվար է պատկերացնել գնչուհուն` առանց իր վաղեմի մասնագիտության` գուշակության, որը նրանց փոխանցվում է սերնդեսերունդ:  Կողքից շատ հեշտ կարող է թվալ այս «աշխատանքը»: Ի՞նչ է որ. նայում ես խաղաթղթերին ու համոզիչ արտահայտվում: Իրականում դա ծանր աշխատանք է հոգու և մտքի համար, քանի որ անցյալը, ներկան և ապագան տեսնելու համար գնչուհին պետք է տրամադրվի, մտնի որոշակի վիճակի մեջ և կենտրոնանա: Իսկ սեանսից հետո նրան անհրաժեշտ է  վերականգնել ուժերը: Բայց երբ շնորհակալություն են հայտնում մարդիկ, ովքեր գտել են իրենց սերը կամ հաղթահարել  հիվանդությունները, երեխա են ունեցել կամ բիզնեսում հաջողության հասել, դա արդեն գնչուհու համար քիչ երջանկություն չէ: 
 
Ժամանակից դուրս
 
Ցավոք, գնչու մայրը իր խնդիրը տեսնում է միայն երեխային կուշտ և առողջ պահելու մեջ: Իսկ կրթության անհրաժեշտությունը ոչ բոլորն են հասկանում: Գնչու երեխաներին շատ դժվար է սովորել տեղական դպրոցներում. նրանց խանգարում է տեղի լեզվի վատ իմացությունը: Բացի այդ՝ գնչուների համար գոյություն չունի ժամանակի հասկացություն, այդ իսկ պատճառով սովորել դասի գալ ճիշտ ժամանակին` նրանց ուժերից վեր է: Սոցիալական պայմանները ևս երբեմն խոչնդոտում են ուսմանը, որովհետև հագուստ, կոշիկ չկա, տանը տեղ չկա` դասերը պատրաստելու համար: Բայց և այնպես, կրթությունը նրանց մեջ արդեն դառնում է հեղինակավոր, և շատերը խրախուսում են իրենց երեխաներին ուսում ստանալ: Բուհերից գնչուները նախընտրում են  կուլտուրայի ինստիտուտը և… տուրիստական բիզնեսը. ահա, թե որտեղ կարող է արտահայտվել գնչուական կարոտախտը:
 
Փաստ
 
Գնչուների մեջ կարող են պատահել դավանանքի տարբերություններ. Ռուսաստանում և Ուկրաինայում բնակվում են մասնավորապես ուղղափառ քրիստոնյա գնչուներ, սակայն երբեմն կարելի է հանդիպել նաև մահմեդական և կաթոլիկ գնչուների:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Փաստեր գնչուական ընտանիքի մասին, որոնք դու չգիտեիր...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 515 | - Վարկանիշ -: 0.0/0