Գլխավոր էջ » Հետաքրքիր
Ուշագրավ տվյալներ կին-տղամարդ հարաբերությունների մասին  2388

Գլխավոր էջ » Հետաքրքիր 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   

​«Ինչքան մարդ, այնքան բնավորություն», այս ճշմարտությունը մեզ համար նոր չէ: Սակայն, կան օրինաչափություններ, որոնք հատուկ են շատերիս: Բացահայտել կին – տղամարդ փոխհարաբերությունների նրբերանգները և դրանց շարժիչ ազդակները օգնում է հոգեբանությունը: Ահա հոգեբանական մի քանի դիտարկում մեզ հետաքրքրող հարցերի շուրջ հենց այդ համատեքստում: 
 
Ուշագրավ տվյալներ կին-տղամարդ հարաբերությունների մասին
 
Փաստերը վերցված են Մնացական Մանուկյանի «Սիրո փիլիսոփայական, հոգեբանական մեկնաբանման հայկական գանձարան» գրքից:
 
Կանանց շրջանում հաջողություն են վայելում այն տղամարդիկ, ովքեր.
 
• փորձված են սիրո գիտությամբ,
• վարպետ են պատմություններ պատմելու,
• երաշխավորում են իրենց հուսալիությունը,
• առատաձեռն են նվերների հարցում,
• պերճախոս են
• բարետես են,
• սիրում են խնջույքներ և հաճույքի երեկոներ,
• խիզախ են և նախաձեռնող:
 
Կինը տղամարդուն մերժում է հետևյալ պատճառներով.
 
• տղամարդու հանդեպ ունեցած չարությունից,
• դիրքերի միջև եղած տարբերությունից,
• անկախությունը չկորցնելու զգացումից,
• մտավախությունից, որ տղամարդը անկեղծ չէ,
• արդեն ստեղծված մտերմությունից,
• իր նկատմամբ նրա սերը չհասկանալուց,
• տղամարդու սառնությունից և կրքի պակասությունից
  
Հեշտ նվաճվող կամ անհավատարիմ  կինը նա է, ով
 
• ունի իրեն չսիրող ամուսին,
• աղքատ է և նյութապես, և հոգով,
• ունի իրենից դիրքով ցածր ամուսին,
• կինը, որը ձգտում է հասարակության մեջ երևալ,
• այրի է, հատկապես երիտասարդ տարիքում,
• կինը, որ սիրում է հաճույքներ ու վայելքներ,,
• հաճույք չի ստանում իր ամուսնու մոտ,
• ունի հասարակական կամ գիտական գործերով տարված ամուսին,
• փառասեր կինը
 
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամուսնության պահին ամուսնացածները հրապուրված են եղել.
տղաները աղջիկների
 
 
• կանացիությամբ` 31 %,
• մարդամոտությամբ` 15%
• անկեղծությամբ` 13 %
• բարությամբ` 12 %
• տնտեսվարությամբ` 11 %
• խելքով` 6 %
 
աղջիկները տղաների`
 
• առնականությամբ` 44 %,
• խելքով` 36%
• զգայուն և ուշադիր լինելով` 16 %
• բարությամբ` 15 %
• մարդամոտությամբ` 14 %
• անկեղծությամբ` 13 %
• համեստությամբ` 12 %
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017