RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Ուշագրավ փաստեր երազների մասին  655

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Ուշագրավ փաստեր երազների մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Մարդիկ, ովքեր կուրանում են ծնվելուց հետո, կարող են տեսնել պատկերներ իրենց երազներում: Նրանք, ովքեր կույր են ծնվում, չեն տեսնում պատկերներ, նկարներ, բայց ունենում են հավասար չափով գունեղ երազներ համի, հոտի ձայնի հպման և զգացմունքների տեսքով:
 
Ուշագրավ փաստեր երազների մասին
Դուք մոռանում եք ձեր երազների 90%-ը: Արթնանալուց 5 րոպե հետո արդեն երազի կեսը մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է 90%-ը:

Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում:

Ցանկացած մարդ (բացառությամբ ծայրահեղ հոգեբանական խանգարումներ ունեցողների), երազներ է տեսնում: Տղամարդիկ ավելի հակված են տեսնելու տղամարդկանց երազում, իսկ կանայք հավասար չափով և տղամարդկանց, և կանանց են տեսնում:

Մենք երազ ենք տեսնում նրա մասին, ինչ գիտենք:

Երբեմն մեր երազները լի են լինում անծանոթներով, բայց իրականում դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց դուք տեսել եք ձեր կյանքում փողոցով քայլելիս կամ որևէ մարդաշատ վայրում, պարզապես չեք ճանաչում և չեք հիշում: Օրինակ՝ ձեր երազի միջի անծանոթ «մարդասպանը»  կարող է լինել մարդը, ով ձեր հայրիկի ավտոմեքենայի մեջ բենզին էր լցնում, երբ երեխա էիք: Մենք բոլորս էլ օրվա մեջ տեսնում ենք հազարավոր դեմքեր, այնպես որ մեր ուղեղը ունի մեծ պահեստ դեմքերի և դեպքերի, որոնց օգտագործում է երազների ժամանակ:

Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում:

Երազները նրա մասին չեն, ինչ մենք տեսնում եք առարկայորեն:

 
Ուշագրավ փաստեր երազների մասին

Եթե դուք երազ եք տեսնում, ինչ որ կոնկրետ առարկայի մասին, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազներն ունեն խորիմաստ խորհրդանշական լեզու. անգիտակցական միտքը փորձում է համեմատել ձեր երազը այլ բաների հետ, ինչի հետ նույնացնում է:

Ծխել դադարելուց հետո ավելի գունավոր երազներ են տեսնում:

Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխախոտ են ծխել և հետո թողել, տեսնում են ավելի գունավոր երազներ, քան երբևէ:

Արտաքին ազդակները արտացոլվում են երազներում:

Դա կոչվում է երազի ներմիավորում:  Մեզանից շատերը ունեցել են նման փորձ: Օրինակ՝ դուք ծարավ եք, և ձեր միտքը այդ զգացողությունը միավորում է ձեր երազի հետ, որից հետո կարող է երազի մեջ մեծ բաժակով ջուր խմեք: Բայց դա, իհարկե, չի օգնում իրական ծարավը հագեցնելուն. կարճ ժամանակ անց ծարավի միտքը նորից ակտիվանում է երազի մեջ այնքան ժամանակ, մինչև արթնանաք և ջուր խմեք:

Դուք անշարժացած եք քնելու ժամանակ:

Հավատում եք, թե ոչ, բայց դուք անշարժանում եք քնի ժամանակ (հավանաբար, որպեսզի կանխվի ձեր երազների գործողությունների իրական կատարումը մարմնի կողմից): Նշագեղձերը սկսում են արտադրել հորմոն, որը օգնում է խթանել քունը, և նեյրոնները ազդակ են ուղարկում ողնաշարին, որը թուլացնում է մարմինը և հետո դառնում անզգայացած:

Ի դեպ, նորածինները իրենց մասին երազներ չեն տեսնում մինչև 3 տարեկան: Այդ տարիքից սկսած երեխաներն ավելի շատ մղձավանջներ են ունենում:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ուշագրավ փաստեր երազների մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 655 | - Վարկանիշ -: 0.0/0