RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Ովքե՞ր և ինչպիսի՞ն են «Գեյշաները»  356

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Ովքե՞ր և ինչպիսի՞ն են «Գեյշաները»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Գեյշան երաժշտության, պարի և զվարճանքի գիտակ է։ Ճապոներեն գեյշա նշանակում է «արվեստի մարդ»։ Նա երկար տարիներ սովորում է զանազան երաժշտական գործիքներ, երգ, պար և տղամարդկանց ընկերախմբում կատարյալ տանտիրուհի լինել։

Ովքե՞ր և ինչպիսի՞ն են «Գեյշաները»Գեյշայի պարը, վարսերի հարդարումը, հագուստը և շարժուձևը հաշվարկված են, որպեսզի համապատասխանեն տղամարդու՝ իդեալական կնոջ պատկերացմանը, և տղամարդիկ պատրաստ են վիթխարի գումարներ ծախսել՝ գեյշաներին ստիպելու իրենց ցանկացած կամ գրեթե ցանկացած քմահաճույք ի կատար ածելու համար։

Շատ արևմտացիներ շփոթում են գեյշաներին մարմնավաճառների հետ։ Նրանք, ովքեր հասկանում են ճապոնական մշակույթի նրբությունները, պնդում են հակառակը։ Իսկական գեյշան հաջողակ է, որովհետև նա ենթադրում է նվաճել անհասանելի կատարելություն։ Երբ տղամարդիկ վարձում են գեյշա իրենց զվարճացնելու համար, ապա նրանց միջև սեռական հարաբերություն տեղի չի ունենում։ Գեյշան զբաղեցնում է երգով, պարով, պատմվածքներ պատմելով, ուշադրությամբ և սիրահետությամբ։ Նա կարող է զրուցել քաղաքականության մասին և նույն հեշտությամբ կարող է բացատրել խմելու խաղի կանոնները։ Կար ժամանակ, երբ ընդհանրապես ճապոնացի կանանց արգելվում էր հասարակական կյանքին մասնակցություն ունենալ, և գեյշաները հենց այն կանայք էին, ովքեր կարող էին տանել ուշադիր և հոգատար դեր գործնական հանդիպումների ժամանակ։

Սկզբում գեյշաները տղամարդիկ էին, և նրանք զվարճացնում էին ամբողջ Ճապոնիայով մեկ։ Սոցիալական սահմանափակումները թելադրում էին, որ կանայք չէին կարող զբաղեցնել հավաքույթներին։ Այս տղամարդիկ վարում էին զրույցներ, ցուցադրում էին ներկայացումներ և շողոքորթում էին ներկա գտնվող ազնվականներին և մտավորականներին։ Ժամանակն առաջ էր ընթանում, և մասնավորապես Ճապոնիայի աղքատ տարիներին գեյշաների հաջողությունը հանգեցրեց այն բանի, որ բազմաթիվ սնանկացած ծնողներ ստիպված էին վաճառել իրենց դստրերը գեյշաների կացարանին (օկիյա)։ Հինգ կամ վեց տարեկանից ուսուցանվող այս երեխաները դառնում էին հաջողված գեյշաներ և հետագայում պետք է փոխհատուցեին դասընթացի գումարը։

Այսօր երիտասարդ կանանց համար գեյշա դառնալը ասես բժշկի մասնագիտություն ընտրել լինի։ Նրանք հաճախում են դասընթացների կրտսեր բարձրագույն դպրոցից հետո։ Դասընթացները շատ խիստ են, և միայն նվիրված կանայք կարող են համալրել գեյշաների շարքերը։

Սեռական հարաբերությունները ծաղիկների և ուռենիների աշխարհում

Գեյշան կարող է վճռել սեռական հարաբերություն ունենալ այն հաճախորդի հետ, ում հետ նա ձևավորել է հատուկ հարաբերություններ, բայց սա նրա գործի մասնիկը չի կազմում և մեկ գիշերվա համար չի։ Սրանք երկարատև հարաբերություններ են։ Գեյշային մշտական հաճախորդի (դաննա) հետ կապելու արարողությունը նման է ճապոնական ամուսնությանը, և եթե գեյշան և իր դաննան վճռեն վերջ դնել այդ հարաբերություններին, ապա նրանք անցկացնում են «ամուսնալուծությանը» նման մեկ այլ վերջնական արարողություն։
Գեյշա դառնալու առաջին քայլը օկիյա դիմելն ու ընդունվելն է։ Օկիյան գեյշաների կացարանն է, որի տիրուհին հենց ինքն է վճարում դասընթացի համար։ Այդ կինը կոչվում է օկամի կամ օկասան։ Վերջինս ճապոներեն նշանակում է մայր։

Այս (և երբեմն իր կարիերայի ընթացքում) գեյշան բնակվում է օկիյայում, որը գիշերօթիկ դպրոցի նման բան է գեյշաների և գեյշա-ուսուցիչների համար։ Օկիյան գեյշայի կյանքի մեծ մասնիկն է։ Այդտեղ գտնվող կանայք իր գեյշա ընտանիքն է, և օկասանն էլ ղեկավարում է իր կարիերան։ Իր վաստակած գումարից գեյշան տոկոսներ է վճարում՝ տունը պահելու և այն մարդկանց օժանդակելու, ովքեր գեյշաներ չեն, այդ թվում սկսնակ, թոշակի անցած գեյշաներին և աղախիններին։

Գեյշան սովորում է արվեստ կաբուրենջոյում։ Սա գեյշաներին կրթելու համար նախատեսված դպրոց է։ Այստեղ կա թատրոն, որտեղ գեյշաները հազվադեպ են հանդես գալիս իրենց բեմադրություններով։ Ուսման ընթացքում գեյշան սովորում է շամիզեն նվագել. Սա եռալար գործիք է։ Հավաքույթների և ներկայացումների ժամանակ նա նվագում է շամիզեն, և սովորաբար նրան ձայնակցում է մեկ այլ երգող գեյշա։ Նա նաև սովորում է այլ ազգային ավանդական գործիքներ նվագել։

Բացի երաժշտական գործիքներից գեյշան սովորում է երգել, պարել ճապոնական ավանդական նիհոն-բույոհ պարը, սադոհ անվանվամբ թեյի արարողությունը, իկեբանա կոչվող ծաղիկների ձևավորումը և շոդոհ գեղագրությունը։

 
Ովքե՞ր և ինչպիսի՞ն են «Գեյշաները»

Երիտասարդ կինը երկար տարիներ անց է կացնում ոչ միայն արվեստ սովորելով, այլև իրեն նրբագեղ պահել իմանալով, օրինակ՝ խոսել այն շրջանի շեշտադրությամբ, որտեղ նա աշխատում է, քայլել մինչև հատակը երկարություն ունեցող կիմանոյով առանց եզրերը տրորելու և սակեն այնպես լցնել, որ կիմանոյի թևերը չմտնեն բաժակի մեջ, գեյշաների և տղամարդկանց շրջանում ում առաջինը խոնարհվել և որքան ցածր խոնարհվել ամենքին, ինչպես շողոքորթել ամաչկոտին, ինքնահավանին և անհետաքրքիր մարդուն։ Այս ամենը տեղի է ունենում, երբ նա դեռ մայկո է՝ սկսնակ գեյշա։


Սկզբնական շրջանը մեկնարկում է, երբ երիտասարդ կինը գտնում է ավագ քույր (օնեսան)։ Յուրաքանչյուրը երեք կում է անում սակեի գավաթից։ Ստանալով նոր մայկո կարգավիճակ՝ երիտասարդ կինը կրում է նոր անուն, որը նրա «գեյշա անունն» է։ Այս անունը ծագում է օնեսան անունից։ Ավագ քույրը նրան ուղեկցում է հավաքույթներին, որտեղ նա չի զվարճացնում, այլ մնում է հանդարտ և հնազանդ, սովորում է, թե ինչպես են գեյշաները շփվում տղամարդկանց հետ, ինչպես են գործի դնում իրենց խելքը, լարում ուշադրությունը և կիրառում կանացի խորամանկությունները բոլորին հրճվանք պատճառելու համար։

Օնեսանի խնդիրն է մայկոյին ներկայացնել գեյշաների շրջապատին, համոզվել, որ բոլորը գիտեն նրա՝ ով լինելը։ Այս ձևով, երբ մայկոն կատարում է իր դեբյուտը, նա արդեն որոշակի հարաբերություններ ունի այն հաճախորդների և թեյարանների հետ, որոնք հետագայում լինելու են իր ապրելամիջոցը։ Մայկոյից գեյշա փոխվելու ծեսը կոչվում է էրիաժ, որը նշանակում է «օձիքի փոխում»։ Մայկոն իր կարմիր օձիքը փոխում է սպիտակ, ամուր օձիքով, ինչն էլ վկայում է գեյշայի սկզբի խորհրդանիշ, և այս ժամանակ նա սկսում է պաշտոնապես զվարճացնել։

Աշխատանքի անցնելու նախապատրաստությունները տևում են ժամեր։ Գեյշային բնորոշ արտաքին տեսքը հրապուրանքի մի մասն է, սակայն դա միայն գեղեցկությամբ և բացառիկությամբ չի տեղի ունենում։ Այս միջոցով կարելի է նաև միմյանցից տարբերել գեյշային և մայկոյին, ինչպես նաև դեռահաս գեյշային և չափահասին։ Գեթ մեկ հայացքով հնարավոր է շատ բան ասել նրա մասին։
Ի տարբերություն սովորական կիմանոյի՝ գեյշայի կիմանոն ընդգծում է նրա պարանոցը։ ճապոնական մշակույթի համաձայն՝ այն համարվում է կնոջ ամենազգայուն մասը։

 
Ովքե՞ր և ինչպիսի՞ն են «Գեյշաները»

Կիմանոն կարող է արժենալ հազարավոր դոլարներ։ Մայկոն կրում է ավելի երկար, գունագեղ և նրբորեն զարդարված ասեղնագործությամբ կամ ձեռքով նկարված ձևավորումներով և երկար թևեր ունեցող կիմանո (դրանք դիպչում են գետնին, երբ նա իջեցնում է իր ձեռքերը)։ Նրա օձիքը կարմիր է, իսկ օբին՝ երկար և լայն։ Կրում է օկոբո կոչվող բարձր, փայտե կոշիկներ, որպեսզի իր կիմանոն գետնով քարշ չգա։ Բացի դրանից, սովորում է քայլել այս հանդերձանքով առանց վայր ընկնելու։

Կար ժամանակ, երբ սպիտակ շպարը, որն օգտագործում էին միայն գեյշաները, թունավոր էր և պատրաստվում էր կապարից։ Այժմ այն արդեն վնասակար չէ։ Եթե մայկոն ձգտում է ավանդական տեսք ունենալուն, ապա առաջին հերթին նա երեսին քսում է քսուկ և մի շերտ մեղրամոմ։ Այս ամենի շնորհիվ նրա մաշկը դառնում է կատարյալ հարթ, և միայն այս ամենից հետո կարելի է քսել սպիտակ դիմափոշին, կարմիր շրթներկը միայն ստորին շուրթին, ինչը վկայում է սկսնակ լինելու մասին։ Նախքան սկսնակ դառնալը երիտասարդ կինը աճեցնում է իր վարսերը շատ երկար, որպեսզի հնարավոր լինի հարդարել մայկոյին համապատասխան սանրվածք։ Կրում է առնվազն հինգ տարբեր ոճեր, որոնցից յուրաքանչյուրն արտահայտում է իր կարիերայի տարբեր փուլերը։

Յուրաքանչյուր գեյշա ունի կիմանո հագնելու համար իր օգնականը, քանի որ շատ դժվար է այն ճիշտ հագնել և գրեթե անհնար դա անել միայնակ։ Մայկո օբին այնքան երկար է, որ նա նույնիսկ չի կարող առանց օգնության գետնից բարձր պահել։ Սկսնակ գեյշաներն ամեն շաբաթ ժամեր շարունակ անց են կացնում գեղեցկության սրահում՝ իրենց սանրվածքը պահպանելու։ Նրանք քնում են հատուկ բարձերի վրա, որոնց մեջտեղում կա մի անցք։ Վերջինս նախատեսված է քնելու ժամանակ սանրվածքը չփչացնելու համար։ Երբ մայկոն դառնում է գեյշա, նա իր կարմիր օձիքը փոխում է սպիտակի և մայկոյի կիմանոն՝ գեյշայի։

Հարկ է նշել, որ գեյշայի արտաքին տեսքը, շարժուձևը և աշխատանքը տղամարդկանց գոհացնելու համար է։ Չնայած գեյշաների ամբողջ ուշադրությունը տղամարդկանց վրա է՝ սակայն նրանք ապրում են մայրիշխանական շրջապատում։ Կանայք են վարում օկիյայի տնտեսությունը, կանայք են սովորոցնում աղջիկներին այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են գեյշա դառնալու համար, նրանք են աշխատեցնում թեյարանները և կարող են փլուզել գեյշաների կարիերան։ Եթե գեյշան վիրավորանք հասցնի այն թեյարանի տիրուհուն, որտեղ նա ծավալում է իր բիզնեսը, ապա նա ամբողջովին կկորցնի իր ապրուստը։ Գեյշան միշտ միայնակ կին է։ Եթե նա որոշում է ամուսնանալ, ապա նա թողնում է իր մասնագիտությունը։

21-րդ դարում շատ քիչ կանայք են վարում գեյշայի կյանք։ Այսօրվա գեյշաներից շատերն ընտրում են այս մասնագիտությունը այն պատճառով, որ այն ռոմանտիկ է, գեղարվեստական կամ էլ ընտանեկան բիզնես է։ Նույնիսկ նրանք, ովքեր գեյշաներ են, մնում են այդ կարգավիճակում մի քանի տարի նախքան համալսարան հաճախելը կամ ամուսնանալը։ Ժամանակակից գեյշաներն արդիական կանայք են, որոնց կարիերան իր մեջ ներառում է անցյալի վերականգնումը։

«Գեյշայի հուշերը» վեպում նկարագրվում է գեյշաների կյանքը Ճապոնիայում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում։ Վեպի հերոսուհին հանգրվանում է գեյշաների կացարան՝ որպես ստրուկ և դառնում Գիոնի ամենահաջողակ կանանցից մեկը։ Նա և՛ պարուհի է, և՛ երաժիշտ , և՛ կին՝ առանց բազում հնարավորությունների։ Նրա կուսությունը վաճառվում է ամենախոշոր գնորդին ահռելի գումարով, ինչի շնորհիվ էլ նշանավորվում է գեյշաների պատմության մեջ։
Սա պատմություն է դժվարության, շահագործման և մեծ հաջողության մասին, սակայն առաջին հերթին գեղարվեստական երկ է։ Այն գեյշան, որի տված ինֆորմացիայի հիման վրա ծնվեց այս գիրքը, դատական գործ հարուցեց հեղինակի նկատմամբ, քանի որ իր կարծիքով վերջինս խաբեությամբ տիրացավ իր գումարներին, և ստեղծագործությունը լիովին անհաջող էր։

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ովքե՞ր և ինչպիսի՞ն են «Գեյշաները»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 356 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ