RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Ովքե՞ր են նուդիստները. մոլագարներ, թե՞... (16+)  1714

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Ովքե՞ր են նուդիստները. մոլագարներ, թե՞... (16+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ըստ «վաստակաշատ» նուդիստի՝ մերկ շրջելը դեռևս հնագույն ժամանակներից համարվել է նորմալ երևույթ

 

Ովքե՞ր են նուդիստները. մոլագարներ, թե՞...

 

«Մարդու առողջության տեսանկյունից ժամանակ առ ժամանակ առանց հագուստի շրջելը շատ կարևոր է: Չնայած ասածս շատերի համար անսովոր կլինի, ու հնարավոր է ինձ շեղված համարեն, բայց դա գիտականորեն ապացուցված է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արմենը, որը, ինչպես ինքն ասաց, շուրջ 15 տարի է, ինչ նուդիստ է և նուդիստական լողափերում հայտնվելու համար լինում է Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Իտալիայում, Խորվաթիայում:

Ըստ Արմենի՝ այն տեսակետը, որ նուդիստներն այլասերվածներ են, որովհետև և՛ կանայք, և՛ տղամարդիկ միևնույն վայրում մերկ շրջում են, հետևաբար բոլորն իրար հետ ազատ սեռական հարաբերություններ են ունենում՝ սխալ է. «Իսկական նուդիստների մոտ երբեք նման բաներ տեղի չեն ունենում: Նուդիստները նորմալ մարդիկ են, իսկ մերկ շրջելը դեռևս հնագույն ժամանակներում համարվել է նորմալ երևույթ: Մարդիկ մերկ շրջելով միմյանցից չէին ամաչում, իսկ նրանք էլ, ովքեր մորթիներով էին ծածկվում՝ դա անում էին ցրտից պաշտպանվելու համար: Հնագույն ժամանակներում մերկությունը միանգամայն բնական էր, իսկ մարդն էլ չէր ամաչում»:

Ըստ զրուցակցի՝ որպես հասարակական շարժում, նուդիզմն առաջացել է Գերմանիայում, 19-րդ դարում: Իսկ առաջին ներկայացուցիչները հայտնվել են Լյուբեկ քաղաքում: 1929 թվին գերմանացի վերաբնակները նուդիզմն Ամերիկա բերեցին:

Հասարակության ուշադրությունը գրավեցին շարժման հետևորդների մի քանի ձերբակալություններ ու դատեր: Որոշ ժամանակ անց ԱՄՆ-ում ստեղծվեց նուդիստների առաջին պաշտոնական կազմակերպությունը: Հետագայում Ամերիկայում շուրջ 80 նուդիստական քեմպինգներ (ճամբարներ) կային, որոնք անդամների ընտրության հարցում բավական խիստ էին. մարմնավաճառների, հարբեցողների մուտքը խստիվ արգելված էր:

Արմենը, որն ամբողջ կյանքի ընթացքում ճամփորդությունների մեջ է ու շփվում է տարբեր ազգերի նուդիստների հետ, հաստատեց, որ իրենց շարքերն անցնել այնքան էլ հեշտ չէ: «Ես 13-14 տարեկանից հետաքրքրված էի նուդիզմով, բայց ինձ միայն 28 տարեկանում՝ ԱՄՆ-ում հաջողվեց ընդգրկվել նուդիստական շարժման մեջ: Նշեմ, որ կինս նույնպես նուդիստ է, բայց ես կնոջս՝ Ալիսի հետ ամուսնանալու որոշումը նրան մերկ տեսնելուց հետո չեմ կայացրել. դա շեշտում եմ, որ չմտածեք, թե մերկ աղջիկ եմ տեսել՝ խենթացել եմ… Պատահաբար ծանոթացանք Անգլիայում, փորձելով ընդհանուր հետաքրքրություններ գտնել, պարզեցինք, որ երկուսս էլ սիրում ենք առողջ ապրելակերպը, թեթև ապրելը՝ նուդիզմը»:

Նուդիստների միջազգային ֆեդերացիան, որը ստեղծվել է 1953 թվին՝ իր մեջ միավորում է երեսունից ավելի ազգային ֆեդերացիաներ:

60-ականների ազատության ոգին մերկ մարդկանց այդ շարժումին առավել մեծ թափ տվեց: Հիպիների կոչը՝ «Զբաղվեք սիրով, ոչ թե պատերազմով», շեշտը մարդկային մարմնի և էրոտիզմի վրա էր դնում: Ու հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց «վայրի լողափի շարժումը», որի մասնակիցները փորձում էին մերկանալ բոլոր այն տեղերում, որտեղ կար այդ հնարավորությունը:

Արմենը 12-ամյա որդի ունի ու տղային ևս նուդիստ է դարձրել, բայց ոչ ստիպողաբար. «Մենք հաճախակի ենք նուդիստական երեկոների մասնակցում: Տղայիս ևս մեզ հետ տանում ենք, ու դրանում ես ոչ մի վատ բան չեմ տեսնում: Երեխաս մեծանում է առողջ և զարգանում ազատ: Չգիտեմ, գուցե մեծանալուց հետո այլևս չցանկանա նուդիզմով զբաղվել, բայց հիմա նա նորմալ է վերաբերվում իր շուրջը պտտվող տարբեր տարիքի մերկ տղամարդկանց ու կանանց, իսկ հեռուստացույցով մերկ մարմիններ տեսնելիս էլ չի զարմանում, ավելորդ հարցեր չի տալիս. նա իր հարցերի պատասխանները «քաղում» է նուդիստական լողափերում»:

շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ովքե՞ր են նուդիստները. մոլագարներ, թե՞... (16+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 1714 | - Վարկանիշ -: 0.0/0