RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Ովքե՞ր են ամնաբարձր աշխատավարձն ստանում Հայաստանում  4217

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   Panorama.am/


Ովքե՞ր են ամնաբարձր աշխատավարձն ստանում Հայաստանում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստանում են ֆինանսական և ապահովագրական ոլորտի մասնագետները, որոնց միջին աշխատավարձը կազմում է 418,71 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Աշխատավարձի բարձր ցուցանիշով երկրորդ տեղում տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտն է, որտեղ միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 359,8 հազար ՀՀ դրամ: Ըստ ԱՎԾ-ի՝ ՏՏ և կապի ոլորտում միջին աշխատավարձը ավելի քան 1.5 անգամ բարձր է, քան հանրապետությունում միջին ամսական աշխատավարձի ցուցանիշը:

Նշենք, որ երրորդ տեղում գտնվում է հանքարդյունաբերության ոլորտը՝ 350 հազար դրամ միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշով:
Մյուս ոլորտրներում միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշներն են. պետական կառավարում, պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 264 հազար դրամ, շինարարություն՝ 226 հազար դրամ, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 241 հազար, մշակող արդյունաբերություն՝ 183 հազար դրամ, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 165 հազար, մեծածախ և մանրածախ առևտուր՝ 154 հազար դրամ, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 148 հազար, կրթություն՝ 124 հազար դրամ: 


 
Ամսական 36 մլն դրամ. ով է Հայաստանում ստացել ամենաբարձր աշխատավարձը
 
Պարզվում է՝ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ոչ միայն այսքան աշխատավարձ են ստանում, այլ նաև ազնվորեն նշում այդ մասին՝ գույքի և եկամուտների մասին իրենց հայտարարագրերում։

Ինչպես գրում է B4B.am-ը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի կինը` Գայանե Մկրտչյանը, 2012 թվականի տարեկան հայտարարագրի «Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ» տողում լրացրել է 433 մլն դրամի աշխատավարձ։

Ուշադրություն դարձրեք՝ սա կարող է ներառել միայն աշխատավարձը և պարգևավճարները, քանի որ շահաբաժինները, վարձակալության դիմաց վճարներն ու այլ եկամուտները լրացվում են առանձին տողով։

Տարվա կտրվածքով 433 մլն դրամը կազմում է ամսական 36 մլն դրամ, կամ շուրջ 90 հազար դոլար (2012 թվականի փոխարժեքով)։ Սա մինչ այժմ պաշտոնապես հայտարարված ամենաբարձր աշխատավարձն է ՀՀ-ում։
Թե որտեղ է աշխատում Արսենյանի կինը, հայտարարագրում չի նշվում։ Սակայն հայտնի է, որ Աշոտ Արսենյանն ու իր կինը «Ջերմուկ Գրուպ» ընկերության միակ սեփականատերերն են։

Ընդհանուր առմամբ, Աշոտ Արսենյանն ու իր կինը 2015 թվականի վերջին միասին ունեցել են 700 մլն դրամի և 4 մլն դոլարի դրամական միջոցներ։ Ամուսինները միասին ունեցել են նաև մեծ ծավալի հանձնած փոխառություններ (իրենց կողմից տրված պարտքեր)՝ 6.3 մլր դրամի և 7.9 մլն դոլարի չափով։


168.am

 









Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ովքե՞ր են ամնաբարձր աշխատավարձն ստանում Հայաստանում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (21.09.16) | Հեղինակ: Panorama.am/ W Դիտումներ: 4217 | Տեգեր: Են, ամնաբարձր, ստանում, Հայաստանում, Ովքե՞ր, աշխատավարձն | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ