Գլխավոր էջ » Հետաքրքիր
«Օրենքով գողեր». սկզբից մինչև մեր օրերը  1853

Գլխավոր էջ » Հետաքրքիր 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   armlur.am

 

Թե երբ են առաջացել «օրենքով գողերը», ոչ ոք հստակ չի կարող ասել: Դժվար է նաև հստակեցնել` որտեղից է առաջ եկել այդ բառակապակցությունը:  Այդ առթիվ մի քանի վարկածներ կան: Դրանցից ամենահավանականն այն է, որ նման կոչում ստանում է հանցագործը, ով ընդունվել է գաղտնի գողական շրջան, ով պահպանում է իր կողմից ընդունված բոլոր օրենքները: «Օրենքով գողերը» ոչ միայն քրեական աշխարհի էլիտան են, այլև նրա լիդերները: Նրանք ամբողջովին պատասխանատու են գաղութների և քրեակատարողականների կարգ ու կանոնի համար, կանոնակարգում են նոր «դեմքերին», երրոդական դատավորի դերն են ստանձնում և շատ դեպքերում վերահսկում են շարքային բանտարկյալների կյանքը:

Առաջին «վեհանձն հանցագործը», իր ծագմամբ` «գողերի» հայրը, ընդունված է համարել Միշկա Յապոնչիկին: Այն լեգենդար Յապոնչիկը, ով եղել է ոչ ավել, ոչ պակաս քաղաքացիական պատերազմի և խորհրդային հրամանատար: Քաղաքական հոդվածների համաձայն` նա 1908 թվականին ուղևորվել է տաժանակիր աշխատանքի և ազատ է արձակվել միայն 1917 թվականին` համաներմամբ: Գաղափարական նախկին անարխիստը վերադառնում է Օդեսսա «գողական Իվանի» հետ: Հենց նրա նմաններին էլ հետագայում «գողեր» են անվանում:

Յապոնչիկի նոր իշխանությունը խոստանում էր նրան անիրական հնարավորություններ, մասնավորապես նյութական բարիքների վերաբաշխում և սեփական հավակնությունների իրականացում: Այս հեռանկարներով ոգեշնչված, և ունենալով գրեթե տասը տարվա ազատազրկման փորձը` Յապոնչիկը ստեղծում է  «գողական» հրաձգային գունդ, որում ծառայում էին դատապարտյալներն ու հանցագործները: Նա հասցնում է մարտնչել Յակիրայի սովետական իշխանության դիվիզիայի համար:

Սակայն, քաղաքացիական պատերազմն ավարտվում է: Եվ այսպիսի հերոսները, ինչպիսիններից էր Յապոնչիկը, ովքեր ունեին իրենց օրենքները,  այլևս պետք չէին: Հենց այդ պատճառով էլ նախկին կարմիր հրամանատար Մոիսեյ Վինիցկին (Միշկա Յապոնչիկի իրական անունը) գնդակահարվեց սովետական իշխանության հրահանգով: Հնարավոր է` «Օդեսսայի արքայի» այդպիսի անփառունակ վախճանն էլ դարձավ հենց այն դասը, որից հետո «գողականներն» սկսեցին սովետական իշխանության հետ բաժակ բռնելն այլ կերպ իրականացնել:

Այդուհանդերձ, քրեականների և քրեագետների մեծ մասը կարծում է, որ «գողերի» մեծ մասն ի հայտ է եկել 30-ականներին: Ոչինչ այդ արագությամբ և եռանդով չէր ստեղծվի, ինչպես, օրինակ, Ճամբարների գլխավոր տնօրինությունը, որը ծաղկում էր ապրել, առաջին հերթին, տնտեսական հմտությունների շնորհիվ:

Ի դեպ, «գողերը» հատուկ պայման էին սահմանել`  մի սպառնա համակարգին, և այն քեզ ձեռք չի տա: Հենց սա էլ գողերի մոտ տարիների ընթացքում աճեց և սկզբունք դարձավ: Նրանից էլ հետագայում դուրս եկան գողերի մյուս բոլոր հայտնի սկզբունքները, որոնց համաձայն` գողերի ոչ  մի դեպքում և երբեք չպետք է համագործակցեին իշխանության հետ, ծառայել բանակում,  քաղաքական կուսակցությունների անդամ դառնալ, զենք բռնել…

Այսպիսով, քրեական աշխարհը միշտ էլ առանձնացել է իր մտածողության հայտնի ճկունությամբ, այդ պատճառով էլ այս բոլոր սկզբունքները լավն էին այնքան ժամանակ, քանի դեռ հարմար էին: Երբ դրանք խանգարում էին «գողերին» հասնել իրենց նպատակներին, դրանց մասին մոռացվում էր:

«Գողական» կարգն ամուր էր և կայանում էր` իր շարքերը նոր պրոֆեսիոնալ առաջնորդներով համալրելով: «Կադրային քաղաքականությունը» դաժան էր: «Օրենքով գող» ամեն մեկը չէ, որ կարող էր դառնալ, անգամ անուղղելի հանցագործների շարքից որևէ մեկը: «Գողականների» ռեժիմին է միանում կանոնադրությունը, որն արգելում էր կոկորդ կտրել, իրար հենց այնպես խեղդել` ձանձրույթի պատճառով, հարևանից գողություն անել, դեբոշ սարքել և ալարել աշխատել: Սրանցից ամենասարսափելի մեղքը համարվում էր «օրենքով գողին» վիրավորելը կամ սպանելը:

Ապա ի հայտ է գալիս ընդհանուր ֆոնդը («օբշակ»)` «գողականների» հոգեպահուստը հիվանդանոց, «կարսեր»` որպես բաժին («գրեֆ») ուղարկելու համար:  «Օրենքով գողերը» բոլոր բանտարկյալներից տուրք էին բռնագանձում: Վճարում էին գումարով, ծխախոտով, սպիրտով, հացով: Բոլոր խախտումների («չեպե») համար «օրենքով գողերն» անձամբ էին պատասխանատվություն կրում ողջ «սխոդկայի» առաջ: Ի դեպ, առաջնորդին կյանքից զրկելու իրավունք ուներ միայն նրան հավասար մեկը, այսինքն` կրկին նույն աստիճանի «օրենքով գող»:

Համաշխարահին պատերազմից հետո պետությունն «օրենքով գողերին» պատերազմի է կանչում: «Գողերը», ստույգ տվյալների համաձայն, հասնում էին մի քանի հազարների: Դատական էլիտան անգամ նրանց հատուկ անուն էր տվել` համակարգված հանցախումբ: Միայն այն, որ ինչ-որ մեկը կարող էր «օրենքով գող» համարվել, արդեն իսկ հոդված էր ստանում: «Գողերին» ստիպում էին հրաժարվել իրենց բարձր, անգամ արյան գնով ձեռք բերված կոչումից:

Կոտրված «գողերը» դառնում էին «գլխատվածներ» և «սխոդկայի» դատավճռով հավանական էր , որ կմեռնեին:

Խորագիրը՝  Հետաքրքիր,   armlur.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017