RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

«Օրենքով գող» Սվո Ռաֆի բախումը չեչենների հետ և առեղծվածային մահը  5761

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


«Օրենքով գող» Սվո Ռաֆի բախումը չեչենների հետ և առեղծվածային մահը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Օրենքով գող՚ Սվո Ռաֆի՝ Ռաֆայել Բաղդասարյանի առեղծվածային մահը Մոսկվայի Լեֆորտովոյի բանտում՝ ԱԱԾ մեկուսարանում գտնվելու ընթացքում, բազմաթիվ հարցականներ թողեց: Ո՞վ և ինչո՞ւ պետք է սպաներ ԽՍՀՄ-ում ամենակարող և այդ սահմաններից դուրս իրավապահներին քաջ հայտնի ՙօրենքով գողերից՚ մեկին: Հզորներից ում ճանապարհն էր փակել Սվո Ռաֆը, որն այդպես էլ ճակատագրական դարձավ 63 տարի իր դիրքերն անսասան պահած ՙօրենքով գողի՚ համար:


1993թ.-ի հունիսի 23-ին՝ առավոտյան 11:10 րոպեին, մոսկովյան հիվանդանոցներից մեկի հատուկ բաժանմունքում, գիտակցության չգալով՝ մահացավ 1930 թ. ծնված Ռաֆայել Մկրտիչի Բաղդասարյանը: Նրան հիվանդանոց էին տեղափոխել Լեֆորտովոյի բանտից՝ մահվանից օրեր առաջ, երբ սկսել էր արյուն փսխել: Հիվանդանոց էին ընդունել Աշոտ Բալայան անվամբ ու այդպես էլ չէին փրկել կյանքը… Իսկ Մոսկվայում դիահերձված մարմինը Երևան էր հասել այնպիսի վիճակում, որ հնարավոր չլիներ սպանության հետքերը կամ մահվան պատճառները հայտնաբերել:

Տասնյակ տարիներ Սվո Ռաֆ անունը սարսափեցրել էր ԽՍՀՄ-ի հանցավոր աշխարհի ներկայացուցիչներին: Նրան լավ գիտեին Ինտերպոլում, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Բենիլյուքսի երկրների իրավապահ մարմիններում: 63 տարիներից 34-ը անցկացրել էր բանտերում: Ռ. Բաղդասարյանը դատապարտվել էր 15 անգամ՝ գողությունների, կողոպուտի, ապօրինի կերպով թմրանյութ պահելու մեղադրանքներով, պատժաժամկետները կրել էր ամբողջությամբ: Ճամբարներում և բանտերում ՙօրենքով գողը՚ խախտել էր ռեժիմները, հրաժարվել էր աշխատել, հարձակվել էր բանտային պաշտոնյաների վրա՝ փորձելով փախչել: Իր ողջ կյանքի ընթացքում չէր տվել ոչ մի ցուցմունք, չէր ստորագրել ոչ մի արձանագրություն: 1972 թ. նրան թագադրել էին ՙօրենքով գող՚:

    Հանցավոր աշխարհում Սվոյի կշիռն ավելի ազդեցիկ էր դարձել ԽՍՀՄ փլուզման տարիներից՝ 1988 թվականից, երբ մահացավ նրա ընկերը՝ քրեական աշխարհի առաջնորդներից Պիսսո մականվամբ Վալերիան Կուչուլորիան:
Այդ ժամանակահատվածում Հայաստանը, Արցախը անկախության զարթոնք էին ապրում՝ ներքաշվելով պարտադրված պատերազմի մեջ: Եվ Սվոն լծվում է սահմանի վրա կռիվ տվող տղաներին օգնելու գործին… Ընկերներից Լևոն Սողոմոնյանի պատմելով՝ Սվո Ռաֆը Տուլայի զինագործարանից Մոսկվա եկող և Բաքու զենք տեղափոխող մեքենաները, մի գիշերվա մեջ կատարված գործողության արդյունքում, ուղարկում է Արցախ: Նաև իր մերձավոր շրջապատի մարդկանց օգնությամբ ճեղքում է Հայաստանի շրջափակումը և մթերք ու հագուստ հասցնում կռվող տղաներին: Ֆինանսապես օգնում է նաև Սվո Ռաֆի ադրբեջանցի օգնականը: Նման հարցեր լուծելու համար ՙօրենքով գողը՚ երբեմն ստիպված է լինում դուրս գալ ԽՍՀՄ տարածքից, այդ թվում՝ կեղծ անձնագրերով:

   Մինչ 1992թ.-ի՝ վերջին ձերբակալությունը, Սվոն հասցնում է կեղծ անձնագրերով այցելել Բելգիա, Հոլանդիա, Գերմանիա, սակայն կեղծ փաստաթղթով Սվոյին թույլ չեն տալիս մեկնել ԱՄՆ: Այդ մասին ռուս իրավապահներին հայտնում են Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակիցները:
  ՙՕրենքով գողի՚ ՝ Նյու Յորք մեկնելու ծրագիրը ձախողվում է, սակայն Բաղդասարյանը շարունակում է ապրել Մոսկվայի ՙՄինսկ՚ հյուրանոցում՝ միաժամանակ զենք մատակարարելով հայկական զորամիավորումներին և սպասելով կարևոր զանգի: Լավատեղյակ աղբյուրները հավաստում են, որ ձերբակալվելուց մի քանի օր առաջ Սվո Ռաֆը խոսակցություն է ունենում զենիթային համակարգերի մատակարարման գործարք կնքելու մասին: 1992-ի դեկտեմբերի 21-ին Գերմանիայից զանգահարում և զգուշացնում են՝ սպասել ծանրոցի: Դեկտեմբերի 23-ին Սվո Ռաֆի օգնական Մագերամովը դիմավորում է համապատասխան մարդուն, նրանից վերցնում ՙԱյգրամը՚ և բերում հյուրանոց: Քիչ անց իրավապահները ներխուժում են ՙՄինսկ՚ հյուրանոցի 621-րդ համար, որտեղ գտնում են Բաղդասարյանին ու նրա օգնականին: Նրանց մոտ հայտնաբերում են տարօրինակ տեսքով ինքնաձիգ, որը, ինչպես հետո է պարզվում, 9 մմ տրամաչափի, խլացուցիչով հայտնի ատրճանակ-գնդացիր ՙԱյգրամն՚ է: Այն թողարկվում է շատ սահմանափակ քանակով՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների համար և երազանք է քիլլերների համար: Բացի մի շարք առանձնահատկություններից, ատրճանակի մակերեսին մատնահետքեր չեն մնում:
  1992-ի դեկտեմբերի 23-ին Ռաֆայել Բաղդասարյանը ձերբակալվում է: Մոտ 6 ամիս անց՝ 1993-ի հունիսի 13-ին Մոսկվա են ժամանում գերմանացի ոստիկանները՝ իրենց երկրի տարածքում կատարված մի քանի սպանությունների մասին Սվո Ռաֆին որոշ հարցեր տալու: Սակայն նրանց այդպես էլ չի հաջողվում տեսնել ՙօրենքով գողին՚. Նրանց ժամանումից 5 օր անց՝ հունիսի 18-ին, Սվո Ռաֆն սկսում է արյուն փսխել: Նրան տեղափոխում են հիվանդանոց՝ վիրահատելու, սակայն հունիսի 23-ին Սվոն մահանում է:

Այստեղ ուշագրավ հանգամանք կա. Սվոյի քույրը՝ Ալլա Բաղդասարյանը պատմում է. «Հունիսի 23-ին պետք է Ռաֆիկին մեկուսարանից ազատ արձակեին, քանի որ ոչ մի մեղադրանք չէր առաջադրվել: Դրանից մի քանի օր առաջ ես մեկնեցի Մոսկվա՝ նրան դիմավորելու և տուն ուղեկցելու: Ամսի 20-ին մենք ՝ հարազատներս, պետք է նրան մթերք ուղարկեինք, սակայն դրանք չընդունեցին՝ ասելով, որ նրա մոտ ևս երկու հոգու են տեղավորել: Հետո պարզվեց, որ այդ ժամանակ իմ եղբայրը հիվանդանոցում էր… Ոստիկանության և պետանվտանգության հորինած սուտը հաստատում է, որ նրանք կոպտագույն խախտումներ են թույլ տվել: Մեր կողմից հիվանդանոց բերված արյունն ու դեղորայքը չընդունեցին: Բուժանձնակազմը երկար ժամանակ հերքում էր, որ Ռաֆիկն իրենց մոտ է՝ ասելով, որ իրենց մոտ ոմն Աշոտ Բալայան է: Մենք բուժքրոջը խնդրեցինք նկարագրել Աշոտ Բալայանին: Նա ասաց, որ վերջինիս կրծքին արծիվ է դաջված: Հասկացանք, որ դա Ռաֆիկն է: Հինգ րոպե անց եկած բժիշկը հայտնեց ՙԱշոտ Բալայանի՚ մահվան մասին: Հենց այդ անվամբ պիտակով էլ նրան տարան դիահերձարան՚:
Նրա բարեկամները համոզված են, որ իրենց հարազատին սպանել են թիվ 20 հիվանդանոցում, չնայած դատաբժշկական եզրակացության մեջ որպես մահվան պատճառ նշված է ներքին արյունահոսությունը…
  Ռ. Բաղդասարյանի հարազատները ամենայն հավանականությամբ ճիշտ են. եթե մեղադրանք չի եղել, բայց նրան ամեն կերպ պահել են հիվանդանոցում՝ հարազատներից թաքցնելով նրա գտնվելու վայրը, թույլ չտալով՝ տեսակցել և ազատության մեջ հայտնվել, ուրեմն ամեն ինչ կազմակերպված է եղել իշխանական շատ վերին մակարդակով:


Չեչենների հետ բախում 

1992-1993 թվականներին Ռուսաստանում վայրագ սպանությունների ժամանակաշրջան էր: Սվո Ռաֆը, ով այդ ժամանակ գտնվում էր Լեֆորտովոյի մեկուսարանում, քննիչների վկայությամբ ասել է, որ այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ ինքը բանտարկված է: Նա նաև զգուշացրել է, որ հանցավոր աշխարհում հավասարակշռությունը խախտվել է և դա դեռ սկիզբն է: Ի դեպ, նա միշտ ձերբակալվել է գողության, փաստաթղթերի կեղծման համար: Սվո Ռաֆը հիմնականում զբաղվում էր հարկահավաքմամբ և զենքի առևտրով: Գողական աշխարհում հրադադարը խախտվեց, երբ չեչենները, անարգելով սրբությունները, ցանկացան իշխանության գալ: Շուտով ՙՇրամ Գենան՚, ով ազգությամբ վրացի էր, բայց ղեկավարում էր չեչենական մաֆիան, Սվո Ռաֆի մտերիմների հետ տեղեկություն է ուղարկում, որ իրենք ցանկանում են ձեռքը գցել Ռուսաստանի շուկաների ՙհարկահավաքումը՚ , որը պատկանում էր Սվո Ռաֆին: Ի դեպ, ժամանակին Սվո Ռաֆը շատ էր օգնել նրանց, թույլ չէր տվել, որ կոտրեին կամ տապալեին: Սա իսկական ՙօրենքով գողերի՚ համար բացարձակ երեսպաշտություն էր, որը երբեք չէր ներվում: Սվո Ռաֆը սպանությանը չհամաձայնվեց, քանի որ դրան չէր դիմել և սկզբունքնորեն չէր դիմի, սակայն քաջ գիտակցեց, որ իրենց լուրջ պայքար է սպասվում, որովհետևւ գործ ունի երեսպաշտների մի խմբի հետ, որը աղ ու հացը չի հարգում, ինչը Սվո Ռաֆի համար սրբություն էր համարվում: Ռաֆայել Բաղդասարյանն այդ գործը թողեց Մոսկվայի իշխանություններին, քանի որ չեչեններն առաջին հերթին նրանց հակառակորդներն էին: Ահա այսպես է իրավիճակը նկարագրում Սվո Ռաֆի կենսագիր Սերգեյ Գալոյանը:
    Իհարկե, Սվո Ռաֆը ճիշտ էր, բայց դա չեչենների ՙպապայիՙ ՝ՌԴ ԳԽ նախագահ, ազգությամբ չեչեն Ռուսլան Խասբուլատովի սրտով չէր: Հավանաբար դա էր պատճառը, որ ռուսաստանյան իշխանությունները ձևականորեն համաձայնեցին Սվո Ռաֆին մեղադրանք չառաջադրել /ինչը նրանց համար մի բաժակ ջուր խմելու պես մի բան էր/, բաց թողնել, սակայն հենց այդ օրը նա մահացավ հանկարծակի զարգացած ինչ-որ հիվանդությունից: Չեչեններն այդպես ավելի հեշտությամբ կկարողանային խլել սվոյական ազդեցության ոլորտները, եթե չլինեին խանգարող հանգամանքներ:


Խասբուլատովը ժամանում է Երևան

1993թ.-ի մարտի 19-ին, երբ Սվո Ռաֆը դեռ Լիֆորտովոյի բանտում էր, Երևան է ժամանում ՌԴ ԳԽ պատվիրակությունը՝ ՌԴ ԳԽ և ԱՊՀ միջպառլամենտական խորհրդաժողովի նախագահ Ռ. Խասբուլատովի գլխավորությամբ։ Բանակցությունների և հանդիպումների ընթացքում շոշափվել են միջպառլամենտական խորհրդաժողովի շրջանակներում երկու պետությունների փոխհարաբերություններին, Համագործակցության երկրներին, կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։ Այդ մասին տեղեկացնում է ՚Երկիր՚ թերթը՝ նշելով որ բանակցությունների ավարտին երկու երկրների ԳԽ նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն, իսկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ չեչեն Խասբուլատովը մի քանի կարևոր արտահայտություններ է արել՝ որպես ՌԴ պաշտոնյա, որոնք սակայն տեղավորվում են չեչենա-ադրբեջանական ընդհանուր բիզնես շահերի շրջանակում։ Մասնավորապես. ՙՙ… Հայաստանը մենք դիտում ենք որպես դաշնակից պետություն և շահագրգռված ենք, որ այստեղ խաղաղություն լինի: Սակայն ստեղծված պայմաններում մենք չենք կարող նեղացնել և ուրիշներին՚՚:

   Այն հարցին, թե ինչու է ՌԴ ԳԽ նախագահը որոշել այստեղից մեկնել Բաքու, Ռ. Խասբուլատովը պատասխանել է. ՙԱնկեղծ ասեմ, վերջին շրջանում միջազգային քաղաքական շրջանակների լուրջ ճնշումն եմ զգում, երբ ինձ ասում են՝ օգտագործեք Ձեր հեղինակությունը, օժանդակեք այս տարածաշրջանում խաղաղության գործընթացին։ Ինչպես գուշակում եք, այս այցելության առաքելությունը նաև դա է։ Իսկ մանրամասների մասին չէի ցանկանա խոսել՚։
Ռ. Խասբուլատովը նաև գոհունակությամբ է նշել, որ իրենց բոլոր առաջարկներն ըմբռնումով են ընդունվել Հայաստանի կողմից, և դա սպասելի էր, քանի որ երկու կողմերը վաղուց են միմյանց լավ հասկանում։

   Թե ինչքանով է ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանն այն ժամանակ ըմբռնումով մոտեցել ու հասկացել Խասբուլատովի՝ առավել քան թափանցիկ ադրբեջանամետ ակնարկները, կամ հասկացել է ադյոք, դժվար է ասել, բայց որ Սվո Ռաֆը շատ ավելի լավ է հասկացել նաև դրա հետևանքները՝ առանց ասելու, դա ակնհայտ է: Մինչ ձերբակալվելը նրա կատարած քայլը կարելի է հավասարազոր համարել ԱԱԾ-ի հատուկ օպերացիային, որը սակայն նա արել է իր ռիսկով, պատասխանատվությամբ ու բացահայտ՝ հրաշալի հասկանալով հնարավոր ծանր հետևանքներն իր կյանքի համար: Մինչ դրան հասնելը՝ նշենք, որ, թեև ռուս-չեչենական պատերազմի ընթացքում ռուսական իշխանությունները որոշ չափով թուլացրել, ՌԴ որոշ տարածաշրջաններից դուրս էին մղել չեչենական ագրեսիվ ու ազդեցիկ հանցախմբերը, սակայն նրանք դեռ շարունակում էին ատամ ցույց տալ՝ ռուսական բարձրագույն իշխանության մեջ ունենալով Խասբուլատովի նման հովանավոր, ով շատ ակտիվորեն օգտագործում էր իր իշխանական լծակները՝ հայրենակիցների մաքսանենգ ու եկամտաբեր գործարքների անցնցում իրագործումն ապահովելու համար: Դրանց մեջ էր մտնում նաև զենքերի մեծաքանակ վաճառքը, մատակարարումները թեժ տարածաշրջաններ: Կոնկրետ հայ-ադրբեջանական հակամարտության առումով, չեչենների համակրանքը Ադրբեջանի կողմն էր, որոնց համար էլ զենքեր էին հայթայթում:
   Այլ կերպ ասած՝ ռուս-չեչենական պատերազմի ընթացքում և դրանից հետո Չեչենական Հանրապետությունը դարձել էր մի սև խոռոչ, սև շուկա, որտեղից կարելի էր ձեռք բերել ու դուրս հանել մաքսանենգ ամեն բան՝ սկսած՝ զենքից, թմրանյութից վերջացրած նավթով՝ գրպանելով միլիարդների հասնող գումարներ:
Չեչենական չհաջողված գործարքներ՝ հօգուտ Ադրբեջանի
1992-ին, երբ արցախյան պատերազմում հայ մարտիկները դեռ նոր-նոր էր հաղթանակի անիվը շրջել իրենց կողմը, այդ կարևոր ժամանակամիջոցում նաև Սվո Ռաֆը թույլ չտվեց իրավիճակի հետընթաց. նա ոչ միայն բացահայտեց Միխայիլ Գորբաչովի տիկնոջ ղեկավարած մոսկովյան բանկի բակում գիշերը կատարվող զենքի առևտուրը, որի ժամանակ բեռնատարներով զենքերն ուղևորվում էին Ադրբեջան, այլ նաև կանխեց այդ գործարքները՝ հյուրանոցներից մեկի նախասրահում ուղղակի արանքից հանելով Ադրբեջանա-չեչենական գործարքի ՙքավորին՚՝՝ փոխելով զենքերով բեռնված մեքենաների ուղղությունը դեպի Հայաստան:
   Ընկերներից Լևոն Սողոմոնյանի պատմելով՝ Սվո Ռաֆը Տուլայի զինագործարանից Մոսկվա եկող և Բաքու զենք տեղափոխող մեքենաները, մի գիշերվա մեջ կատարված գործողության արդյունքում, ուղարկում է Արցախ: Նա նաև իր մերձավոր շրջապատի մարդկանց օգնությամբ ճեղքում է Հայաստանի շրջափակումը և մթերք ու հագուստ հասցնում Հայաստանի ու Արցախի ազատամարտիկներին: Ֆինանսապես օգնում է նաև Սվո Ռաֆի ադրբեջանցի օգնականը:

Ո՞ վ սպանեց Ջոհար Դուդաևի խորհրդական Ուցիևին ու նրա եղբորը

Գաղտնիք չէ, որ ԽՍՀՄ փլուզման տարիներին Կովկասում և Անդրկովկասում ծավալված իրադարձությունների հիմնական շարժիչ ուժը Մեծ նավթն է: Պայքարը՝ հանուն նավթի և խողովակաշարի, որի միջոցով իրականացվում են նավթամատակարարումները, նշված տարածաշրջանի հետխորհրդային երկրներում մի շարք պատերազմների ու ներքաղաքական բախումների պատճառ դարձավ: Այդ քաոսը, բնականաբար, չէր կարող շրջանցել Չեչնիան, որտեղ, ինպես ասում են, փայտով հարվածես գետնին՝ նավթի շատրվան կժայթքի: Անկախության հռչակմամբ այդ հանրապետությանը բաժին հասան ոչ միայն նավթի լայնարձակ սկզբնաղբյուրները, այլ նաև նավթամշակող եզակի համալիրը, որտեղ արտադրվում էր ԽՍՀՄ ռազմական ավիացիային անհրաժեշտ՝ շարժիչների համար պահանջվող յուղերի ծավալի մինչև 90 տոկոսը:
1992թ-ին, երբ այդ նավթամթերքները սկսեցին միլիարդներով թալանվել, ՉՀ-ի այդ ոլորտի հետ պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես առնչություն ունեցող մի շարք անձինք լիկվիդացվեին: Եվս մեկ սպանություն տեղի ունեցավ Լոնդոնում:
Չեչնիայի հերոս Ջոհար Դուդաևի խորհրդական Ռուսլան Ուցիևի և նրա եղբոր՝ Նազարբեկի դիակները Լոնդոնի ոստիկանությունը հայտնաբերեց 1993թ. մարտի 1-ին՝ 2 մասնավոր բնակարաններում: Շուտով սպանության կասկածանքով կալանավորվեցին Մկրտիչ Մարտիրոսյանը և Գագիկ Տեր-Հովհաննիսյանը: Չեչնիայի պաշտոնատար շրջանակներից անմիջապես հայտարարեցին, որ հանցագործությանն առնչվում են Ռուսաստանի հատուկ ծառայությունները, իսկ Սկոտլանդ-Յարդի մշակած առաջին վարկածներից մեկն այն էր, որ Ռուսլան Ուցիևն առնչություն ուներ ֆինանսական կեղծ գործարքների հետ: Անգլիական ոստիկանության տվյալներով, սպանվածը ԱՊՀ երկրներից արտահանված նավթամթերքի իրացման խոշոր ֆինանսական գործառնությունների արդյունքում ստացված փողերի ՙլվացման՚ մասնակից էր: Ի թիվս նավթային քրեական բիզնեսի կնքված գործարքների մասին վարկածների, որը հաստատեց նաև լոնդոնյան ՙԹայմս՚ պարբերականը, կար ևս մեկ վարկած:
Ռուսլանն Անգլիայում վարձել էր թարգմանիչ և խորհրդական Գագիկ Տեր-Հովհաննիսյանին՝ իր լողավազանի ծառայողին, որը Լոնդոնում ապրում էր 1988-ից: Հնարավոր է, որ Ուցիևը օգտված լիներ Տեր-հովհաննիսյանի կնոջ՝ Ալիսա Պոդինգի խորհրդից: Վերջինս, լինելով Բի-բի-սիի ռուսական ծառայության թղթակից, այդ իրադարձություններից մի փոքր առաջ Գրոզնիում հարցազրույց էր ունեցել Ուցիևի հետ: Արդյունքում Տեր-Հովհաննիսյանը Ուցիևի բոլոր գործնական հանդիպումներին ներկա գտնվելու հնարավորություն էր ստացել և իմացել, որ Ռուսլանը ադրբեջանական բանակի համար 2000 հատ ՙՍտինգեր՚ տեսակի հրթիռ գնելու վերաբերյալ բանակցություններ է վարում: Թարգմանիչն այդ ինֆորմացիան հաղորդել էր հայկական հատուկ ծառայություններին: Սկոտլանդ-Յարդի բաժնի պետ Քեն Վուդվորդի կարծիքով. այդ մատակարարումը կփոխեր ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում՝ ի նպաստ Ադրբեջանի: Հնարավոր է՝ դրանով հետաքրքրված է եղել Չեչնիայի ղեկավարությունը:
Հետաքննության տվյալներով, Հայաստանի ԱԱԿ-ի ներկայացուցիչները փորձել են համոզել Ուցիևին, որ նա հրաժարվի գործարքը կնքելուց: Այդ նպատակով Լոնդոն էր ժամանել Հայաստանի առևտրային պալատի ներկայացուցիչը՝ ոմն Դիլանյան /ազգանունը հասկանալի պատճառներով փոխված է/, որը հանդիսանում էր Հայաստանի ԱԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա: Դիլանյանը Լոնդոն էր կանչել Մկրտիչ Մարտիրոսյանին: Ուցիևը չէր լսել նրանց համառ հորդորները և կնքել էր գործարքը…
Ոստիկանությունը Տեր-Հովհաննիսյանին և Մարտիրոսյանին ձերբակալել էր ավտոմեքենայի զգոն վարորդի դիմումից հետո: Նա հայերի խնդրանքով արկղը /որի մեջ Ռուսլանի դիակն էր/ տեղափոխել էր եղբայրներին պատկանող առանձնատուն: Վարորդն արկղից, որտեղ իբր հնարժեք իրեր էին, կասկածելի հոտ էր առել:
Տեր-Հովհաննիսյանը սկզբից ևեթ ժխտել էր իր մասնակցությունը հանցագործությանը: Մարտիրոսյանն, ընդհակառակը՝ խոստովանել, որ հանդիսացել է Հայաստանի ԱԱԿ-ի գործակալ և գործել Դիլանյանի հանձնարարությամբ: Սակայն հետագայում նա փոխել էր իր ցուցմունքները, իսկ որոշ ժամանակ անց նրան գտել էին առանձնախցում կախված. այնտեղ մեղադրյալը սպասում էր դատական նիստին: Մարտիրոսյանի՝ հանցագործությանը իր մասնակցության վերաբերյալ խոստովանական ցուցմունքից անմիջապես հետո նրա համար նախատեսված պարենի մեջ հայտնաբերվել էր օձի թույնով փոքրիկ պարկ: Նմանատիպ մի պարկ էլ հայտնաբերել էր մաքսատունը Հայաստանից ուղարկված մի ծանրոցում. այն նախատեսված էր Տեր-Հովհաննիսյանի համար: Դատարանը նրան դատապարտեց ցմահ բանտարկության, թեև նրա անմիջական մասնակցությունը սպանությանը ապացուցել չհաջողվեց: Ուցիևների սպանության օրը նա ճամփորդել էր…

Ուցիևների սպանությունը և Խասբուլատովի ձերբակալությունը

Շատ հավանական է, որ Չեչնիայի ներկայացուցիչները լուրջ հետաքրքրություններ ունեին Լոնդոնում: 1995թ-ի մայիս ամսին Սկոտլանդ-Յարդի աշխատակիցները ձերբակալեցին միջաղգային հանցավոր խմբավորման 3 անդամների, որոնք ղեկավարվում էին Չեչնիայից: Նրանց միջոցով Ռուսաստանից անօրինական ճանապարհով հսկայական գումարներ էին դուրս բերվում: Այդ կազմակերպությունը գործում էր ոչ միայն Ռուսաստանում և Մեծ բրիտանիայում, այլ նաև Կանադայում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում:
Օպերատիվ գործողությունների ընթացքում ձերբակալվել էին նաև բրիտանացի իրավաբաններ և խորհրդաբրիտանական ՀՁ-ի ղեկավարը: Նրանք մեղադրվում էին 50 մլն դոլարը անգլիական բանկերի միջոցով ՙլվանալու՚ մեջ: Այդ գործի առնչությամբ Մոսկվայում ձերբակալվել էր Չեչնիայի հանցաշխարհի ներկայացուցիչներից մեկը: Ի դեպ, 1993-ի հոկտեմբերին, Մոսկվայում ձերբակալվել էին նաև ՌԴ-ում իշխանափոխության փորձ արած ՌԴ ԳԽ նախագահ Ռուսլան Խասբուլատովը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Ռուցկոյը և նրանց համախոհ չորս գեներալները:
Իսկ Ուցիև եղբայրների սպանությունը դարձավ չեչենական նավթի հետ կապ ունեցող առաջին նմանատիպ իրադարձությունը: ՉՀ և ԱՆ-ի տվյալներով, 1993-ի մարտի 16-ին Գրոզնիում կատարված ՉՀ կառավարության նավթամթերքների բեռնավորումների բաժնի ղեկավար և ՉՀ փոխվարչապետի պարտականությունները կատարող Գենադի Սանկոյի սպանությունը սերտ կապ ուներ Ուցիևների մահվան հետ: Չեչենական նավթի քրեական մատակարարումների մասին Սանկոն շատ բան կարող էր պատմել… Սպանության հետ կապված հիշատակվում էր նաև Չեչնիայի փոխվարչապետ Յարագի Մամոդաևի անունը: Սանկոն տրորել էր մաֆիայի պոչը…

Չնայած Ռուսաստանի հետ թվացյալ տնտեսական պայթյունին, մինչև ռուս-չեչենական պատերազմը, նավթը Չեչնիայից կանոնավորապես արտահանվում էր Տալլին՝ Իլյիչևսկի, Օդեսայի նավահանգիստների միջոցով: Ի դեպ, որոշ տվյալների համաձայն, այդ նավթի մի մասը , շրջանցելով ՄԱԿ-ի էմբարգոն, նավթատար նավերով Դունայով ուղարկվում էր դեպի Հարավսլավիա: Ռուսաստանը ոչ միայն աչք էր փակում նավթի տարանցիկ փոխադրումների վրա, այլև վերամշակման նպատակով իր նավթն էր ուղարկում Գրոզնի՝ մինչև 1993-ի վերջը՝ մինչև չեչենների ՚պապաՙ Խասբուլատովի ձերբակալությունը: Նավթամթերքի այդքան եկամտաբեր համագործակցության արդյունքում ստացված առյուծի բաժինն էլ անհետ կորավ: Դա անհնար է թվում, բայց մինչև 1994-ի վերջը Չեչնիայից նավթի և նավթամթերքի արտահանման և առաքումների իրավունքը տրվում էր հենց Գրոզնիում՝ Ռուսաստանի արտաքին տնտեսական կապերի նախարարության լիցենզիայի բաժնի ներկայացուցչի կողմից: Ամեն տարի հանրապետությունում արդյունահանում էին 3 մլն տոննայից ոչ պակաս նավթ, իսկ նախապատերազմյան 3,5 տարիներին, ընդդիմադիրների հաշվարկներով , Չեչնիայից արտահանվել է 10-12 մլն տոննա նավթամնթերք: Եվ միայն ՙսև ոսկու՚ հափշտակությամբ կարելի է բացատրել, թե ինչու անկախության տարիներին այդ փոքրիկ Չեչնիան այդպես էլ չդարձավ երկրորդ Քուվեյթ:

Վերջաբանի փոխարեն

Եթե գլոբալ նայենք այս իրադարձություններին, մի հետաքրքիր, պարադոքսալ ու ոգևորիչ պատկեր կարձանագրենք. լույսի, մթի մեջ խարխափող, երկրաշարժի ու պատերազմի բեռի տակ կքած, աղքատ, փոքրիկ Հայաստանը, որը ԽՍՀՄ-ում և Եվրոպայում ազդու խոսքի համարձակություն չուներ, կարողացավ հաղթել նավթով հարուստ Ադրբեջանին և ազդել իշխանական հզոր լծակներով օժտված Ռուսաստանի նավթային ոլորտի քրեական ու իշխանական բիզնեսի վրա ու որոշ առումով կազմաքանդել քրեաքաղաքական այդ բուրգը՝ օգտվելով բոլոր նպաստավոր իրավիճակներից… թեկուզ ինքնազոհողության ու կորուստների գնով:
Թեև Խասբուլատովն իր կեղտոտ գործն արեց՝ Բաքու գնալուց հետո իր լծակներն օգտագործեց Սվո Ռաֆի ու հայ ժողովրդի /ու նաև իր հարազատ երկրի/ դեմ, սակայն հայերը ցույց տվեցին, որ իրենք պետությունները, կառավարությունները կոռուպցիոն կեղտից ազատելու ավելի լավ ՚սանիտարներ ենՙ ՝ մանավանդ եթե քրեական աշխարհից են: Իրենց ազգասիրությամբ նրանք կարող են նույնիսկ ռազմավարական նշանակության կարևորագույն հարցեր լուծել… ինչպես Սվո Ռաֆը… Իսկ եթե նա իշխանության մեջ լինե՞ր…

News.bebee.info


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Օրենքով գող» Սվո Ռաֆի բախումը չեչենների հետ և առեղծվածային մահը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (19.03.16) Դիտումներ: 5761 | Տեգեր: քրեական | - Վարկանիշ -: 0.0/0