RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Նույնասեռականություն. միֆեր և իրականություն  154

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   aravot.am


Նույնասեռականություն. միֆեր և իրականություն

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


«Գեյերը ղզի՞կ են, գեյ լինելը հիվանդությու՞ն է, իսկ լեսբիներին էլ լավ տղամարդ չի՞ հանդիպել»

Երկու տարի առաջ, իր բարեկամներից մեկի ծննդյան օրվա երեկույթին, խնջույքի սենյակին կից սենյակում թողած պայուսակը փնտրելիս,  Ալվարդը` ներս մտնելով ականատես եղավ իր համար միանգամայն անհավատալի իրողության. բարեկամի որդու երկու ընկերները միմյանց հետ սեքսով էին զբաղվում: Անհավատալին ոչ միայն այն էր, որ երկուսն էլ տղաներ էին, այլ այն՝ որ նրանց արտաքին տեսքից որևէ կերպ հնարավոր չէր գլխի ընկնել, թե գեյ են: Ավելին՝ նրանցից մեկը առնական տեսքով ու թաղում անուն ունեցող տղա էր: Իր խոսքով՝ Ալվարդը «շոկի մեջ էր, որովհետև չէր պատկերացնում, որ այդ տղան կարող է գեյ լինել»:

Սա հանրությունում տարածված ընկալումներից մեկն է, համաձայն որի՝ գեյը արտաքնապես ընդգծված տարբերություն ունի մնացած տղաներից և ունի կանացիության որոշակի դրսևորումներ: Հայ հասարակությունը լի է ԼԳԲՏ համայնքի մասին միֆերով ու կարծրատիպերով:


Գեյը «ղզիկ» է

Հանրությունում ընդունված է կարծել, թե գեյը նուրբ կազմվածքով կանացի կերպար է, նույնիսկ տարածված խոսք կա՝ «աղջկա մատոռով», մինչդեռ իրականությունն այն է, որ  արտաքնապես մեծամասնությունից չտարբերվող բազմաթիվ գեյեր կան, որոնցից երկուսն էլ ապրում էին Ալվարդի շրջակայքում։

Երևանի պետական համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն,  հոգեթերապևտ Դավիթ Գևորգյանի խոսքով՝ այս միֆին մենք պարտական ենք պատմական աղբյուրներին, երբ նույնասեռականության մասին տեղեկությունները մեզ հասել են  կանացի տղամարդու տեսքով կերպարներից, որոնք ֆիզիոլոգիական տարբեր ատրիբուտներով՝ ձայն, քայլվածք, ժեստեր, մարմնի կազմվածք, հակված են կանացի կերպարին:


«Սակայն ես ենթադրում եմ, որ այն նույնասեռականները, որոնք ակամա կամ միտումնավոր ընդգծում են այդպիսի ցուցանիշներով միասեռական խմբին իրենց պատկանելությունը, շատ ավելի քիչ տոկոս են կազմում, քան նրանք, որոնք արտաքնապես որևէ կերպ չեն տարբերվում»,- ասում է նա:

Ամերիկացի սեքսապաթոլոգ Ալֆրեդ Կինսիի ուսումնասիրությունների համաձայն՝ բոլոր հասարակություններում էլ ԼԳԲՏ համայնքը որոշակի փոքր տոկոսով ներկայացված է: Նրա աշխատությանհամաձայն՝ հարցման ենթարկված տղամարդկանց մոտ 30 տոկոսը իրենց կյանքի որոշակի հատվածում ունեցել է առնվազն մեկ պատահական միասեռական ակտ, իսկ 25 տոկոսը՝ ոչ պատահական կապ, և միայն 4 տոկոսն է, որ ասել է, թե բացառապես միասեռական է։ Կանանց շրջանում դիտվել են գրեթե նույնական արդյունքներ:

Հոգեբան Գևորգյանի կարծիքով, գեյերի կանացիության հետ նույնացման ընկալման հիմնական պատճառն այն է, որ պիտակավորելով հեշտ է իդենտիֆիկացնել «չարիքը» և հեռու պահել, որովհետև մարդու համար շատ ավելի տագնապային է, երբ ինքը շփվում է որևէ մեկի հետ, որի տեսքից հնարավոր չէ գլխի ընկնել նրա սեռական կողմնորոշման մասին:

Գեյ լինելը հիվանդություն է, որը հնարավոր է բուժել

Աշխարհում մինչև 1970-ականները միասեռականությունը իսկապես համարվել է հիվանդություն։ Կինսիի աշխատությունների հիման վրա  1972-73թթ. ամերիկյան հոգեբանների ասոցիացիան, իսկ 1992թ․նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, միասեռականությունը հանեցին հոգեկան համարվող հիվանդությունների շարքից։

Հայաստանում այս ընկալումը դեռևս չի փոխվել: Այն երբեմն ընդունում է անհեթեթ դրսևորումներ, իբրև միասեռականությունը վարակիչ է։

ՓԻՆՔ ՀԿ-ն 2011թ. հանրային վերաբերմունքի ուսումնասիրություն է արել, համաձայն որի հարցվողների 98 տոկոսը կարծում է, որ այն շեղում է, իսկ 52 տոկոսն էլ ասել է, որ հայ ազգին հարիր չէ ԼԳԲՏ լինելը:

Գևորգյանն ասում է, որ ցանկացած միֆ, այդ թվում միասեռականությանը վերաբերվող ընկալումները բացատրվում են ոչ սովորական համարվող երևույթների նկատմամբ մարդու ունեցած վերաբերմունքի համատեքստում:

«Այն, ինչը սովորական չէ ու անորոշ է՝ մարդու համար վտանգավոր է, ու տագնապներից խուսափելու համար մարդը հակված է միֆեր հնարելու, որպեսզի իր համար բացատրի այն, ինչ թվում է անբացատրելի»,- ասում է նա։

Հոգեբանն ասում է, որ ցանկացած մարդ ի սկզբանե բիսեքսուալ է, սակայն կա դոմինանտի սկզբունք, որի համաձայն աղջիկների մոտ գերակշռում է իգական, իսկ տղամարդկանց մոտ՝ արական սեռը։ Ինչ-որ մասի մոտ այդ բալանսը խախտված է։ Մարդու երկսեռ լինելու մասին միտքը հաճախ արծարծվում է անալիտիկ հոգեբանության հիմնադիրԿարլ Յունգի ուսմունքում:

Սովորաբար, երեխան 3-7 տարեկանում անցնում է սեռական նույնականացման փուլով․ տղան՝ հոր հետ, աղջիկը՝ մոր հետ։ Գևորգյանն ասում է, որ միասեռականների դեպքում այդ պրոցեսը զարգանում է մի փոքր այլ կերպ, որի պատճառներն ընկած են տարբեր ենթագիտակցական շերտերում, իսկ այն, որ շատ դեպքերում երեխային մեծացնում են  շեշտադրելով առնականությանը բնորոշող գծերի վրա՝ իրականում շատ քիչ կապ ունեն նրա հետ, թե ինչպես է ձևավորվում հոմոսեքսուալությունը, և ընդհակառակը՝ երեխային դարձնում են նեյրոտիկ անձ։

Մինչդեռ շատ հաճախ այս «հիվանդությունը» փորձում են բուժել հորմոնալ դեղամիջոցներով` համարելով միասեռականությունը հորմոնալ խանգարում:

Շարունակությունը՝ այստեղ.


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Նույնասեռականություն. միֆեր և իրականություն  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (23.10.16) | Հեղինակ: aravot.am W Դիտումներ: 154 | Տեգեր: իրականություն, Նույնասեռականություն., միֆեր | - Վարկանիշ -: 0.0/0