RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Նիմֆոմանիա. միֆը և իրականությունը (18+)  433

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Նիմֆոմանիա. միֆը և իրականությունը (18+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Նիմֆոմանիան կանացի հիպերսեքսուալությունն է, սեռական ձգտման պաթոլոգիկ սրացումը և հեշտանք ապրելու ունակությունների աճը:
 
Արդյո՞ք նիմֆոմանուհիները միշտ ցանկանում են

Այդ տերմինի բավականին բանաստեղծական ծագում ունի. ըստ հին հունական դիցաբանության՝ նիմֆաները տղամարդկանց գայթակղելով ներքաշում էին անտառ՝ իրենց կիրքը բավարարելու համար: Նիմֆոմանիան ունի նաև այլ՝ ավելի երկրային անուն «արգանդի խելագարություն»: Այդ բնութագրումը տվել է Պլատոնը: Ըստ նրա՝ երբ արգանդին չի հաջողվում բեղմնավորվել, այն խենթանում է և սկսում  այլասերման մղել ամբողջ մարմնին՝ կնոջը ենթարկելով ամենատարբեր տհաճությունների:

Այժմ նման պատկերացումը ոչ ավելին է, քան միֆ: Այնուամենայնիվ նիմֆոմանիան տառապանքներ է պատճառում ոչ միայն իրենց՝ կանանց, այլև սեռական զուգընկերներին: Նիմֆոմանուհին նույնիսկ բազմակի հեշտանքի դեպքում չի կարողանում հասնել բավարարության, իսկ նրա պահանջները զուգընկերոջից գերազանցում են հնարավորությունները:

Պատճառները

Նախևառաջ պետք է հիասթափեցնել տղամարդկանց, ովքեր կարծում են, թե նիմֆոմանուհիները բնության կանչով միշտ «ցանկանում են»: Բացառապես սրված սեռական ցանկության վրա հիմնված նիմֆոմանիան բավականին հազվադեպ է հանդիպում: Ավելի հաճախ նիմֆոմանիայի պատճառները հոգեկան հիվանդություններն են (մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ, շիզոֆրենիա, պսիխոպատիա, հիստերիա), հորմոնալ խախտումները, հիպոֆիզի, ձվարանների զանազան ուռուցքները:

Բացի այդ՝ հանդիպում է նաև այսպես կոչված մտացածին նիմֆոմանիա, որի դեպքում կինը բազմաթիվ զուգընկերների հետ է հարաբերություններ ունենում՝ սեքսուալ մոտիվներից դրդված. օրինակ՝ թերարժեքության բարդույթից կամ այն կասկածից ելնելով, թե ինքը բավականաչափ հմայիչ չէ:

 
Արդյո՞ք նիմֆոմանուհիները միշտ ցանկանում են

Ախտորոշումը և բուժումը

Սահմանը պաթոլոգիայի և հիպերսեքսուալության նորմայի ծայրահեղ տարբերակների միջև այդքան էլ հստակ չէ: Երիտասարդ կանայք, ովքեր ունեն նիմֆոմանիայի նշաններ, որպես կանոն, չեն մտահոգվում իրենց վիճակի համար՝ համարելով լիբիդոի բարձր մակարդակը առավելություն:
Նիմֆոմանիայով տառապողները բժշկի են դիմում այն դեպքում, երբ լիբիդոյի մակարդակը չափազանց բարձր է լինում կամ երբ իրենց այդ վիճակը համարում են անբարոյական:

Եթե ձեզ նոր-նոր է սկսել անհանգստացնել լիբիդոյի ավելցուկը, ապա փորձեք գործի դնել կամքը և շեղվել սեքսի մասին մշտական մտքերից:

 
  • մեծացրեք պատասխանատվության չափաբաժինը աշխատավայրում,
  • զբաղվեք մարզասրահում (բացառելով, սակայն, մարզչի հետ անհատական պարապմունքները)
  • հանգստացնող խոտաբույսերի թուրմ խմեք,
  • աշխատեք սահմանափակել այն ուտելիքները, որոնք մեծացնում են սեռական ցանկությունը՝ ծովային սնունդ, պանիր, շոկոլադ, ընկույզ և այլն:
  • Եթե ջանքերը անօգուտ են դուրս գալիս, անհրաժեշտ է դիմել սեքսոլոգին: Նա կանցկացնի համապատասխան հետազոտություն՝ բացահայտելով խախտման պատճառը և կնշանակի բուժում դեմամիջոցներով:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Նիմֆոմանիա. միֆը և իրականությունը (18+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 433 | - Վարկանիշ -: 0.0/0