RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Մարդու ճակատագրի գուշակությունը` ըստ ծնված ժամի  1590

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Մարդու ճակատագրի գուշակությունը` ըստ ծնված ժամի

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Հնագույն ժամանակներից մարդը փորձել է հասկանալ, արդյո՞ք նորածնի ճակատագիրը կախված է ծնվելու ժամից, օրից, ամսից կամ տարվա եղանակից։
Կելտերը կարծել են, որ ճակատագիրը կապված է ծնվելու օրվա հետ, և կա սերտ կապ մարդու և որոշակի բույսերի միջև։

Հին իմաստասերները կարծել են, որ մարդու բնավորությունը, մտավոր և ֆիզիկական կարողությունը հնարավոր է, որ կապված լինի նրա ծնված ժամի հետ։
Այս հավատալիքներն ունեն շատ հին արմատներ։

Պատմությունը պահպանել է փաստեր, որ երբեմն ուշացրել կամ արագացրել են երեխայի ծնվելու ժամը, որպեսզի նա ավելի երկար ապրի կամ օժտված լինի առավել դրական որակներով (ըստ այդ որոշումն ընդունողների)։

Տարիներ առաջ ծանոթներիցս մեկը դիմել էր աստղագուշակի, որպեսզի իմանա, թե ինչ ապագա է սպասվում իր որդուն։ Աստղագուշակը պահանջել էր մի շարք տեղեկություններ, այդ թվում` նաև երեխայի ծնված ժամի վերաբերյալ։
Ուրեմն, ո՞ր ժամին է ծնվել ձեր երեխան, և արդյո՞ք գուշակարանի իմացությունը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ դաստիարակել նրան։


24-02։ Աշխույժ և հետաքրքրասեր է, նրանից դժվար է ինչ-որ բան թաքցնել։ Ունի լավ զարգացած հիշողություն։ Փորձեք ուղղել նրա ընդունակությունը կայուն գիտելիքներ ստանալու և լեզուներ սովորելու ուղղությամբ։ Երեխայի հետաքրքրասիրությունը կարող է կախվածություն առաջացնել այլոց կարծիքից։


02-04։ Օժտված է մեծագույն աշխատասիրությամբ։ Նպատակասլաց է, ինչի շնորհիվ հասնում է իր նպատակին։ Գիտի, թե ինչպես վաստակել և ծախսել դրամը։ Օժտված է մեծ կենսական ուժով և ամուր առողջությամբ։ Մի սահմանափակեք երեխայի շփումը. նրա բնատուր խոհեմությունը և զգուշությունը կպահպանեն նրան անախորժություններից։
Այս ժամերին ծնվածը դժվար է հարմարվում նոր շրջապատում։


04-06։ Ազնիվ է, անկախ և համառ։ Աղջիկը կարող է լինել քմահաճ, իսկ տղան` կոպիտ։ Նրանց պետք է դաստիարակել սեփական վարքագծի դրական օրինակով, սերմանել համբերատարություն և ուշադրություն այլոց կարծիքի հանդեպ, բարություն։ Մանուկ հասակից աչքի են ընկնում լուրջ վերաբերմունքով հանձնարարված աշխատանքի հանդեպ, ինքնուրույն են, չեն ընկնում շրջապատի ազդեցության տակ։
Նրանց մեջ մեծ է առաջնորդ լինելու ցանկությունը, պատրաստ են ամեն գնով առաջ տանել իրենց ճիշտը։
Թե ինչպես կդասավորվի երեխայի կյանքը` մեծապես կախված է ծնողներից։


06-08։ Լուսաբացի երեխան զգայուն է և հեշտ խոցելի, հաճախ` ինքնամփոփ իր ներաշխարհում։ Սիրում է ուսումնասիրել բնությունը, շրջապատող մարդկանց, շատ է զբաղվում ընթերցանությամբ։ Ապրում է ստեղծագործ կյանքով, լավ հոգեբան է։


08-10։ Այս ժամի ծնվածը բարություն և հմայք է ճառագայթում։ Ինչպես Արևը, որ ջերմացնում է բոլորին և ոչինչ փոխարենը չի պահանջում։ Փոքր հասակից դեպի իրեն է ձգում այն մարդկանց, ովքեր ունեն բարի խոսքի և օգնության կարիք։
Հավատացեք, որ նման մարդիկ իրոք կան (Ջ.Ս.)


10-12։ Արևը սկսում է մոտենալ զենիթին։ Այս ժամերին ծնված` աչքի է ընկնում իր փառասիրական ձգտումներով։ Հետագայում նա կարող է հաջողության հասնել մեծ քաղաքականության մեջ։ Նրան դժվար է շեղել ընտրած ուղուց։ Տիրապետում է ընկերություն անելու արվեստին։ Աշխատավայրում վայելում է առաջնորդի համբավ, սակայն զբաղվում է իր համար նախընտրելի աշխատանքով։
Բացատրեք երեխային, որ ցանկացած հանձնարարություն կատարելիս կարևոր է հաշվի առնել մանրուքները, այլապես հաջողությունը կշրջանցի ձեզ։


12-14: Այս ժամերին ծնվում են ապագա ճանապարհորդները։ Ծնողները պետք է հաշտվեն այդ մտքի հետ։ Օգնեք երեխային, որ բազմակողմանի գիտելիքներ ստանա։


14-16։ Ի տարբերություն այլ երեխաների` կարողանում է ինքնուրույն հաղթահարել արգելքները, հնարամիտ է։ Ցանկացած անհաջողություն ավելի է կոփում նրան։ Զարմացնում է իր տված հարցերի խորությամբ, օժտված է տրամաբանելու և հետևություններ անելու ունակությամբ։
Նրա հարցերին պետք է սպառիչ պատասխան տալ, լուրջ ընդունել և քննարկել առաջարկները։
Նրանց մեջ պետք է սերմանել չափի զգացում։


16-18։ Ունեն ծնողական սիրո մշտական կարիք, եթե այդ պահանջը չի բավարարվում ընտանիքում, ապա ձգտում են շուտ ամուսնանալ։ Կարեկից են այլոց անհաջողությունների նկատմամբ, ինչի շնորհիվ վայելում են շրջապատի սերը։ Հաճախ իրենց վրա են վերցնում ընտանեկան դժվարությունների և զրկանքների ողջ բեռը` ոչ սեփական կամքով։


18-20։ Չի վախենում դժվարություններից։ Գնեք նրա համար ոչ թե գեղեցիկ, այլ հարմարավետ հագուստ։ Սովորեցրեք երեխային փոխզիջումների գնալ։ Բացատրեք, որ ուռենու տերևը ճկվելիս չի կոտրվում։


20-22։ Այս ժամերին ծնված երեխաները շատ աշխույժ են։ Նրանք կարողանում են իրենց շուրջը հավաքել հասակակիցներին և խաղեր կազմակերպել։ Օժտված են արտիստիկ կեցվածքով։ Սիրում են սիրավեպեր կարդալ և փորձում են նմանվել դրանց հերոսներին։ Հնարավոր է, որ լավ ապագա ունենան արվեստի բնագավառում։


22-24։ Օրվա վերջում ծնված երեխաները խելացի են, ինքնամփոփ և հեշտ խոցելի։ Կապված են ծնողների հետ, նկատում են նրանց բնավորության միայն լավ կողմերը, պարծենում և ձգտում են նմանակել։
Անտարբեր են նյութական արժեքների հանդեպ, չեն ձգտում պաշտոնի։
Նրա համար գերագույն արժեք են ներկայացնում ընտանիքը, հայրական օջախը, նախնիների ավանդույթները։

Երեխան ծանր է տանում միջավայրի փոփոխությունը, դժվար է բաժանվում հնացած շորերից, խաղալիքներից։ Մի խոչընդոտեք, եթե նա ընտրի ծնողներից մեկի մասնագիտությունը։

Եթե գիտեք ձեր երեխաների ծնված ժամը, ապա համեմատություն կատարեք, և հնարավոր է, որ գուշակարանն ինչ-որ չափով օգնի ձեզ։

Աղբյուրը:





loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Մարդու ճակատագրի գուշակությունը` ըստ ծնված ժամի  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (08.12.16) Դիտումներ: 1590 | Տեգեր: ճակատագրի, գուշակությունը, ԸՍՏ, Մարդու, ժամի, ծնված | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ