Գլխավոր էջ » Հետաքրքիր
Մարդու մատների երկարությունը որոշում է նրա տաղանդները  1211

Գլխավոր էջ » Հետաքրքիր 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   

Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնական Կարլ Պինսկան իր դոկտորական թեզում որոշել է դիտարկել այն հարցը, թե իսկապե՞ս մարդու ցուցամատն ու մատնեմատի երկարությունը կարող է պատմել նրա տաղանդների, օրինակ, սպորտի, մաթեմատիկայի կամ այլ ոլորտների ընդունակությունների մասին։

Այս գիտափորձի էությունը հակիրճ ներկայացնում է vokrugsveta.ru կայքը։

Մատների երկարության վրա թեստոսթերոնի մակարդակն ազդում է ներարգանդային զարգացման ժամանակ` որքան այն բարձր է, այնքան երկար ա մատնեմատը ցուցամատի համեմատ։

Համարվում է, որ այդպիսի մատներ ունեցող մարդիկ տարածական լավ մտածողություն, մաթեմատիկական ընդունակություններ և սպորտային ունակություններ ունեն։

Կարլ Պինսկու հետազոտությանը մասնակցել են թեստոսթերոնի տարբեր մակարդակով 42 կին, ում առաջարկվում էր լուծել տարբեր խնդիրներ։ Չափվել էր բոլոր մասնակիցների մատների երկարությունը։

Գիտափորձը հաստատեց, որ կարճ ցուցամատը վկայում է թեստոսթերոնի բարձր մակարդակի մասին նույնիսկ հասուն տարիքում։

Միաժամանակ, այդ հորմոնի ավելի բարձր մակարդակը նպաստում է մարդու ֆիզիկական ընդունակությունների զարգացմանը։

Գիտնականը նաև կապ է հայտնաբերել մաթեմատիկական լավ ընդունակությունների և տարածական ավելի զարգացած մտածողության միջև։ Թեստոսթերոնի ավելի ցածր մակարդակը մատնանշում է բանասիրական ավելի լավ ընդունակությունների և տեքստերի լավ հիշողության հետ։

Գիտնականի կարծիքով, ներարգանդային զարգացման ժամանակ թեստոսթերոնի ավելի բարձր մակարդակը կարող է կապված լինել ուշադրության և գերակտիվության պակասի համախտանիշի զարգացման, աուտիզմի և Թուրետի համախտանիշի բարձր ռիսկի հետ։ Թուրետի համախտանիշը կենտրոնական նյարդային համակարգի խանգարման գենետիկ հիվանդություն է, որը բնութագրվում է շարժողական բազմակի ջղաձգումներով։ Այդ հիվանդությունն ավելի հաճախ դիտվում է տղամարդկանց մոտ։

Իսկ թեստոսթերոնի ցածր մակարդակը կապված է դեպրեսիայի և տագնապային խանգարումների զարգացման ռիսկի մեծացման հետ, որոնք ավելի հաճախ նկատվում են կանանց մոտ։

Newsarmenia.am

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog