RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Մարդկանց «զոմբիացումը»՝ որպես հոգեբանական զենք (Մաս 2-րդ)  341

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Մարդկանց «զոմբիացումը»՝ որպես հոգեբանական զենք (Մաս 2-րդ)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կարդացե՛ք նաև նյութի 1-ին մասը:

Հոգեբանական այդպիսի մշակումն իրականացվում է ամենատարբեր‚ հաճախ չափազանց դաժան մեթոդներով։ Այսպես‚ գութը վերացնելու‚ դաժանություն և ագրեսիվություն սերմանելու նպատակով կիրառվում է‚ օրինակ‚ բռնության տեսարանների նկատմամբ ադապտացիայի‚ «իմունիտետի» ձևավորման մեթոդը։
 

Մարդկանց «զոմբիացումը»՝ որպես հոգեբանական զենք (Մաս 2-րդ)
 

Այդ նպատակով ցուցադրվում են վավերագրական սարսափ-ֆիլմեր‚ որոնցում դաժանությունն այն աստիճան նողկալի է‚ որ փորձարկվողներն ընկնում են ահավոր հոգեվիճակների մեջ։ Նրանց կապում են աթոռներին‚ որ չկարողանան փախչել կամ շրջել գլուխները‚ իսկ աչքերը հատուկ հարմարանքով միշտ բաց են պահվում (օրինակ‚ ցուցադրվում են բութ դանակով երեխային մորթելու‚ մարմնի մասերը սղոցով կտրատելու տեսարաններ)։ Աստիճանաբար ավելացվում է բռնությունների «դոզան»‚ ինչպես նաև ֆիլմերի ցուցադրման տևողությունը։ Փորձերը շարունակվում են այնքան ժամանակ‚ մինչև հատուկ չափիչ սարքերը փորձարկվողների մեջ հուզական հակազդումների ցուցանիշներ չեն գրանցում‚ այսինքն բռնությունը սկսում է ընկալվել որպես սովորական երևույթ։

Իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն պատմում է մի իշխանի մասին‚ որը ստեղծել էր իդեալականորեն կառավարվող մարդասպանների բանակ։ Իշխանը հավաքում էր առողջ‚ ուժեղ երիտասարդների‚ խոր քնի մեջ գցում նրանց և ենթարկում հոգեբանական մշակման։ Դրանից հետո երիտասարդները վերածվում էին գերնվիրված‚ ամեն ինչի ընդունակ զինվորների։ Այսօր այս մեթոդն ստացել է «հոգեբանական ծրագրավորում» անվանումը և էապես կատարելագործվել։ Այն հիմնականում կիրառվում է հետախուզական ծառայություններում՝ կապավորների աշխատանքի‚ ահաբեկչական‚ դիվերսիոն գործողությունների հուսալիությունն ու գաղտնիությունն ապահովելու նպատակով։ Իսկ բանակում այս մեթոդով պատրաստվում են հատուկ նշանակության ջոկատներ։

Ահա թե ինչպես են ներկայացնում գիտնականները ծրագրավորված մարդու՝ «զոմբիի» վարքը (տարբեր մասնագետների հանձնախմբի կողմից հետազոտության է ենթարկվել քաղաքական սպանության մեջ կասկածվող ԿՀՎ-ի մի գործակալ). «Զոմբիի երևույթը մեզ ներկայանում է որպես սոմնաբուլիկ վարք‚ որը դրսևորվում է նորմալ վիճակում մարդուն անծանոթ բառերի‚ արտահայտությունների նկատմամբ յուրահատուկ հակազդումների ձևով։ Զոմբիի վիճակում մարդը կարող է վեր կենալ անկողնուց‚ տեղաշարժվել‚ կրակել ատրճանակից։ Նա անտարբեր է շրջապատի նկատմամբ‚ կարող է առանց ցավ զգալու գետնին տապալվել…»։

Ըստ Ջ. Մուրի՝ ծրագրավորման ընդհանուր սկզբունքը հետևյալն է. սկզբնական շրջանում փորձարկվողին գցում են խոր հիպնոտիկ տրանսի մեջ‚ ապա միապաղաղ ձայնով անընդհատ ներգործում նրա հոգեկանի վրա‚ տալով անհրաժեշտ հրահանգները՝ վարքի ծրագրերը‚ ինչպես նաև այն ազդանշանները‚ որոնց ընկալման դեպքում զոմբին պետք է գործի։ Երբ փորձարկվողը դրսից ստանում է կոդային ազդանշանները (պատկերներ‚ բառեր‚ թվեր…)‚ ստացվում է պահանջվող հակազդումը։ Այսպես‚ վերը ներկայացված զոմբիի մոտ գտնվել էր խնամքով պահված մի թուղթ՝ անիմաստ տառակապակցություններով և թվերի շարքով։ Պարզվել էր‚ որ տառակապակցությունները յուրահատուկ դադարներով արտասանելիս‚ զոմբին տարբեր հակազդումներ էր տալիս‚ անուններ ասում‚ ինքնահրահանգավորվում‚ լիցքավորում ատրճանակը և այլն‚ իսկ վերջին թիվը լսելիս‚ ատրճանակի փողը կտրուկ մոտեցնում էր քունքին և կրակում։

Հիպնոտիկ վիճակում կարող են ստեղծվել հիշողության մի քանի շերտ‚ «ես»-ի մի քանի կերպար։ Համապատասխան կոդի գործառման դեպքում մարդը մտնում է իր ներշնչած դերի մեջ՝ միանգամայն համոզված‚ որ ինքը հենց նա է‚ ում ներկայացնում է (նույնիսկ դաժան փորձությունները չեն խախտում ծրագրի գործառումը)։ Ըստ որում‚ տարբեր դերերի մեջ մտնելիս‚ լիովին փոխվում են մարդու արտահայտչաձևերը‚ ձայնը‚ շնչառության հաճախականությունը‚ սրտի աշխատանքի ռիթմը և մի շարք այլ ֆիզիոլոգիական ցուցանիշներ։

Մենք փորձեցինք ներկայացնել տարածությունից մարդու վրա հոգեբանորեն ներգործելու մի քանի ուղի‚ որոնք կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով։

Դրանցից յուրաքանչյուրի կիրառումն‚ անշուշտ‚ կապված է բազմաթիվ դժվարությունների հետ և հնարավոր է միայն խիստ յուրահատուկ ռազմական իրավիճակներում և հատուկ պայմաններում‚ ասենք‚ տեղանքի որոշակի ֆիզիկական հատկությունների առկայության պարագայում։ Եղած խոչընդոտներն‚ իհարկե‚ անհաղթահարելի չեն‚ և պետք է ենթադրել‚ որ հոգեբանական ներգործության զենքը միանգամայն ռեալ իրականություն է։


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Մարդկանց «զոմբիացումը»՝ որպես հոգեբանական զենք (Մաս 2-րդ)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (11.03.16) Դիտումներ: 341 | - Վարկանիշ -: 0.0/0