RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Մարդկանց «զոմբիացումը»՝ որպես հոգեբանական զենք (Մաս 1-ին)  348

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Մարդկանց «զոմբիացումը»՝ որպես հոգեբանական զենք (Մաս 1-ին)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Վերջին տարիներին մամուլին և հեռուստատեսությանը տրված ազատությունների շնորհիվ հաճախակի են հրապարակվում նախկինում գաղտնի համարվող տեղեկություններ։ Դրանցից թերևս ամենահետաքրքրականը (նաև՝ անհանգստացնողը) հոգեբանական ներգործության զենքի առկայության և կիրառման մասին տեղեկատվությունն էր։ Լրագրողները‚ որոշ գիտնականներ‚ ինչպես նաև մի շարք «փորձարկվողներ» պնդում են‚ թե կան սարքեր‚ որոնց միջոցով զգալի հեռավորությունից հնարավոր է ազդել մարդկանց հոգեկան ոլորտի վրա՝ առաջ բերելով հալյուցինացիաներ‚ հուզական և վարքային զանազան խանգարումներ։ Պետք է ասել‚ որ այս ուղղությամբ շուրջ 30-40 տարի բազմակողմանի հետազոտություններ են կատարվում։

 

Մարդկանց «զոմբիացումը»՝ որպես հոգեբանական զենք (Մաս 1-ին)


Դեռեւս 50-ական թվականներին բացահայտվեցին ուղեղի մոտիվացիոն և հոգեկան ակտիվությունը կարգավորող կենտրոնները‚ որոնց էլեկտրական գրգռումն առաջ է բերում հուզական հակազդումներ (վախ‚ կատաղություն‚ տխրություն‚ երանության վիճակ…)‚ փոխում փորձարկվողների վարքը։

Այս կարգի հետազոտությունները լայն թափ ստացան 60-70-ական թվականներին. նկատելիորեն կատարելագործվեցին հետազոտման մեթոդները և սկսեցին կիրառվել կյանքում՝ հոգեբուժական պրակտիկայում‚ ինչպես նաև հանցագործների վարքը հսկելու նպատակով։ Ճանաչված ֆիզիոլոգ Խ. Դելգադոն ստեղծեց այնպիսի սարքեր‚ որոնք հնարավորություն էին ընձեռում որոշակի հեռավորությունից‚ ռադիոալիքների միջոցով կառավարել վարքը‚ գրանցել ուղեղի գործունեության բնութագրերը‚ իսկ համակարգչային տեխնիկայի զարգացումը՝ անընդհատ հսկողություն սահմանել միաժամանակ մեծ թվով փորձարկվողների վրա։ Ավելին‚ աշխատանքներ են տարվում ստեղծելու այնպիսի մինի համակարգիչ‚ որը հնարավոր լինի տեղակայել մարդու գլխում և որոշակի ծրագրով հսկել‚ կառավարել նրա վարքը։
 

Հայտնի է‚ որ այս կարգի հետազոտությունները ֆինանսավորվում են նաև ռազմական գերատեսչությունների կողմից‚ հետևաբար‚ վերջիններս օգտվում են դրանց արդյունքներից։


Սակայն ուղեղի անմիջական էլեկտրական գրգռման մեթոդի կիրառման ոլորտները սահմանափակ են և կապված են որոշակի դժվարությունների հետ։ Շատ ավելի հեռանկարային էր հոգեկանի վրա ազդելու նպատակով օգտագործել բնական ընկալիչները՝ մասնավորապես լսողական և տեսողական զգայարանները։ Հայտնի է‚ որ մարդն ընկալունակ է ձայնի 16-20 հազար հերց հաճախականության ալիքների տիրույթում‚ սակայն նյարդային համակարգն ու օրգանիզմը կարող են տեղեկատվություն ստանալ ինչպես ավելի ցածր (ինֆրաձայներ)‚ այնպես էլ ավելի բարձր (ուլտրաձայներ) հաճախականություն ունեցող ձայներից։ Հետևաբար‚ նշված հաճախականության ձայները կարող են օգտագործվել հոգեբանական ազդեցության նպատակով։


Ուսումնասիրությունները ցույց են տվել‚ որ ինֆրա և ուլտրաձայները որոշակի ներգործություն ունեն մարդու հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա. դրանք կարող են առաջ բերել հուզական խանգարումներ‚ հոգնություն‚ գլխացավեր։ Բացի այդ‚ ձայնային ալիքների հաճախականության այդ տիրույթներում հնարավոր է մոդելավորել տարբեր հոգեվիճակներ‚ խոսքը և այդպես ազդել մարդու անգիտակցական ոլորտի վրա։ Բժշկական պրակտիկայում արդեն կիրառվում են նման մեթոդներ. օրինակ՝ Ճապոնիայում արտագրվում են հոգեթերապևտիկ հատուկ ձայներիզներ‚ որոնց ձայնագրությունը ներգործում է մարդու վրա‚ ասենք‚ ծխելը թողնելու նպատակով։

Հետազոտությունները ցույց են տալիս‚ որ տարբեր բնույթի հոգեկան խանգարումներ կարելի է առաջ բերել նաև տեսողական անալիզատորի վրա յուրահատուկ լուսային գրգռիչներով ներգործելու միջոցով։

Մարդկանց «զոմբիացումը»՝ որպես հոգեբանական զենք (Մաս 1-ին)Այսպես‚ որոշակի հաճախականությամբ‚ տևողությամբ և ուժգնությամբ լուսային բռնկումները կտրուկ փոխում են ուղեղի ակտիվությունը՝ առաջ բերելով‚ օրինակ‚ էպիլեպտիկ նոպային բնորոշ ուղեղի պոտենցիալներ և‚ համապատասխանաբար‚ ընկնավորության նոպաներ։ Ըստ որում‚ բռնկումների պայծառության ու հաճախականության փոփոխությունները հարուցում են հոգեկան տարբեր հակազդումներ։ Ուժեղ է էֆեկտը հատկապես այն դեպքում‚ երբ լուսային բռնկումների հաճախականությունը և ուղեղի որոշակի ռիթմեր համապատասխանում են։ Այսպես‚ ուղեղի տետա ռիթմի հաճախականության բռնկումները հենց առաջին վայրկյաններից մարդուն հանում են ափերից‚ հաճախ առաջացնում սարսափ‚ իսկ երբ բռնկումներն ուղեկցվում են հուզական որևէ ինֆորմացիայով‚ հակազդումներն ուժեղանում են կրկնակի անգամ։ Վայրկյանում 10-20 լուսային բռնկումները կարող են առաջ բերել տեսողական‚ լսողական‚ համի‚ հոտի և այլ կարգի հալյուցինացիաներ‚ հաճախ տեղի են ունենում գիտակցության խանգարումներ (օնեյրոիդ‚ դելիրիա)‚ ժամանակի զգացողության կորուստ‚ առաջանում է գլխապտույտ‚ սրտխփոց‚ սրտխառնուք‚ հոգնություն և այլն։
 

Անշուշտ‚ տարածությունից մարդու հոգեկանի վրա ազդելու ֆիզիկական հնարավորություններն այսքանով չեն սահմանափակվում.

օրինակ՝ որոշ գիտնականներ պնդում են‚ որ ռազմական նպատակներով հետազոտություններ են անցկացվում նաև գերբարձր հաճախականության ռադիոալիքների օգտագործման ուղղությամբ։ Դրանք մեծ ինտենսիվության դեպքում բազմաբնույթ ներգործություն են ունենում. առաջ են բերում աստենիկ‚ դեպրեսիվ վիճակներ‚ որոշ դեպքերում՝ նաև մտածողության խանգարումներ‚ բացասաբար են անդրադառնում նյարդային‚ հորմոնալ‚ սրտանոթային‚ ստամոքսաաղիքային համակարգերի վրա։
Հոգեբանական ներգործության ֆիզիկական մեթոդներին զուգահեռ ուսումնասիրվում են նաև քիմիական նյութերի կիրառման հնարավորությունները։ Այսպես‚ ԱՄՆ-ի ռազմաքիմիական լաբորատորիաներից մեկի ղեկավարը խոստովանել է‚ որ իրենք մշակել են հոգեկան սուր խանգարումներ առաջ բերող թմրանյութեր (ԼՍԴ-25‚ ԲԶ և այլն)‚ որոնցով նախատեսվում է թունավորել թշնամու ջրամատակարարման համակարգը։


Պատերազմի ամենահզոր զենքը միշտ եղել և մնում է մարդը‚ զինվորը։ Եթե բազում պատերազմներից հետո‚ զանգվածային ոչնչացման զենքի առկայության պայմաններում անգամ մարդկությունը դեռևս գոյատևում է, ապա դա զինվորի բանականության‚ խղճի‚ զգացմունքների‚ բարոյականության արդյունք է։


Այսօրվա ռազմավարներն աշխատում են նաև այդ արժեքների վերացման ուղղությամբ՝ պատրաստելով անձուկ ու աղճատված հոգևոր աշխարհով մարդասպանների հատուկ ջոկատներ և այսպես կոչված զոմբիներ՝ շնչավոր մեխանիզմներ‚ որոնք հրահանգով կարող են սպանել իրենք իրենց‚ իրենց մորն ու երեխաներին։

Կարդացե՛ք նաև նյութի 2-րդ մասը:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Մարդկանց «զոմբիացումը»՝ որպես հոգեբանական զենք (Մաս 1-ին)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (11.03.16) Դիտումներ: 348 | - Վարկանիշ -: 0.0/0