RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Լավ լուր բոլոր հայերին  8097

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Լավ լուր բոլոր հայերին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Հայստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ծրագիրը կհաստատվի մինչև այս տարեվերջ: Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հավատացնելով, որ ծրագրի հետ կապված որևէ խնդիր չկա կառավարությունում:

Տեղեկություններին, թե կառավարության ներսում այս ծրագրին ընդդիմացողներ կան, և հնարավոր է այն չհաստատվի, նախարարն այսպես արձագանքեց. «Դրանք ճիշտ տեղեկություններ չեն, այդպիսի խնդիր չկա»:

Հիշեցնենք, որ այս ծրագրի առանցքային կետերից մեկն այն է, որ ամուսնական զույգերին, առանց տարիքային սահմանափակման, միջին եկամուտ ներկայացնելու դեպքում, հիպոթեքային վարկ պետք է տրամադրվի՝ մարզերում և Երևանում բնակարան գնելու համար: Իսկ նման ծրագիր մշակելու անհրաժեշտությունը բխել է Հայաստանի ժողովրդագրական խնդիրների առկայությունից:

Ընդ որում, այստեղ ՀՀ քաղաքացիների համար նորույթ ու կարևոր պայման է այն, որ հիպոթեքային վարկը տրամադրվելու է առանց կանխավճարի: Համենայնդեպս, ծրագրի նախնական տարբերակն այդ տեսքով էր, իսկ Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ նախնական տարբերակից գրեթե չտարբերվող տեսքով է ծրագիրը ներկայացվել կառավարության քննարկմանը:

Արտեմ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պետք է նկատի ունենալ՝ ցանկացած նախագիծ, որը քննարկվում է, այդ քննարկումների ժամանակ լինում են տարբեր տեսակետներ, հարցադրումներ: «Եվ դա առողջ քննարկման տրամաբանությունն է ենթադրում: Եվ որոշումներ են կայացվում՝ նաև հաշվի առնելով հնչած հարցերն ու մտահոգությունները: Բայց կարծում եմ, որ կոնկրետ պարագայում վստահ պետք է լինեք, որ նմանատիպ խնդիր չկա»,- ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ուշանում ծրագրի հաստատումը, եթե հաշվի առնենք, որ ավելի վաղ նախարարը հայտարարել է, թե փետրվարին այն պետք է հաստատվեր, Արտեմ Ասատրյանը հարցով պատասխանեց. «Դուք եք ասում, որ ուշանում է, ինչի՞ց է ուշանում»:

Նա նշեց, որ այն նախագծերը, որոնք լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն են ունենում, իսկ սա այդ նախագծերից մեկն է, այդ լրացուցիչ քննարկումն էլ է լինում:

Արտեմ Ասատրյանը վերահաստատեց, որ այս ծրագրով փաստորեն շատ կարևոր փոփոխություն է լինելու երկրում՝ բնակարանի գնումը մատչելի է լինելու գրեթե բոլոր ընտանիքներին, ինչն էլ կարող է կանխել արտագաղթը: Նա միաժամանակ ասաց, որ ծրագրի մանրամասն ներկայացում կանեն առաջիկայում, որպեսզի մակերեսային պատկերացումներ չլինեն  հանրության մոտ:

«Ծրագիրն իր մեջ ներառում է 5 ենթածրագիր, և դրա ամբողջ նպատակն այն է, որ բոլոր հնարավոր կատեգորիաներին իրենց կարիքին համապատասխան հնարավոր լինի առաջարկություն ներկայացնել: Այնպես չէ, որ բոլորը նույն կարգավիճակն ու նույն հնարավորություններն ունեն: Դրա համար նաև հաշվի է առնվել բոլոր տարբերակները, հինգ ենթածրագիր է դասվել: Երևի ճիշտ կլինի մենք առաջիկայում ծրագրի հետ կապված ամբողջական ներկայացում ունենանք հենց այդ մասով»,- ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ նախքան ծրագրի կազմումը ժողովրդագրական վիճակի վերաբերյալ 1.5 տարի հետազոտություն է կատարվել Հայաստանում, դրանում ներգրավված են եղել լավագույն ժողովրդագիրները:

«Դուրս են բերվել բոլոր այն խնդիրներն ու հարցադրումները, որոնց կարգավորումը կարող է էական ազդեցություն ունենալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման վրա: Այստեղից էլ ծնվել է այս ծրագրի նախագիծը, որը ներկայում քննարկվում է և կարծում եմ՝ առաջիկայում հաստատվելուց հետո ընթացք կունենա», հավելեց նախարարը: 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Լավ լուր բոլոր հայերին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (26.06.16) Դիտումներ: 8097 | Տեգեր: հասարակություն | - Վարկանիշ -: 0.0/0