RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Կինը զարմացած պատմում է «Բախտ նայողի» հետ իր հանդիպման մասին...  156

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Կինը զարմացած պատմում է «Բախտ նայողի» հետ իր հանդիպման մասին...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


ruzanpet.blogspot.am-ում կարդում ենք՝
 

 
Երբ կինը մոտեցավ ինձ,  մտածեցի` եհովայի վկաներից է ու հիմա պիտի քարոզներ կարդա, թե ուզու՜մ եմ ապրել դրախտում.. ֆլան ֆստան..
բայց մեկ էլ, ի զարմանս ինձ, հարցրեց.

- Ազիզ ջան, բախտ նայող Գոհարի տունը ո՞րն ա: Վա՜յ, արդեն չգիտեմ էլ ինչ անեմ, շատ լավ տղա ունեմ, ոչ մի աղջկա չի հավանում, չի ուզում ամուսնանալ, հիասթափված ա, ամուսնուս ընկերոջ կինն ասում ա` գնա նայողի մոտ, կարող ա գլխին էս քածերն ի~նչ ասես արած լինեն,
-ի՞նչ, - հարցնում եմ:
 
-շա՜տ իմանամ, ի՜նչ ասես խմացրած կլինեն էլի: Ախր, շատ ներվային ա, օրերով տուն չի գալիս,առաջ շատ խելոք տղա էր.. մտածեցի` հըլը գնամ նայողի մոտ, ասում են` օգնում ա: Հենա ամուսնուս ընկերոջ կինն իր աղջկա համար եկավ. աղջիկը բաժանված ա: էդ Գոհարն ասել էր` քո աղջիկը շատ լեզվային ա, բայց մի կետից փեսադ կգա, կասես աղջկադ`լեզվին չտա, խելոք պահի իրեն ու կմիանան.. էն էլ փեսան եկել էր, էդ աղջիկը, իրոք, կռվել էր հետը ու տենց էլ ընդմի՜շտ թողեց գնաց էդ տղան.. տեսնու՞մ ես ինչ ճիշտ ա նայել..

- վա՜յ, հենա երկու կին են գալիս, հլը հարցնեմ, Գոհարի տան տեղը կիմանա՞ն.. ախր ինձ ասեց` ռեստորանի մոտով փողոց կա թեքվում ես աջ ու ուղիղ գնում, բա ու՞ր ա..

  - Լավ, դե դուք հարցրեք, իրենք տեղի բնակիչ կլինեն, կիմանան..
 
Ես գնացի, չորս քայլ չէի արել, ետ շրջվեցի` տեսնեմ էդ կինը չկա:
-յա՜, չլինի բախտ նայող Գոհարի կախարդա՞նքն էր, ու՞ր ա կինը?

Հետո մտքումս խորացա` թուղթուգիր, աչք, չկամեցողություն, նավս.. ու տենց լիքը նման բաներ… Որտեղի՞ց նման բաներն եկան հայերին կպան: 
Իսկ բա որ իրոք ` էդ քածերն էդ տղային բան խմացրած լինե՞ն: Բայց` ի՞նչ:
Չէ, մի օր ես էլ եմ գնալու էդ բախտ նայող Գոհարի տուն, հենց հասնեմ ճանապարհի էդ հատվածը, կկանգնեմ ու կսպասեմ Գոհարի կախարդանքին: Հենց էլ կգնամ ու կասեմ`
 
Գոհար, էդ ինչի՞ց ա, որ ես էս երկրում հավես չունեմ բան անելու, ինչի՞ց ա, որ էս երկիրն էլ ինձ չի ձգում.. ինչի՞ց ա, որ..
ու տենց լիքը ինչիցներ..


կարող ա մեր երկրի վրա էլ են թուղթուգիր արե՞լ, որ բոլորը լքեն թողնեն մենակ: Չէ, թուղթուգիրը քանդել ա պետք: Ինչպե՞ս: 
“Մեր բակի”  Կարենը կասեր`  դուք փոշեծծիչ ունե՞ք:                                           
Երկիրս փոշեծծելա պետք!!
 
Բախտ նայող Գոհարի տունը գտնելը դժվար չէր : Մտա նախասրահ, հերթ էր : Փորձեցի խախտել լռությունը :
- Կներեք մինչև ժամը քանի՞սն է նայում ,- անորոշ հարցրեցի :
- Մինչև ժամը 3-ը, բայց եթե քիչ մարդ է լինում, իրենց էլ է նայում,-ասաց բազմոցին նստած կինը. մշտական հաճախորդն էր : 
- Իսկ ինչո՞վ է նայում :
- Չգիտեմ, ես էլ եմ առաջին անգամ գալիս, ինձ խնդրել են մեկի նկարը բերեմ,-ասաց կողքիս աղջիկը :
- Կարթով է նայում,- միջամտեց բացմոցին նստած կինը,- էսօր նկար նայելու օր չի, բայց կարող եք հարցնել, մեկ էլ տեսար նայեց :
- Իսկ փողո՞վ է նայում,-հարցրեցի :
-Դե փող չի ուզում, բայց դե ում մտքով ինչ անցնի, տալիս է: Բայց դե 1000 դրամից պակաս հո չես տա՞ : Նենց չի, որ ինքն ասի` մինչև չտաք, չեմ նայի : Հետո իր էն ա լավը, որ անտեղի քեզ չի տանի- բերի : Կարողա նայի քեզ ու ասի, որ իզուր ես եկել ու քեզ բան չունի ասելու : Ախպորս աղջկա ընկերուհին եկել էր, ասեց. " Դու ինչի՞ ես եկել, քո ի՞նչը նայեմ: Դու նայողի տունը գործ չունես անելու:" Երեխուն հետ ուղարկեց :
- Իսկ ճի՞շտ է նայում :
- Հա, շա~տ : Ես էլ, որ առաջին անգամ եկա, չէի հավատում, ձեզ նման կասկածում էի, բայց որ նայեց, հիմա շատ եմ հավատում : Ինձ շատ ա օգնել : Ես ինձ համար չեմ եկել, ախպորս ընտանիքի համար եմ եկել : Շատ ա օգնել : Ախպորս աղջիկը, չեմ ասում ում աղջիկն ա, ի~նչ պաշտոն ունեն ծնողները : Երեխուն 18 տարեկանից նենց ուզողնե~ր ուներ, մեկը մեկից լավ, բայց հետները դուրս էր գալիս ու հետո չէր ուզում ամուսնանար : Միանգամից թարսվում էր : Հիմա 24 տարեկան ա, եկանք Գոհարի մոտ, երկու ամիս անցավ, նշանվեց: Թո~ւ թո~ւ թո~ւ... շատ լավ ա :
- Իսկ, կներեք մի բան հարցնեմ, դուք թուղթուգիր ու նման բաների հավատո՞ւմ եք,- հարցրեց կողքիս աղջիկը :
- Հա~, բա ինչ ա, ես իմ փորձից եմ ասում, ուրիշի փորձը չեմ ասում, մեզ օգնել ա Գոհարը : Կարևորը հավատն ա, պիտի հավատաս, որ ստացվի: Հետո ասեմ ինքը շատ լավ մարդ ա, լավ հոգեբան...
- Հա~, ճիշտ ա, ինքն իսկապես հոգեբան ա, չգիտեմ մասնագիտությա՞մբ, թե՞ նենց, բայց կարողանում ա մարդկանց հետ խոսել, օգնել,- միջամտեց բազմոցին նստած մեկ ուրիշ կին: 
-Հետո, ասեմ, ինքն ամեն շաբաթ կիրակի մանկատուն ա գնում, մարդկանց օգնում: Չգիտեմ, երեխեք ջան, ինձ որ շա~Տ ա օգնել, ես ա~յ սենց գոհ եմ... Դե, ձեզ հաջողություն, իսկ էդ թուղթուգիր անողներն ինչ անում են, իրենց թող կպնի,- ասաց էլի նույն կինն ու գնաց :
 
Վերջում մնացինք ես ու կողքիս աղջիկը. ատամնաբույժ էր ու ամուսնալուծված:
Հերթը հասավ ինձ, աղջիկը պայծառ լավատեսական ժպիտով դուրս եկավ Գոհարի մոտից և բութ մատը վեր պահելով ուրախ ու հաստատակամորեն ինձ մտերմիկ շշնջաց.
- Ըհը~, ա~յ սենց ա, դե պակա ;
-Ինչի՞ համար ես եկել, - հարցրեց ինձ Գոհարը :
Պատմեցի նրան ամեն ինչ, ասացի իրականությունը, որ ուզում եմ գրել այդ մասին:
-  Ճիշտն ասած, էսօր վախ չափելու օր է, բայց ես մարդկանց չուզեցի մերժել ու նայեցի: Էսօր էներգիայի 70 տոկոսն եմ ստանում : Լավ արի քեզ նայեմ, տեսնեմ, կստացվի թե չէ, փորձենք էներգիայիս կեսը գործի դնել,- ասաց Գոհարը : Հետո կարթերն ինձ դեմ տվեց.
-Կիսիր :
Կիսեցի:
-Չէ~, բան չստացվեց, նորից կիսիր:
Կիսեցի :
Կարթերը շարեց սեղանին :
-Տես, չի ստացվում, բան դուրս չեկավ էներգիան փակ է : Դու մյուս շաբաթ արի, ես կնայեմ :
-Իսկ լինո՞ւմ է, որ մարդու էներգիան փակ է լինում ու չեք կարողանում նայել:
-Հա~, պիտի բաց էներգիայով գան ,  կիսվեն ինձ հետ, ասեն ի՞նչ պռոբլեմ ունեն, որ կարողանամ օգնել: Օրինակ էսօր չորս հոգու տուն եմ ուղարկել:

Գոհարը 30 տարի է նայում է, մարդկանց հոգիներն է տեսնում, հիշում, զրուցում: Հաց գրեթե քիչ է ուտում, բայց լիտրերով ջուր է խմում : Ասում է, որ ջուրը մաքրում է վատ էներգիայից: Իր ընտանիքին նայելը խստիվ արգելված է. երբեք աղջկան չի նայել: Արթնանում է օրվա հրահանգով ու անցնում գործի: Կնայի այնքան ժամանակ մինչև վերին ուժերը կարգելեն:
Մյուս շաբաթ իմ պայմանավորված օրը բաց էներգիայով կգնամ Գոհարի մոտ: Տեսնենք կարթերն ի՞նչ կասեն
Ի՞նչ իմանաս. մե~ծ ԱՇԽԱՐՀ ու մեկ ԳՈՀԱՐ:

*շարունակությանը հետևեք այստեղ 

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կինը զարմացած պատմում է «Բախտ նայողի» հետ իր հանդիպման մասին...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (29.11.16) Դիտումներ: 156 | Տեգեր: հետ, նայողի», Կինը, հանդիպման, իր, «Բախտ, պատմում, զարմացած, մասին... | - Վարկանիշ -: 0.0/0