RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Կինը ծննդաբերական ցավերի ընթացքում պարել է ձողի վրա (ֆոտո)  560

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Կինը ծննդաբերական ցավերի ընթացքում պարել է ձողի վրա (ֆոտո)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Անգլիական Նոթինգհեմշիրից Քեթ Բեյլին հղիության ընթացքում շարունակել է ակտիվորեն զբաղվել սպորտով եւ պարերով: Նույնիսկ այն ժամանակ, երբ պտղաջրերը գնացել են եւ ցավեր են սկսվել, նա որոշել է պարել եւ ուղղահայաց շպագատ է կատարել:  

Քեթը, որը ձողի վրա պարի ուսուցիչ դարձած համալսարանի նախկին դասախոս է, օգոստոսի 1-ին Facebook-ի իր էջում ոգեշնչող տեսանյութ է տեղադրել, որն արդեն տասնյակ հազարավոր օգտատերեր են դիտել: Քեթն իր արարքը բացատրել է նրանով, որ ցանկացել է բոլորին ապացուցել, որ ինքը կկարողանա այդ վարժությունները կատարել նույնիսկ ծննդաբերական ցավերի պայմաններում: 

«Դե ինչ, այժմ իմ ցավերը պաշտոնապես սկսվել են,-գրել է Քեթը: Ես դեռեւս մի քանի ժամ ունեմ մինչեւ հիվանդանոց գնալը եւ մտածեցի ցավերի արանքում ձողով պարեր կազմակերպել»:

Իր վարժության ավարտական մասում կինը հորիզոնական շպագատ է արել: Դրանից հետո նա սահուն իջել է երկու ոտքի վրա եւ արտաբերել. «Ահա: Այժմ երեխան կարող է դուրս գալ»:

Դեռեւս 2011 թվականին Քեթը ձողով պարերի սեփական դասընթացն է կազմակերպել: Համացանցում նա ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ մարզում է կազմակերպել հղիության ութերորդ ամսում: Շատ օգտատերեր աջակցել են նրան, ուրիշները սկսել են ասել, որ նրա մարզումները վտանգավոր են երեխայի համար: Քեթն ակտիվորեն հակաճառել է վերջիններին` պնդելով, թե սպորտը կարող է միայն օգուտ բերել երեխային: 

Նշենք, որ բժիշկները ընդհանուր առմամբ ողջունում են հղիության ընթացքում ֆիզիկական չափավոր ծանրաբեռնվածությունը: Սակայն նման ծանրաբեռնվածությունը թույլատրելի է սոսկ այն դեպքում, եթե հղիությունը չի ուղեկցվում բարդություններով:  Կարծիք կա, որ կանոնավոր մարզումները, հատկապես կոնքի մկանների ամրապնդման համար, բնական ծննդաբերությունը պակաս ցավոտ են դարձնում:  

Քեթի տեսանյութը հնարավոր է դիտել նրա էջում, վերը նշված հղումով: Առայժմ տեղեկություն չկա այն մասին, թե ծննդաբերությունն ինչպես է անցել եւ թե երեխան իրեն ինչպես է զգում:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կինը ծննդաբերական ցավերի ընթացքում պարել է ձողի վրա (ֆոտո)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (30.08.16) Դիտումներ: 560 | Տեգեր: պարել, ընթացքում, ցավերի, (ֆոտո), Կինը, վրա, ձողի, ծննդաբերական | - Վարկանիշ -: 0.0/0