RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ԻՄԱՆԱԼ՝ Հայաստանի ո՞ր քաղաքում է գտնվում Եվրոպայի ամենաթանկ դպրոցը  230

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ԻՄԱՆԱԼ՝ Հայաստանի ո՞ր քաղաքում է գտնվում Եվրոպայի ամենաթանկ դպրոցը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


2015 թվականին Հայաստանի լավագույն պետական մեծ հիմնական դպրոցների ցանկում երկրորդ տեղն է զբաղեցրել Գյումրու Ջորջ Բայրոնի անվան թիվ 20-րդ հիմնական դպրոցը, որն այս պահին ունի 346 աշակերտ: Խոսքն այն դպրոցի մասին է, որի աշակերտները, որպես կանոն, ազատ տիրապետելով անգլերեն լեզվին, սովորում են աշխարհի լավագույն համալսարաններում՝ Օքսֆորդոմ, Քեմբրիջում, իսկ ավարտելուց հետո մեծամասամբ դիվանագիտական, թարգմանչական գործունություն են ծավալում տարբեր երկրներում: Դպրոցի 24 տարվա տնօրեն Գրիգոր Հարությունյանը հպարտությամբ թվարկում է, որ իրենց դպրոցի շրջանավարտներից է համաշխարհային ճանաչում ունեցող թարգմանիչ, գրող, հրապարակախոս, հայ ընթերցողին արտասահմանյան գրականության լավագույն նմուշները՝ Թոմաս Էլիոթի «Մեռյալ երկիր»-ը, Շեքսպիրի սոնետները, Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»,Վիլյամ Սարոյանի տարբեր ստեղծագործություններ ու այլ բազմաթիվ հեղինակներ թարգմանած Սամվել Մկրտչյանը, Շվեդիայում Հայաստանի հյուպատոս Դավիթ Մանուկյանը, Ռումինիայում հյուպատոս Արսեն Միքայելյանը, աշխարհահռչակ բժիշկ, դոկտոր-պրոֆեսոր Հռիփսիմե Զատիկյանը, որը գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում ու բազմաթիվ այլ անուններ: Նշենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւս այս դպրոցն է ավարտել ու արտերկրյա դեսպանների մոտ միշտ շեշտում է իր՝ անգլիական թեքումով դպրոց ավարտելու փաստը: 65-ամյա պատմություն ունեցող դպրոցը Ջորջ Բայրոնի անունը կրել է 1990 թվականից, սկզբում եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան: «1990 թվականի փետրվարին Գյումրի էին եկել անգլիացի լրագրողներ, երբ այցելել են մեր դպրոց, որը երկրաշարժից հետո գտնվում էր վրաններում ու մեր աշակերտներին հարցրել էին, թե ինչո՞վ կարող ենք ձեզ օգնել, ի՞նչ եք ուզում, երեխաները խնդրել էին դպրոց կառուցել իրենց համար: 1990 թվականի փետրվարի 19-ին սկսեցին դպրոցի հիմքը լցնել, նույն թվականի հունիսի 10-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը եկավ բացմանը: Անգլիացի լրագրողները տեղ հասցրեցին մեր աշակերտների խնդրանքը ու Մեծ Բրիտանիայի կառավարությունը, Մեծ Բրիտանիայում հայկական համայնքը, «Ռոլս Ռոյս» (Rolls-Royce) ֆիրման ու այլ տարբեր կազմակերպություններ: Մենք մինչեւ օրս պահպանում ենք երախտագիտության պատը, երախտապարտ ենք նրանց, ովքեր մասնակցել են դպրոցաշինությանը: Այդ ժամանակ մեր դպրոցի տնօրենը մեծ երախտավոր Երվանդ Թադեւոսյանն էր: Պատկերացրեք, վրանային դպրոցը մեկ տարվա ընթացքում վերածվեց հոյակապ կառույցի, բրիտանացիների վկայությամբ մեր դպրոցը Եվրոպայի ամենաթանկ դպրոցական շենք է՝ 8 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ: Հիշում ենք, թե ինչպես Միխայիլ Գորբաչովը պրովոկացիայի ենթարկեց մեզ, չէր ուզում ապահովել Մարգարետ Թետչերի անվտանգությունը Գյումրիում: Պատմելու չէ, ինչ ընդունելության արժանացավ Թետչերը Գյումրիում, ժողովուրդը գիտեք ինչ ցնծությամբ, ուրախությամբ դիմավորեց Մեծ Բրիտանիայի վարչապետին: Բայց այդ նույն ժողովուրդը, Գյումրու «Եռանկյուն»-ի թաղամաս եկած Գորբաչովին տեսնելով, Ղարաբաղի հարցն առաջ քաշեց: Անհամեստություն չլինի, բայց պետք է ասեմ, որ ժողովրդական դիվանագիտությունը Մեծ Բրիտանիայի հետ մեր դպրոցով է սկսվել, 90 թվականից կապերի մեջ ենք, շատ մեծ միջոցառումներ են անում թե՛ այստեղ, թե՛ այնտեղ: Գիտեք, որ եվրոպական տարբեր երկրների դեսպանները հաճախակի են հյուրընկալվում մեզ մոտ, համատեղ միջոցառումներ ենք կազմակերպում: 

Ամբողջական հոդվածը   


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ԻՄԱՆԱԼ՝ Հայաստանի ո՞ր քաղաքում է գտնվում Եվրոպայի ամենաթանկ դպրոցը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (04.03.16) Դիտումներ: 230 | Տեգեր: Կարիերա և աշխատանք | - Վարկանիշ -: 0.0/0