RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Կապվա՞ծ են արդյոք իրար հետ սեքսը և ձեր մասնագիտությունը  252

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Կապվա՞ծ են արդյոք իրար հետ սեքսը և ձեր մասնագիտությունը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Սեքսոլոգները համոզված են, որ մարդու սեքսուալությունն ու խառնվածքը զգալիորեն կապված են այն գործի հետ, որը նա ընտրում է ողջ կյանքի համար: Մարդը գիտակցաբար է մասնագիտություն ընտրում, իսկ ընտրության վրա ազդում են անձնական հետաքրքրությունները, բնավորության առանձնահատկությունները և հակվածությունները: Հետևաբար, կարելի է պնդել, որ ճիշտ տեղին է «Ասա ինձ քո մասնագիտությունը, և ես կասեմ` ինչպիսի մարդ ես դու»: Ավելին` ինչպիսի մարդ ես դու անկողնում:

 

Կապվա՞ծ են արդյոք իրար հետ սեքսը և ձեր մասնագիտությունը

 

Զինվորական: Այն մարդուն, ով սովոր է ենթարկվել հրամանների և ողջ կյանքն անցկացնել զինվորական քայլերգի ռիթմով, դժվար թե որևէ հնարամտություն ու անակնկալ գործողություններ բնորոշ լինեն: Իհարկե, դա չի նշանակում, որ նման տղամարդու հետ սեքսն անպայման անհետաքրքիր կլինի, բայց անկրկնելի քնքշանքներ և նուրբ սեքսուալ խաղեր նույնպես պետք չէ սպասել:

Շատ զինվորականներ ուսադիրի ամեն մի աստղի հետ ձեռք են բերում նաև չափազանց ընգգծված ինքնագոհունակություն և սեքսուալ ունակությունների գերարժեքավարում: «Պարոն հրամանատարի» հետ հայտնվելով անկողնում` կինը կարող է նկատել, որ երկրորդական, շատ դեպքերում` ենթակայի դեր է կատարում, ինչը փոխհատուցվում է կնոջ համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներով` զինվորականի սեքսուալ դիմացկունությամբ և ֆիզիկական լավ պատրաստվածությամբ:


 

Համակարգչային մասնագետ: Այս մասնագետների սեքսուալ վարքագծի առանձնահատկությունները պայմանավորված են մարմնի երկու մասով` ինչով մտածում են և ինչի վրա նստում են:

Գաղտնիք չէ, որ «համակարգչային հանճարները″ առանձնանում են իրենց ճկուն մտածելակերպով: Նրանց հատուկ է համակարգված դատողությունը, որոշակի ալգորիթմի հետևելու սովորությունը: Եվ հենց այդ` սեքսուալության առումով անտեղի և ավելորդ մտածկոտությունն էլ նրանց հաճախ դարձնում է ձանձրալի զուգընկեր: Ի դեպ, հենց այդ պատճառով էլ նրանցից շատերը նախընտրում են վիրտուալ, ոչինչ չպարտավորեցնող հարաբերություններ և նույնիսկ` նման սեքս:

Նստակյաց կենսակերպը, որը կարող է դառնալ պրոստատիտի, սեքսուալ ցանկության նվազման և այլ տհաճ երևույթների պատճառ, ժամանակի ընթացքում անգթորեն դժգունացնում է նրանց սեքսուալ կյանքը:


 

Քաղաքական և հասարակական գործիչ: Այն մարդիկ, ովքեր այստեսակ գործունեությամբ են զբաղվում, կարողանում են դուր գալ, տպավորություն թողնել և նրանց համար դժվար չէ գրավել կանանց ուշադրությունն ու համակրանքը:

Սեքսի ժամանակ այս ոլորտի տղամարդիկ զգայուն են, ակտիվ, բայց հիմնականում գործում են «ոչ թե որակ, այլ քանակ» սկզբունքով: Նրանց սեքսը հիշեցնում է նախընտրական քարոզարշավ. «մինչև»-ը խոստումնալից է, իսկ «հետո»-ն` հիասթափեցնող:


 

Ղեկավար: Այս մարդկանց բնորոշ է գործին պատասխանատվությամբ մոտենալը, դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելը, կշռադատված որոշումներ կայացնելը և հետևանքների մասին մտածելը: Մշտական և երկարատև սթրեսային վիճակները չեն կարող չանդրադառնալ նրանց ինտիմ կյանքի որակի վրա: Ղեկավար մարդիկ հաճախ էրեկցիայի թուլացման հետ կապված խնդիրներ են ունենում:

Այս ոլորտի տղամարդիկ հաճախ հայտվում են «սեքսուալ փակուղում»: Հոգնած պետը ցանկանում է հանգստանալ սիրելի կնոջ գրկում: Բայց վերջինս, ով սովոր է նրան միշտ ժիր տեսնել, ակնկալում է ակտիվ սեքուալ վարքագիծ: Արդյունքում ուժասպառ տղամարդը ստիպված է վերջին ճիգերն օգտագործել և «հերոսի» կոչումը ինչ-որ մի կերպ պահպանել: Կամ էլ պարզապես ստիպված է լինում խուսափել սեքսից` պատճառ բերելով զբաղվածությունը և հոգնածությունը:

Ղեկավար տղամարդկանց սեքսուալ վարքագծին բնորոշ է նաև բնական կամ արհեստական, բայց մշտական ցանկասիրությունը: Նույնիսկ ամենաանօգնական տղամարդը, երբ իր դռների վրա փակցնում է «պետ» մակագրությունը, վերածվում է Կազանովայի և սկսում ենթակա կանանց հետ սիրախաղով զբաղվել: Դա ընդամենը բարձր աստիճանի հաստատման մի ձև է, բոլորին իրենց տեղը ցույց տալու և սեփական իշխանությունն ապացուցելու ենթագիտակցական ձգտում:


 

Երգիչ, դերասան: Այս մասնագիտությունները, սովորաբար, ընտրում են այնպիսի տղամարդիկ, որոնք սեքսում չեն վախենում համարձակ փորձարկումներից, իսկ հանգիստ և սահմանափակ կյանքը հաստատ նրանց համար չէ:

Նրանց հիմնական սկզբունքն է` «Տղամարդը սիրում է աչքերով» արտահայտությունը: Ընդ որում, խոսքը ոչ միայն զուգընկերուհու արտաքին տեսքի մասին է: Դերասան տղամարդը սիրում է, երբ սեքսը գեղեցիկ ընթացք է ունենում և ճաշակով կազմակերպված լինում: Նմանատիպ տղամարդու ննջարանի բաղկացուցիչ մասն է հայելին: Այն օգնում է սեքսի ժամանակ ստանալ ոչ միայն ֆիզիկական, այլև էսթետիկ հաճույք:


 

Ձեռներեց (բիզնեսմեն): Բիզնեսը, ինչպես հայտնի է, թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Դաժանությունն ու վճռականությունը, որոնք այս ոլորտի տղամարդիկ ստիպված են լինում դրսևորել բիզնեսում գոյատևելու համար, հաճախ արտացոլվում են նաև նրանց սեքսուալ վարքագծի մեջ:

Մի դեպքում տղամարդը շարունակում է հետևել ավանդական սովորույթին և իշխում է սիրային մենամարտում, իսկ մյուս դեպքում տղամարդը նախաձեռնությունը տալիս է զուգընկերուհուն: Նրա կրքերի սահմանները սկսվում են «հեծյալուհու» դիրքից և ավարտվում սադոմազոխիստական խաղերով:

Նրա բիզնեսի ծաղկումը, որքան էլ ցավալի է, կարող է վկայել ոչ այնքան բարձր սեքսուալ պահանջների մասին: Բիզնեսմեն տղամարդը աշխատում է գիշեր-ցերեկ` մոռանալով մարդկային սովորական ուրախությունների մասին, որոնցից մեկը սեքսն է: Ահա այսպես, աննկատ ու աստիճաբար ինտիմ կյանքը մղվում է երկրորդ պլան, իսկ արմատացած սխալը հետագայում չափազանց դժվար է լինում ուղղել:

Գոյություն ունի նաև մեկ այլ տարբերակ, երբ տղամարդը, անընդունակ լինելով լիարժեքորեն վայելել ինտիմ կյանքը (էրեկցիայի թուլացում, սեռական ցանկության նվազում և այլ խանգարումներ), իր այդտեսակ խնդիրներից «թաքնվում է» աշխատանքի մեջ: Նրա կյանքում մեկ այլ կիրք է հայտնվում, որը ոչ միայն փող է բերում, այլև բավարարվածության զգացում:


 

Գիտնական: Այն տղամարդը, ով մեր օրերում իրեն թույլ է տալիս գիտությամբ զբաղվել, միանգամայն յուրօրինակ բնավորություն ունի: Մշտապես ծանրաբեռնված լինելով ինչ-որ գաղափարներով` նա հաճախ է կտրվում երկրային կյանքից: Նա զուգընկերուհուն կարող է զարմացնել այն բանով, որ, օրինակ, իր 29 տարեկան հասակում փորձ է կուտակել միայն զգացմունքների ոլորտում, իսկ գործնականում բացարձակ անզոր է ու անփորձ: Սեքսոլոգները վաղուց են հաստատել, որ որքան բարձր է ինտելեկտը, այնքան շատ են դժվարությունները անկողնում: Հենց այդ պատճառով էլ դոկտորական աստիճանով տղամարդը հաճախ սեքսում կարող է զիջել նույնիսկ դպրոցը չավարտածին: Սակայն դա չի նշանակում, որ նա ավելի թույլ է, պարզապես նրա սեքսուալ ապրումներն են ավելի բարդ և բովանդակալից:

Այնուամենայնիվ, անվիճելի է, որ այդպիսի տղամարդիկ օժտված են յուրահատուկ քնքշությամբ և ռոմանտիկայով: Եթե որևէ խնդիր է առաջանում, ապա այդտեսակ տղամարդիկ իրենց երկակի կարող են պահել: Մի դեպքում կարող են ընդհանրապես ուշադրություն չդարձնել նման մանրուքների, մյուս դեպքում էլ կարող են հարցին իսկական հետազոտողի պես մոտենալ` հավաքել տվյալներ, դրանք հանգամանորեն վերլուծել և որևէ անակնկալ և «հանճարեղ» բացահայտում անել: Օրինակ` «Սիրելիս, ես եկա այն եզրակացության որ մենք իրար չենք համապատասխանում»:

 

Մասնագիտությունը` մասնագիտություն, բայց առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ է ասում ձեր հոգին: Լսեք նրա ձայնը:

 

Հեղինակ` բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյան


 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կապվա՞ծ են արդյոք իրար հետ սեքսը և ձեր մասնագիտությունը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 252 | - Վարկանիշ -: 0.0/0