RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Ժամանակակից ամազոնուհիներ (կամ ծեծում են նաև աղջիկները)  401

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Ժամանակակից ամազոնուհիներ (կամ ծեծում են նաև աղջիկները)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կյանքում պատահում են այնպիսի դեպքեր, որոնք հիշողությանդ միջից չեն ջնջվում: Մարդը տպավորվում է դեպքի ինչ-որ դրվագներով և կարծիք կազմում ինչ-որ երևույթի կամ մարդու մասին: Տարիներ առաջ Երևանում մի դեպքի ականատես եղա. երբ երկու երկարածամ գեղեցկուհի իրար մազերից բռնած փորձում եին գոյություն չունեցող ըմբշամարտի հնարքներ իրականացնլ: Երկուսի մոտ էլ չէր ստացվում մյուսին գետնով տալ, բայց մազերը քաշում էին՝ դիմացինին որքան հնարավոր է շատ ցավեցնելու համար ու ծղրտում:
 
Ժամանակակից ամազոնուհիներ (կամ ծեծում են նաև աղջիկները)
 
Իսկ որոշ ժամանակ առաջ ինտերնետում մի հետաքրքիր պատմություն կարդացի, որը ինձ ավելի զարմացրեց: Հեղինակը պատմում էր, որ մոսկովյան ռեստորաններից մեկում  ականատես էր եղել հետևյալին. երիտասարդ գեղեցիկ մի աղջիկ կատաղորեն սկսում է հարվածել իր սեղանակցին: «Մենք զարմանքով տեսանք այդ կատաղած կնոջը, որը ոչ թե պարզապես իր ընկերակցին մեկ-երկու ապտակ տվեց, այլ ամենայն լրջությամբ հարվածների տարափ էր տեղում տղամարդու վրա, որը փորձում էր պաշտպանվել, սակայն դա ոչ մի կերպ չէր ստացվում, որովհետև հարձակումը անսպասելի էր ու ոչ մի տրամաբանության ենթարկվող»:
 
Մատուցողները ապուշ կտրած նայում էին այդ տեսարանին՝ չիմանալով ինչ անել, կամ էլ մտածում էին, որ շատ հետաքրքիր դեպք է՝ ծանոթ-բարեկամին ամեն ինչ գունեղ ներկայացնելու համար: Իսկ եթե պատկերը հակառակը լիներ, անմիջապես կկանչեին պահապաններին կամ ոստիկանության կդիմեին: Ի վերջո, երբ կատաղած ամազոնուհին ձեռքն առավ ծանր սկահակն ու այն ուղղեց իր զոհի գլխին, վրա հասած աշխատակիցը բռնեց նրա ձեռքերն ու շարժումներ կատարելու հնարավորությունից զրկեց: Գեղեցկուհի-հրեշին տարան, իսկ տուժածին բժշկական օգնություն ցույց տվեցին: Եվ ի՞նչ պարզվեց. ոչ պարտաճանաչ ընկերը չէր կարողացել  աղջկա համար ձեռք բերել նրան անհրաժեշտ գումարը»:
 
Ներկայացված դեպքերն ընդամենը նախաբան են նյութի համար: Հարգելի տղամարդիկ, իսկ դուք դեռևս ձեր մաշկի վրա չե՞ք զգացել կնոջ ցասումը: Ժամանակակից աշխարհում կարծես թե քիչ-քիչ վերանում է այն ավանդույթը, երբ աղջկան նեղացնողի պատիվը  պաշտպանում են նրա մեծ եղբայրները: Ժամանակակից գեղեցկուհիները արդեն փորձում են ինքնուրույն լուծել իրենց հարցերը: Անգլիայում մեկ տարվա ընթացքում ձերբակալվել է մոտավորապես 90 000 կին՝ ծեծկռտուքների մասնակցելու և բռնություն գործադրելու մեղադրանքով: Այսինքն՝ օրական 250 դեպք: Այս դեպքերը, բնականաբար, չեն ներառում վիրավորված կանանց ապտակները:
 
Դուք այս պահին մտածեցիք, որ դա Անգլիան է, իսկ մեզ մոտ նման բաներ չկա՞ն:
 
Նախկինում կին հանցագործների հիմնական զբաղմունքը մանր գողություններն էին խանութներից: Բայց ժամանակակից աշխարհում կանանց ավելի ու ավելի շատ է դուր գալիս ագրեսիվ պահվածքը. հաջողություն են ունենում ազատ վարվելաձև ունեցող երգչուհիներն ու դերասանուհիները, մուլտֆիլմերում՝ սուպերհերոս կռվարար աղջիկները:
 
Ժամանակակից ամազոնուհիներ (կամ ծեծում են նաև աղջիկները)
 
Տղամարդիկ հիմնականում կռվում են անձայն ու գիտակցելով, թե ինչի են գնում: Ի վերջո, դա տղամարդկային բնությանը հարիր է: Կռվարար կանայք փորձում են թշնամուն վերացնել մինչև վերջ ու անվերադարձ:
 
Օլգա Պրոկոպովիչը իր պատիժն է կրում  Վիտալի Գրեչկո անունով մի տղայի սպանության համար, որին Գոմելի դեռահաս աղջիկները ծեծել էին այգում՝ ի վերջո սպանելով: Դատարանում դատավորները հանգիստ լսում էին աղջկա պատմությունը, թե ինչպես է նա արդեն անշարժ գետնին պառկած տղայի գլխին շարունակել հարվածել: Նա հանգիստ արտասանում էր հետևյալ բառերը. «Ես նրա գլխին խփում էի, ինչպես ֆուտբոլիստը՝ գնդակին»: Հանցագործ աղջիկը մինչև այդ մասնակցել էր ևս մի քանի մարդկանց ծեծին՝ միաժամանակ նկարելով այդ ընթացքը բջջային հեռախոսով:
 
Հետաքրքրական է այն, որ ժամանակակից տղամարդկանց մոտ կարելի է նկատել տիպիկ կանացի բնավորության գծեր՝ քնքշություն, հուզականություն, սեփական մարմնի ու արտաքին տեսքի նկատմամբ ուշադրություն: Կանայք, իրենց հերթին, ձեռք են բերել «հերոսական» նորույթներ՝ մինչև հարբելը ալկոհոլ օգտագործել, զայրույթի չարդարացված պոռթկումներ և, որ ամենակարևորն է՝ բախումների կամ կռիվների միջոցով հարցեր լուծելու հակում:
 
Իհարկե, ոչ բոլոր կանայք են այսպիսին: Սակայն, ի՞նչը փոխվեց և ինչու՞: Կանայք հիմա կատարում են այնպիսի աշխատանքներ, որոնք նախկինում կատարում էին բացառապես տղամարդիկ, ձեռք են բերել մի շատ բացասական գիծ. նրանք կարծում են, որ միշտ իրավացի են (սա արդեն համընդհանուր բնույթ է կրում):
 
Մի հետաքրքրական փաստ ևս հիշեցի, որ քրեական օրենսգրքում բացակայում է կանանց կողմից տղամարդու բռնաբարության հոդվածը: Իսկ հակառակը արդեն գիտեք՝ ինչ հետևանքների է հանգեցնում: Մինչդեռ պատմությունը ցույց է տվել, որ նմանատիպ բազմաթիվ դեպքեր եղել են:
 
Փոքր ժամանակվանից տղային սովորեցնում են՝ աղջկան խփել չի կարելի: Իսկ եթե աղջիկը իրեն վա՞տ է պահում, կամ՝ անթույլատրելի ձևո՞վ է վատ պահում: Ի՞նչ պետք է անի 21-րդ դարի քաղաքակիրթ տղան և որքանո՞վ է մեր հայկական հոգեբանությանը հարիր կանանց դերի փոփոխությունը:
 
 
Աղբյուր՝ «Բրավո հայեր» ամսագիր, Արեգ Այվազյան
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ժամանակակից ամազոնուհիներ (կամ ծեծում են նաև աղջիկները)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 401 | Տեգեր: կանայք | - Վարկանիշ -: 0.0/0