RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Իրավիճակներ, երբ մարդիկ ստում են  387

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Իրավիճակներ, երբ մարդիկ ստում են

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հոգեբանները փորձում են առանձնացնել այն նպատակներ, հանուն որի ասվում են այդ ստերը:

 

Հանուն ինչի՞ են ստում մարդիկ

 

1. Ստում ես, որ ցավ չպատճառես:

Օրինակներ.

Դու գիտես, որ քո ընկերուհու ամուսինը դավաճանել է իրեն, բայց ստում ես նրան, որպեսզի նրան ցավ չպատճառես:

Դու գնացել ես հանգստանալու, բայց շատ վատ ես քեզ զգում, քեզ զանգում են տանից և հարցնում, թե ինչպես ես, իսկ դու բոլորին չվշտացնելու համար ասում ես, որ լավ ես:

Քո ընկերը իրեն նոր շոր է գնել, բայց իմաստ չունի արդեն գնելուց հետո նրան վշտացնել և ստիպված ստում ես:

 

2. Սուտ՝ անօգնական վիճակից դուրս գալու համար:

Օգտագործում են ինքնապաշտպանության համար: Դու քեզ թույլ ես զգում և անկարող ես փոխել տհաճ իրավիճակը: Ուժերդ չեն բավականացնում դիմանալու ուրիշի ճնշմանը, որպեսզի պաշտպանես քո շահերը, վախենում ես նյարդայնացնել և զայրացնել նշանակալից մարդկանց:

Ավելի լավ է ստել:

Օրինակներ.

Խանդոտ և սոված ամուսինը հարցնում է, թե որտեղ ես եղել, և ուշացած կինը, որպեսզի խուսափի վեճից, հորինում է, որ հերթական խորհրդակցությունն էր: Սուտը անօգնական վիճակից դուրս գալու համար օգտագործելը ստրուկների զենքն է:

 

3. Սուտ, որպեսզի բարձրացնես քո հեղինակությունը:

Լինել ուշադրության կենտրոնում, բարձրացնել հեղինակությունը, հորինել ինչ-որ հետաքրքիր զրույցի թեմա:

Օրինակներ.

Նոր ծանոթների շրջապատում, զգալով տխուր և խորթ, սկսում են հորինել մի պատմություն՝ արտասահմանում բնակվող ինչ-որ բարձրաստիճան բարեկամների, Եվրոպայում բնակվող, գոյություն չունեցող հարազատների մասին:

Հանդիպելով երիտասարդ տղայի՝ պատմում ես նրան գոյություն չունեցող օժիտի, հարուստ երկրպագուների մասին:

Քեզ համար թանկ արդուզարդ ես գնում և պատմում ընկերուհիներիդ, որ նվիրել են երկրպագուներդ:

 

4. Սուտ՝ ինքնահաստատման համար:

Մենք ամեն օր հանդիպում ենք մեծ քանակությամբ մարդկանց, և բոլորը պահանջում են մեր ուշադրությունը և մեր ժամանակը, որը հազիվ հերիքում է մեր սեփական ընտանիքին: Երբեմն հարկ է լինում սահմանափակել շփումը նրանց հետ, այլապես անձնական կյանքը խառնաշփոթի կվերածի:

Օրինակ.

Խոհանոցում ճաշի ժամին հավաքվել է ողջ ընտանիքը, հեռախոսը զանգում է, դուք տան անդամներից մեկին խնդրում եք վերցնել հեռախոսը և ասել, որ դուք տանը չեք:

Ուրբաթ առավոտյան ձեր բոլոր ծանոթներին հայտնում եք, որ դուք քաղաքից դուրս եք գնում, բայց իրականում մնում եք տանը և հանգստանում' վայելելով ձեր մենակությունն ու անդորրը:

 

5.    Սուտ՝ հանուն սիրո:

Շատ կանայք, որպես կանոն, թաքցնում են իրենց նախկին ընկերների թիվը' մտածելով, որ ցավ կպատճառեն իրենց նոր զուգընկերոջը: Հոգեբանները հաստատում են այն փաստը, որ տղամարդիկ կանանցից ավելի շատ են սուտ խոսում սիրային հարաբերություններ կառուցելիս: Նրանք չափազանցնում են հիմնականում իրենց հնարավորությունները գործնական ոլորտում: Կանայք պնդում են, որ տղամարդկանց ստում են միայն, որպեսզի նրանց ցավ չպատճառեն: Շատերն անծանոթ երկրպագուին չվիրավորելու համար նույնիսկ սխալ հեռախոսահամար և հասցե են տալիս: Ըստ հոգեբանների՝ կա մի հետաքրքիր օրինաչափություն. երբ կանայք ստի մեջ բռնվում են, նրանք խոստովանում են իրենց կեղծիքը, սակայն տղամարդիկ հակաճառում են և մնում իրենց կարծիքին:

Այսպիսով, ստելը շատ վատ բան է, բայց ապրել առանց ստելու անհնար է: Սակայն ամեն ոք պետք է լավ մտածի և ինքնուրույն որոշի, թե որն է նախընտրում' քա՞ղցր սուտ, թե՞ դառը ճշմարտություն:

 

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ 

 

 
 
 
 
 

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Իրավիճակներ, երբ մարդիկ ստում են  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 387 | - Վարկանիշ -: 0.0/0