RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Ինտիմ կյանքին վերաբերող անհավանական սովորույթներ աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ  571

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   news365.am


Ինտիմ կյանքին վերաբերող անհավանական սովորույթներ աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ ապրում են տարբեր բարքերով, ավանդույթներով ու սովորույթներով: Եվ բնական է, որ սեռական կյանքին վերաբերող հարցերում նրանք ևս տարբեր հայացքներ են ունենում: Ներկայացնենք աշխարհի տարբեր ժողովուրդների առավել տարօրինակ սեռական ավանդույթներից մի քանիսը:


Վայելքի խրճիթ

Կամբոջայի Ռաթանաքիրի նահանգում ապրում է կրեունգների ցեղախումբը: Տեղի ավանդույթները պարտադրում են, որ հայրերն իրենց 15-ամյա աղջիկների համար իրենց իսկ ձեռքով տնից քիչ հեռու ստեղծեն բամբուկե խրճիթներ, որտեղ աղջիկը կարող է բերել անսահմանափակ թվով տղամարդկանց ու առանձնանալով՝ «նրան ավելի մոտիկից ծանոթանալ»:

Այս ցեղախումբը հասկանում է, որ ամուսին ընտրելը շատ բարդ գործ է և դրա համար աղջիկը պետք է բազմիցս համոզվի, որ հենց այդ տղայի հետ է ուզում ամուսնանալ, որովհետև եթե մեկ անգամ ամուսնացավ, այլևս երբեք իրավունք չի ունենա ամուսնալուծվելու: Հատկանշական է, որ այս ցեղախմբում բռնաբարությունները եզակի երևույթ են:



Եղբայրները կիսում են միևնույն կնոջը

Նեպալում բազմատղամարդություն է տիրում, գիտական եզրույթով՝ պոլիանդրիա: Այս երկրի որոշ բնակավայրերում ազգակից տղաները, հիմնականում՝ եղբայրներն, ունենում են մեկ կին: Սա բացատրվում է երկրի հողերի սակավությամբ: Եթե ամեն մի եղբայր ունենար առանձին կին, նրանք, բնականաբար, պետք է առանձնանային ու նոր հողեր պահանջեին, սակայն մեկ կնոջ պարագայում այս հարցը չի առաջանում:

Բացի այդ, մի քանի տղամարդն ավելի լավ կկարողանան ընտանիքն ապահովել: 1963-ին Նեպալում օրենք է ընդունվել, որն արգելում է պոլիգամիան: Սակայն ով պետք է հետևի օրենքին, եթե կյանքի պայմաններն այլ բան են թելադրում: Այսպիսի ամուսնությունները հիմա էլ հաճախադեպ են Նեպալում:
Գիշեր, երբ պետք է դավաճանել


Տարվա մեջ 7 անգամ Ինդոնեզիայի բնակիչները տոնում են «Պոն»-ը հատուկ վայրում՝ Ճավա կղզու սրբազան լեռան ստորոտում: Այնտեղ տոնի մասնակիցներն ամբողջ գիշեր սիրով են զբաղվում մարդկանց հետ, որոնց հետ կապված չեն ամուսնական կապերով: Նրանք վստահ են, որ դա հաջողություն ու հարստություն կբերի:
Պուրիտանական սեր հագուստով


Իռլանդիայում, Ինիս Բիգ կղզյակում ապրում է կաթոլիկական ոչ մեծ համայնք՝ մի քանի բնակավայր՝ մի քանի հարյուր բնակչով: Նրանք բոլորն էլ թունդ հավատացյալներ են, իսկ սեքսի հարցում ամեն ինչ շատ խիստ է: Սեռական դաստիարակությունը, մինչամուսնական սեռական հարաբերությունները խստորեն արգելված են: Ծնողներն ամուսնացնում են երեխաներին՝ չհարցրելով նրանց կարծիքը: Սեռական շփման ժամանակ թույլատրվում են միայն համբույրն ու հետույքը շոյելը, ընդ որում, նախաձեռնողը պետք է լինի միայն տղամարդն, իսկ հարաբերությունը պետք իրականանա միայն ավանդական եղանակով: Եվ, որ ամենակարևորն է, զույգերը պետք է սիրով զբաղվեն առանց ներքնազգեստը հանելու, քանի որ մերկությունը համարվում է մեծ մեղք:



Կանացի էքսհիբիզիոնիզմ

Պապուա Նոր Գվինեայի Բուգենվիլ կղզու կանայք իրենց սիրո տենչանքի մասին նախընտրում են հայտնել՝ հրապարակայնորեն մերկանալով: Ավանդույթի համաձայն՝ դա պետք է ազդակ հանդիսանա ընտրյալի համար:



Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինտիմ կյանքին վերաբերող անհավանական սովորույթներ աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (27.10.16) | Հեղինակ: news365.am W Դիտումներ: 571 | Տեգեր: սովորույթներ, ժողովուրդների, վերաբերող, մոտ, տարբեր, Անհավանական, կյանքին, ԱՇԽԱՐՀԻ, ինտիմ | - Վարկանիշ -: 0.0/0