RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Ինչու՞ տղամարդիկ չեն սիրում առևտուր անել  2499

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Ինչու՞ տղամարդիկ չեն սիրում առևտուր անել

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ինչու՞ տղամարդիկ չեն սիրում առևտուր անելԱյո՛, տղամարդիկ խանութ կամ շուկա գնալ ու առևտուր անել չեն սիրում: Դա նրանց սիրած զբաղմունքը չէ, իսկ եթե նույնիսկ գնում են, ապա պարտադրաբար՝ կնոջն ու ընտանիքին օգտակար լինելու պարտքից դրդված: Կանանց համար, ընդհակառակը, խանութներում շրջելը, մանավանդ՝ լիքը դրամապանակով, գերագույն հաճույք է, հրաշալի զբաղմունք: Կանայք կարող են ժամեր և նույնիսկ օրեր անցկացնել խանութներում՝ իրենց նախընտրած ապրանքը գնելու համար:

Օրինակ՝ տղամարդը կարող է դեկտեմբերի 31-ին ժամը 16:30-ին մտնել որևէ խանութ և ընդամենը 20-25 րոպեի ընթացքում գնել Նոր տարվա և Ծննդյան տոների բոլոր նվերները ընտանիքի անդամների համար:
Կարո՞ղ է այդպիսի բան լինել կնոջ դեպքում: Երբե՛ք: Կանայք գնումներ անելիս առաջնորդվում են լավ բան ունենալու ցանկությամբ, տղամարդիկ՝ հարցը արագ լուծելու մտահոգությամբ:

Տղամարդու ուղեղը բնույթով տարածական է, այն որոշ առումով նման է թունելի, որի վերջում լույս կա, այսինքն՝ խնդրի լուծումը: Մանրուքներին ուշադրություն դարձնելը տղամարդու մտածողությանը բնորոշ չէ: Օրինակ՝ կինը զգեստ ընտրելիս հաշվի է առնում, թե ուր պետք է գնա, ովքեր են այնտեղ լինելու, ինչպիսի եղանակ է, զգեստի հետ իր զարդերը կսազե՞ն, ում հետ պետք է մրցակցի այնտեղ, ինչ իմիջ կունենա տվյալ զգեստի մեջ և այլն, և այլն:
Տղամարդը կհագնի այն շորերը, որոնք երեկ երեկոյան գցել էր աթոռիկ թիկնակին և բնավ չի տառապի դրա համար: Եթե, իհարկե, կինը չստիպի ներկայանալի տեսք ունենալ…

Կինը և առևտուրը


Խանութում գնումներ կատարելիս կինը շարժվում է զիգզագներով: Շարժման այս ձևը նրան թույլ է տալիս տեսնել դարակներին դրված ապրանքների տեսականին  և կատարել ճիշտ ընտրություն: Տղամարդը շարժվում է արագ և ուղիղ, դարակների երկայնքով: Կինը առևտուր անելիս ձեռքին ունի ցուցակ, տղամարդն առաջնորդվում է հիշողությամբ և անպայման մեկ-երկու բան մոռանում է:

Խանութում առևտրասայլակը վերցնելուց հետո, ինչպես նկատել են հետազոտողները, հասուն տղամարդկանցից շատերը արագ վերածվում են երեխայի և նույնիսկ ավտոմեքենա քշելու կամաց ձայներ են հանում… Առևտրասայլակը սրահում շարժելը լուրջ գործ է, այնտեղ պետք է շրջադարձ անես, այստեղ անկյուններ կան, նեղ արանքներ: Սա արդեն տղամարդուն դուր է գալիս, ուղեղի տարածական հատկություններն այստեղ լիովին դրսևորվում են: Խնդրեք տղամարդուն վերցրած ապրանքը դասավորել սայլակի մեջ: Նա այդ բանը կանի մեծ վարպետությամբ և այնտեղ ապրանքները կտեղավորի այնքան ճիշտ, որ հազար տարի կինը մտածեր, չէր կարող անել:

Հետաքրքիր է՝ որտեղից են սկիզբ առնում կնոջ և տղամարդու այս հատկությունները:
Այսպես, նախնադարի տղամարդը որսը հետապնդելիս անընդհատ փոխում էր դիրքը և առաջին հարմար պահին արագ ու սրընթաց խոցում կենդանուն և որսն առած՝ ինքն իրենից գոհ վերադառնում տուն: Իսկ կանայք ժամերով և օրերով խումբ-խումբ շրջում էին, անուշ-անուշ զրուցում ու հատապտուղ հավաքում: Դատարկ կամ լիքը զամբյուղով վերադառնալը շատ բան չէր նշանակում, որովհետև ընտանիքի հիմնական կերակրողը որսորդն էր:
Կնոջ համար հատապտուղ հավաքելը այսօրվա խանութներում շրջելն է: Գնումներ անելով՝ կինը լիցքաթափվում է: Դա նրա համար հաճելի զբաղմունք է, մանավանդ, երբ դրամապանակը, ինչպես ասացինք, լիքն է, խիղճը՝ հանգիստ, և ունի հաճելի զրուցընկեր:

Սիրելի՛ կանայք, երբ Ձեր տղամարդու հետ գնում եք խանութ, իմացեք, որ նրա համբերության սահմանը կես ժամն է, կրկնում ենք՝ կես ժամը: Կես ժամից հետո նա նման է վանդակում հայտնված վիրավոր գազանի, որն իրեն պատերով է տալիս՝ դուրս պրծնելու համար: Եթե չեք ուզում, որ նա հարամի ձեր առևտուրը և ձեզ նյարդայնացնի, նստեցրեք նրան մոտակա սրճարանում, քաղցր ու համով բաներ դրեք առջևը, որ զբաղվի: Այո՛, կռահեցիք, ճիշտ ու ճիշտ երեխայի պես:

 

«TV ալիք» շաբաթաթերթ


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչու՞ տղամարդիկ չեն սիրում առևտուր անել  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin (20.01.13) Դիտումներ: 2499 | Տեգեր: սեռերի հոգեբանություն, կանայք և տղամարդիկ, տղամարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0