Գլխավոր էջ » Հետաքրքիր
Ինչպիսին էր սեքսը հնագույն ժամանակներում  650

Գլխավոր էջ » Հետաքրքիր 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   

Հունահռոմեական դարաշրջանում սեքսը տարօրինակ, անկանոն, երբեմն էլ բարբարոսական բնույթ էր կրում: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր Հին Հռոմին և Հունաստանին հատուկ սեռական վարքագծի  դրսևորումների մասին:

 

Ինչպիսին էր սեքսը հնագույն ժամանակներում

 

1. Սուրբ Վալենտինի օրվա պատմությունը

Սուրբ Վալենտինի օրն անվանվել է ի պատիվ վաղ քրիստոնեական դարաշրջանի մի քանի տառապյալների, որոնց անունը Վալենտին էր: Նրանցից մեկը ծածուկ օրհնոմ էր երիտասարդ սիրահարների ամուսնությունը, ինչի պատճառով հետագայում գլխատվեց:

Սակայն այս տոնի արմատները տանում են ավելի խորը, դեպի հռոմեական մաքրման ծես, որը կոչվում էր Լուպերկալիա (lupus՝ գայլ բառից) և անց էր կացվում փետրվարի կեսերին:

Ամեն տարի Լուպերկի սպասավորները հավաքվում էին քարանձավի մոտ, որտեղ խնամում էին Ռամուլին և Ռեմին՝ Հռոմի հիմանդիրներին: Նրանք այծ և շուն էին  զոհ մատուցում և խնջույք էին կազմակերպում: Այնուհետև ամբողջովին մերկանում էին, փաթաթվում այծի մորթիով: Անպարկեշտ երգեր երգելով՝ նրանք մերկ վազվզում էին փողոցներով և մտրակում աղջիկներին և կանանց: Այս ծեսը պետք է ապահովեր մարդկանց, կենդանիների և բնության պտղաբերությունն ու առատությունը: Երբ քրիստոնեությունը մուտք գործեց Հռոմ, եկեղեցին փորձեց արգելել այս տոնը, որին փոխարինելու եկավ Սուրբ Վալենտինի օրը:

 

2. Ոչ ավանդական կողմնորոշում ունեցող  Հին հունական հերոսները

Մ.թ.ա.  մոտ 375 տարի Թեբա քաղաքի հույները ծանոթ էին համասեռամոլությանը: Նույնիսկ 300 հոգանոց բանակ էր գործում, որը կազմված էր սիրեկան-զինվորական տղամարդկանց զույգերից: Այս բանակն անվանվեց "Թեբայի սուրբ ջոկատ", որի բոլոր անդամներին ոչնչացրեց Ֆիլիպ Մակեդոնացու բանակը: Ի դեպ, վերջինիս սպանվել է  նախկին սիրեկանի կողմից:

 

3. Գեղեցիկ հետույքներով հին հունական աստվածուհիները

Հույներն ամենաշատը հիանում էին մարմնի հետևի հատվածով, որն անվանում էին «կալիպիգիան»՝ «գեղեցիկ հետույք ունեցող»: Սրանում կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով մերկ աստվածուհիների արձանները:  Մի պատմության համաձայն՝ գեղեցիկ հետույքներ ունեցող երկու քույրեր խնդրում են մի պատահական անցորդի ասել, թե ում հետույքն է ավելի գեղեցիկ: Այն բանից հետո, երբ անցորդն ընտրում է մեծ քրոջ հետույքը, իսկ նրա եղբայրը՝ փոքր քրոջինը, նրանք բոլորն ապրում են երկար ու երջանիկ: Ի պատիվ այս պատմության՝ Սիրակուզում  կառուցվում է Աֆրոդիտեի տաճարը:

4. Հնագույն էրոտիկ գրականություն

Հին Հունաստանի կանայք հայտնի էին իրենց էրոտիկ գրականության նմուշներով, որոնցից մեկը Սամոսացի Ֆելենիսի «Անպարկեշտ համբույրների մասին» գիրքն է, որտեղ պատմվում է գայթակղության, սեքսուալ դիրքերի, աֆրոդիզիակի մասին և առկա են լեսբիանական սիրուն վերաբերող խորհուրդներ:

Մեկ այլ գրքի հեղինակ է Էլեֆանտիդան, ով սեքսուալ դիրքերի և խմբակային սեքսի կազմակերպման դասագիրքի հեղինակն է: Նրա գիրքը մեծ հեղինակություն էր վայելում Կապրի կղզում՝ Թիբերուս կայսրի մոտ, ով ստիպում էր երիտասարդներին սեքսով զբաղվել իր ներկայությամբ:

 

5. Աֆրոդիզիակ և հակա-Վիագրա

Աֆրոդիտեի պատվին անվանված աֆրոդիզիակների մեջ հին հույներն օգտագործում էին նռան գինի և օփիում: Նաև օգտագործում էին տարբեր քսուքներ, որոնց բաղադրության մեջ մտնում էր մեղր, պղպեղ և այլն: Այդպիսի քսուքները քսում էին անմիջապես սեռական օրգանների վրա: Չնայած աֆրոդոզիակների լայն օգտագործմանը՝ երբեմն հույները այնպիսի միջոցների կարիք էին ունենում, որոնք որ կհանգստացնեին վերջիններիս գերգռգռվածությունը:  Օրինակ՝ քսուքներ, որոնք քչացնում էին էրեկցիան:

 

6. Դիոգենեսը և զույգերի փոխանակումը

Դիոգենեսը՝ հայտնի հույն փիլիսոփան, իր կյանքն ապրում էր առանց ավելորդ շռայլությունների: Նա ապրում էր տակառի մեջ և մերժում էր նյութական արժեքները, բայց  ոչ ֆիզիկական պահանջմունքները: Նա սեռական հարաբերությունների մեջ է մտնում մի անբարո կնոջ հետ, ում հետ էլ պայման է կնքում, ըստ որի՝ այդ կինը տարվա մի կես պետք է ապրեր Դիոգենեսի հակառակորդի՝ փիլիսոփա Արեստիպիտի հետ, ով պետք է վճարեր կնոջ ծառայությունների համար,  իսկ տարվա մյուս կեսը՝ իր հետ, սակայն առանց գումարի:

 

7. Պատիժ դավաճանության համար

Աթենքում և Հռոմում դարեր շարունակ կանանց և տղամարդկանց դավաճանության համար մահապատիժ էր սպառնում: Սակայն ավելի նվաստացուցիչ պատիժ էլ կար ամուսնական դավաճանության համար, օրինակ՝ խաբված ամուսինը օրինականորեն կարող էր ստիպել  կնոջ սիրեկանին  սեռական հարաբերություններ ունենալ մյուսների աչքերի առջև:

 

8. Բաժանությունը Հին Հռոմում

Հին Հռոմում ամուսիններն ունեին առանձին կարողություն: Բաժանվելուց հետո կինն իր  կարողությամբ հանդերձ վերադառնում էր հայրական տուն, և վերջինիս հայրը պարտավորվում էր նոր ամուսին գտնել աղջկա համար: Իսկ ահա բաժանված ամուսինն ինքն էր մեծացնում երեխաներին:

Տղամարդը կարող էր բաժանվել անպտղաբերության պատրվակով, թեկուզ, եթե  մեղքն իրենն էր: Ավելի ուշ օրենքներ հայտնվեցին, որոնք թույլ էին տալիս բաժանվել սեռական դավաճանության, գինու չարաշահման, ինչպես նաև այն դեպքերում, երբ կինը տան բանալիների կրկնօրինակն էր պատրաստում:

 

9. Երբ կինը տարիքով մեծ էր տղամարդուց

Շատերը կարծում են, որ այս երևույթը 21-րդ դարում է առաջացել, սակայն բավական է հիշել Սերվիլիային 50-ամյա հռոմեացի կնոջը, ով ուներ 35-ամյա սիրեկան՝ Հուլիոս Կեսարը: Եվ չնայած այն բանին, որ երկուսն էլ ամուսնացած էին, նրանք շուրջ քսան տարի սիրեկաններ մնացին: Ի դեպ՝ Հուլիոս Կեսարին սպանել է Մարկոս Բրուտոսը, ով Սերվիլիայի որդին էր:

 

10. Հնագույն սեքս խաղալիքները

Հին Հունաստանում և Հռոմում լայնորեն օգատագործվում էին արհեստական առնանդամներ, որոնք հիմանականում պատրաստվում էին կաշվից, քանի որ փղոսկրն ու բրոնզը թանկարժեք նյութեր էին, իսկ կերամիկան հեշտ էր կոտրվում: Այս մասին գրում է Doctors.am-ը:

 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog