RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Ինչպե՞ս էին հնում «պատժում» չամուսնացած տղամարդկանց  354

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Ինչպե՞ս էին հնում «պատժում» չամուսնացած տղամարդկանց

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Դժվար թե որևէ մեկը չհամաձայնի այն մտքի հետ, որ ամուսնությունը յուրաքանչյուր մարդու կյանքում ամենակարևոր իրադարձությունն է: Այդ պատճառով էլ բոլոր դարերում մարդիկ հորդորել են երիտասարդներին ամուսնանալ և ընտանիք կազմել: Իսկ այն մարդիկ, ովքեր չէին ցանկանում իրենց անձը և կյանքը կապել գիմենեյան ամուսնական կապերով, ստիպված էին քննադատություններ լսել իրենց հասցեին և պատիժներ կրել:
 


 

Այսպես, օրինակ, անտիկ Հունաստանի որոշ քադաք-պետություններում չամուսնացած տղամարդիկ նույնիսկ բարևի չէին արժանանում, երբեմն էլ նրանց զրկում էին քաղաքացիական իրավունքներից:
Սպարտացի տղամարդիկ, եթե մինչև երեսուն տարեկանը չէին ամուսնանում, մեծ տուգանքներ էին վճարում պետությանը, իսկ ձմռանը հատուկ օրեր էին սահմանված, երբ նրանք մորեմերկ քայլում էին շուկայով և երգում երգեր: Դա տեղի էր ունենում այնքան ժամանակ, մինչև որ չէին պսակադրվում:


Միջնադարյան չամուսնացած տղամարդկանց կյանքը ևս դժոխային էր: Այն անձինք, ովքեր ամուսնանալու ցանկություն չէին ունենում, զրկվում էին կտակից իրենց իսկ ծնողների կողմից:
Եթե տղամարդը չի կարողանում կազմել ընտանիք, ուրեմն նա զրկված է ինքնուրույնությունից, հետևաբար հայրենիքի համար էլ գրեթե անպիտան է:

Եվրոպական շատ ազգերի մոտ երկար ժամանակ պահպանվում էին այնպիսի ավանդույթներ, ինչպիսիք էին «ամուսնություն վիճակահանությամբ»՝ կեսկատակ-կեսլուրջ վիճակահանություն-ամուսնությունը: Եթե տվյալ բնակավայրում չամուսնացած տղամարդկանց և աղջիկների թիվը գերազանցում էր նորման, վերջիններս անցնում էին տոնընտրությանը:     Վիճակահանությամբ ընտրվում էին զույգեր, որոնք պետք է միասին պարեին, զբոսնեին, նվերներ պատրաստեին և հոգ տանեին միմյանց մասին: Այսպիսի «կեղծ սիրահարվածությունը» ակնկալում էր զույգերի հետագա հարաբերությունների լրջություն, կապվածություն, որը կհանգեցներ ամուսնության: Իսկ թե շարունակվում էր կամակորությունը, դաժան պատիժները սպասել չէին տալիս:
 

Ուշադրություն, գերմանացիները չամուսնացած և ամուսնության չձգտող տղամարդկանց ստիպում էին յուրաքանչյուր նշվելիք տոնի համար գնալ անտառ ու մեծ քանակությամբ ցախ բերել: Ֆրանսիայում և Հունգարիայում չամուսնացած տղամարդկանց համար հանգիստը անցնում էր բավական «շքեղ»: Երեկոյան մարդիկ հավաքվում էին տվյալ տղամարդու տան մոտ և բարձրաձայն երգում հեգնական և անվայել խոսքերով լի երգեր: Բայց սա դեռ նախերգանքն էր. կուլմինացիան հավկիթներ և փտած լոլիկներ շպրտելու արարողությունն էր: Այնպես որ, նման վերաբերմունքին կարելի էր դիմանալ մեկ, երկու, առնվազն յոթ օր, բայց ոչ ավելին: Եվ ինչ էր մնում անել... Բնականաբար գտնել հարմար հարսնացու և ամուսնանալ:

Այսպես թե այնպես, ամուսնությունն իսկապես կարևոր է յուրաքանչյուր մարդու համար, հատկապես, երբ այն գիտակցված է: «Ամուսնացիր, ինչ էլ, որ լինի: Եթե հանդիպես լավ կնոջ, կլինես բացառություն, եթե վատ, ստիպված կլինես դառնալ փիլիսոփա»,-ասում էր Սոկրատեսը: Հարգելի' տղաներ, հետևեք փիլիսոփայի խորհրդին, ամուսնացեք ձեր ընտրած կնոջ հետ և դարձեք բացառություն:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս էին հնում «պատժում» չամուսնացած տղամարդկանց  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 354 | - Վարկանիշ -: 0.0/0