Գլխավոր էջ » Հետաքրքիր
Ինչու՞ հրեաներն ու մահմեդականները խոզի միս չեն ուտում  1574

Գլխավոր էջ » Հետաքրքիր 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   Newsarmenia.am

 

Խոզը որպես անմաքուր կենդանի հիշատակվում է արդեն Տորայում (Մովսեսի հնգամատյան)։ Հրեաների զզվանքը խոզի նկատմամբ այնքան մեծ էր, որ «խոզ» բառի փոխարեն նրանք հաճախ ասում էին «դավար ախեր», բառացիորեն՝ «ուրիշ բան», այսինքն մի բան, որն ավելի լավ է իր անունով չկոչել, գրում է vokrugsveta.ru-ն։

Հրեաների և մահմեդականների բացասական վերաբերմունքը խոզերի նկատմամբ բացատրում են այդ կենդանիների անմաքրությամբ, որոնք խժռում են նույնիսկ սեփական արտաթորանքը, և նրանով, որ շոգ կլիմայի ժամանակ նրանց մսում դիաթույն է կուտակվում։ Սակայն հրեա դպիրներն ու օրենսգետներն անընդհատ ընդգծում էին, որ այստեղ որևէ ռացիոնալ պատճառ փնտրել պետք չէ, Տիրոջ դրդապատճառը փակ է մարդուն։

 


Ազգագրագետները կարծում են, որ բանը նախնադարյան հավատալիքների առանձնահատկություններն են, որոնցից մեծ թվով արգելքներ և տաբուներ տեղափոխվել են ավելի ուշ ձևավորված կրոններ։

Կրոնական վաղ համակարգերից մեկում՝ կենդանիներին աստվածացնող տոտեմականության մեջ, արգելված է արտասանել այն կենդանիների անունները և դիպչել նրանց, որոնք համարվում են ցեղախմբի աստվածներ։ Ամենայն հավանականությամբ, սեմական ժողովուրդների համար վարազը հենց այդպիսի աստված է եղել։

Կենդանիների աստվածացման պաշտամունքը դուրս է մղել մարդանման աստվածների պաշտամունքները, բայց ծիսական տաբուներն «իներցիայով» շարունակում էին գործել։

 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   Newsarmenia.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017