RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Ինչու են կանայք կրծկալներ կրում. բոլոր գաղտնիքները կրծկալի մասին  406

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   BlogNews


Ինչու են կանայք կրծկալներ կրում. բոլոր գաղտնիքները կրծկալի մասին

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Կանացի ներքնազգեստն ավելին է, քան պարզապես զգեստապահարանի աքսեսուար։ Այս պարագաներն աղջիկներն ու կանայք առաջին հերթին իրենց համար են գնում, այլ ոչ թե կողմնակի դիտորդների։ Սակայն մեր օրերում քչերն են նույնիսկ մտածում, թե ինչու են կանայք կրծկալներ կրում, որովհետև դա ավանդույթի պես մի բանի է վերածվել, չնայած որ կային ժամանակներ, երբ կանայք առանց բյուստգալտերների էլ բավականին հարմարավետ էին ապրում։
 

Երկար պատմություն 

Կրծկալի «ծննդյան» հստակ տարեթիվը պարզելն անհնար է, քանի որ կրծկալի գյուտն իրարից անկախ արել են տարբեր մշակույթներում ու տարբեր ժամանակներում։ Իհարկե, բյուստգալտերները շատ տարբեր տեսք են ունեցել, դա կախված է եղել տվյալ ժամանակին հատուկ գեղեցկության իդեալներից ու տեխնիկական կատարման հնարավորություններից։

Օրինակ՝ հին Եգիպտոսում կրծկալն իրենից ներկայացնում էր կտորից պատրաստված լայն ժապավեն, որը ոչ այնքան «բռնում էր» կուրծքը, որքան ձգում այն, քանի որ փարթամ կուրծք ունենալն այդ ժամանակներում հարգի չէր, և ավելի գնահատվում էր ոչ մեծ ու ձիգ կուրծքը։
 


Անտիկ գեղեցկուհիներն օգտվում էին կրծկալների տարբեր մոդելներից։ Թե ինչպիսի տեսք ունեին, օրինակ, հին հունական կրծկալները, գիտնականները կարող են միայն ենթադրել, քանի որ մանրամասն նկարագրեր չեն պահպանվել, բայց ներքնաշորերի տարբեր տարատեսակների հիշատակումները թույլ են տալիս պատկերացնել, որ դրանց տեսականին իրոք բավականին բազմազան է եղել։ Դրանցից ոմանք բռնում էին կուրծքը տակից, ինչպես ժամանակակից կրծկալները, իսկ մյուսները քողարկում էին այդ ժամանակներում ոչ այնքան պոպուլյար փարթամ կուրծքը։

Հին Հռոմի կանայք էլ էին օգտվում տարատեսակ կրծկալներից։ Կաշվե գոտիների միջոցով, որոնք կրում էին շորերի տակ, կուրծքը բարձրացնում էին։ Երիտասարդ օրիորդները, ում կուրծքը դեռ նոր էր աճում, օգտագործում էին հատուկ կապեր, որոնք դանդաղեցնում էին կրծքի աճը, իսկ ավելի հասուն կանայք այլ տիպի կապեր էին օգտագործում։

Միջնադարում բյուստգալտերներին փոխարինելու եկան կորսետները, որոնք օգնում էին ընդգծել մոդայիկ կլորավունությունները, բայց ժամանակներ էլ էին լինում, եր կրծքերը սեղմում էին ու թույլ չէին տալիս, որ կուրծքը շատ աճի, և այդպես՝ նորաձևության փոփոխություններին զուգահեռ՝ կորսետները բարձրացնում կամ էլ իջեցնում էին կրծքերի դիրքը։



Նոր ծնունդ

Դարեր շարունակ կանայք կրում էին կորսետներ, բայց 19-րդ դարի վերջում իրավիճակը սկսեց փոփոխվել։ Մի կողմից, բազմաթիվ հիվանդությունների ու վնասվածքների բերող կորսետների դեմ սկսեցին հանդես գալ բժիշկները, իսկ մյուս կողմից կանայք սկսեցին իրենց նոր տեղը փնտրել փոփոխվող աշխարհում, ու կաշկանդող կորսետները վերածվեցին անախրոնիզմի։ Դրանց փոխարինելու եկան թեթև ու հարմարավետ բյուստգալտերներ։

Կրծկալների մրցակցությունը փոխվում էր՝ կախված այդ պահի նորաձևությունից ու կնոջ գեղեցկության իդեալներից։ Սովորական մոդելներին, որոնք պարզապես թեթևակիորեն էին «բռնում կուրծքը», փոխարինելու եկան ավելի բարդ կառուցվածքով կրծկալներ, որոնք հնարավորություն էին տալիս կրծքի ծավալը վիզուալ ավելի մեծացնելու, իսկ դրանց փոխարինեցին սպորտային կրծկալները, դրանց էլ՝ ճոխ զարդարված մոդելներ, որոնք կոչված էին ավելի ընդգծելու փարթամ կուրծքը։

Ծայրահեղ ֆեմինիստական հայացքների տեր կանայք պարբերաբար փորձում էին հրաժարվել կրծկալներից, քանի որ դրանց մեջ տեսնում էին կանանց ստրկացման խորհրդանիշ, սակայն կանանց մեծամասնությունը հաճույքով շարունակում էր կրել այն, քանի որ «ինչու կրել կրծկալ» հարցը նրանց առջև այլևս կանգնած չէր. դրա միջոցով կանայք գայթակղում էին տղամարկանց կամ էլ ընդհակառակը՝ անառիկ տեսք էին ստանում, պահպանում էին կրծքի գեղեցիկ տեսքն ու շահավետորեն ընդգծում դրանք՝ ըստ անհրաժեշտության։ Այս բոլոր գործառույթները կրծկալները կատարում են մինչ օրս։


Գեղեցկություն ու առողջություն
 

Տարածված մի կարծիք կա, համաձայն որի՝ կրծկալ կրելն օգտակար է առողջության համար, քանի որ դրանք կանխարգելում են կրծքերի կախ ընկնելը։ Սակայն, եթե էսթետիկ տեսակետից ճիշտ ընտրված կրծկալը կարող է կրծքին ավելի գրավիչ տեսք հաղորդել, ապա բժիշկները բնավ չեն համաձայնվի, որ կրծկալ կրելն անհրաժեշտություն է։ Ավելին, ապացուցվել է, որ սխալ ընտրված կրծկալը կարող է բերել տարբեր հիվանդությունների առաջացման, այդ թվում՝ բավականին լուրջ հիվանդությունների։

Կրծկալի բարակ ժապավենները կարող են վնասել ուսի մաշկը, իսկ չափից դուրս նեղ կրծկալները սեղմում են լիմֆոզ հանգույցները, որոնք գտնվում են կրծքերի տակ ու դժվարեցնում են լիմֆոհոսքը։ Գիտնականները պնդում են, որ դա կարող է բերել կրծքի քաղցկեղի։ Հենց կրծքերի սեղմումն էլ չի նպաստում դրանց առողջությանը, ուստի շատ կարևոր է ճիշտ ընտրել կրծկալն ու պարբերաբար (գոնե քնելիս) չկրել այն, առավել ևս, հաշվի առնելով, որ կրծկալի մշտական կրումն առանձնապես չի էլ օգնում կրծքերի կախ ընկնելուց խուսափելու հարցում։ Որոշ նոր հետազոտություններ ցույց են տվել, որ կրծկալի մշտական կրումը հանգեցնում է կրծքերը պահող մկանների անշարժացմանը, հետևաբար նաև նպաստում է դրանց կախ ընկնելուն։ Այսքանով հանդերձ՝ չի կարելի ժխտել այն փաստը, որ ճիշտ ընտրված կրծկալը խիստ գրավիչ տեսք կարող է հաղորդել կնոջ կրծքին՝ այն ավելի բարձր, ձիգ ու հուզող դարձնելով տղամարդկանց աչքերում։


Անհատական խոցման զենք

Իսկական կինը հագուստ ընտրելիս ոչ միայն հարմարավետության մասին է մտածում, այլև իր արտաքին գրավչության։ Տղամարդկանց գերելու բազմաթիվ հնարքներ կան. թափանցիկ կտորներ ու սադրող բացվածքներ, ինտրիգային դեկոլտեներ ու մարմնի կազմվածքն ընդգծող հանդերձանք, սակայն կանացի «զինանոցում» յուրահատուկ տեղ են զբաղեցնում ներքնազգեստի պարագաները, քանի որ այն ցուցադրում են ոչ բոլորին, այլ միայն ընտրյալներին։

Այսօր կրծկալների բազմաթիվ տարատեսակներ կան, որոնք ստեղծված են ոչ այնքան կրծքերը հարմար դիրքում պահելու, որքան դրանք տպավորիչ մատուցելու համար։ Կանայք չեն խոշում նաև այլ խաբկանք առաջացնող հնարքներից՝ ձև հաղորդող բաժակներ, կտորից կամ էլ գելից բարձիկներ, որոնք կրծքին փարթամ տեսք են տալիս, անգամ դրա գրեթե իսպառ բացակայության պարագայում։











loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Ինչու են կանայք կրծկալներ կրում. բոլոր գաղտնիքները կրծկալի մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (04.02.17) | Հեղինակ: BlogNews W Դիտումներ: 406 | Տեգեր: Են, մասին, բոլոր, գաղտնիքները, ԻՆՉՈՒ, կրծկալի, կանայք, կրծկալներ, կրում. | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ