RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Ինչո՞ւ ենք հորանջում, փռշտում, փշաքաղվում, զկրտում  997

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   168.am


Ինչո՞ւ ենք հորանջում, փռշտում, փշաքաղվում, զկրտում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Մարդկային օրգանիզմը մի քանի համակարգերից բաղկացած  բարդ համակարգ է, որը շատ բարդ է հասկանալ ու ընկալել: Ըստ fishki.net-ի՝ մեր օրգանիզմը շաբաթը 7 օր, օրը 24 ժամ շարունակ պաշտպանում է արտաքին վտանգներից՝ նույնիսկ առանց մեր գիտակցելու:
 

1. Հորանջել- Մինչ այժմ հորանջելու համակարգը դեռևս խորապես ուսումնասիրված չէ, բայց այնուամենայնիվ, որոշակի բաներ գիտնականները պարզել են:  Մարդու հորանջելու հիմնական պատճառներից մեկն ուղեղի տաքացումն ու հանգստացումն է: Երբ ակտիվ աշխատում ենք և քիչ քնում, հոգեկան հոգնածություն և սթրես ենք ապրում, օրգանիզմն աշխատանքի է գցում հատուկ պաշտպանական մեխանիզմը: Հորանջելու ժամանակ մենք մեծ քանակությամբ թթվածին ենք ներշնչում և թեթևակիորեն թարմացնում ենք ուղեղը, ինչպես նաև բացում ենք շնչառական  ուղիները, մեծացնում դեպի արյուն թթվածնի քանակը և հանգստացնում մկանները:



 

2. Փռշտոց- Փռշտոցի մեխանիզմը մեր օրգանիզմում սկսում է աշխատել այն պահին, երբ քթի խոռոչում կուտակվում են մեծ քանակությամբ ալերգեններ, միկրոբներ, փոշի կամ պարզապես աղացած սև պղպեղ: Այդ պահին հատուկ նյարդերի վերջույթները գրգռվում են, և մարդը փռշտում է՝ ազատվելով կոկորդում և քթում կուտակված ավելորդություններից: Կարևորը՝ այդ պահին ձեր դիմաց ոչ ոք չլինի, քանի որ այդ պահին արտաշնչվող օդի արագությունը հասնում է 160 կմ/ժ-ի, իսկ մեկ փռշտոցի մեջ կան ավելի քան 100.000 վնասակար բակտերիաներ:



3. Ձգում- 
Ձգումը նույնպես յուրօրինակ պաշտպանական մեխանիզմ է, չնայած՝ մենք այն լիովին կառավարում ենք և ձգվում ենք մեր իսկ ցանկությամբ: Այնուամենայնիվ, ձգումը շատ կարևոր է մեր մարմնի համար:

Ձգվելու ժամանակ մարմինը պատրաստվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության, որը զգալու է ամբողջ օրվա ընթացքում:  Գիտնականների պնդմամբ՝ ձգումը նաև լավացնում է համի զգացողությունը:



4. Զկրտոց– Զկրտոցն ահազանգ է այն մասին, որ մեր մարսողական համակարգում մի բան այն չէ:  Իհարկե, պատահում է, երբ զկրտոցն առաջանում է առանց որևէ պատճառի: Բայց, ամենայն հավանականությամբ, սա նշանակում է, որ ձեր օրգանիզմն ասում է՝ «բավական է ուտես»:  Զկրտոցի դեմ պայքարի միջոց մինչ այժմ գոյություն չունի:



5. Ցնցումներ- Թերևս, ծանոթ է այն զգացողությունը, երբ պառկած եք անկողնում,  քնով եք ընկնում,  և հենց այդ պահին ձեր մարմինը սկսում է ցնցվել: Բոլոր մկանները սկսում են միանգամից շատ ուժեղ ցնցվել:  Սա նույնպես օրգանիզմի պաշտպանական համակարգերից մեկն է:  Հարցն այն է, որ երբ քնով ենք ընկնում,  շնչառությունը կտրուկ նվազում է, իսկ զարկերակը մի փոքր դանդաղում է, մկանները թուլանում են, իսկ այդ վիճակն ուղեղն ընկալում է՝ որպես մահամերձ վիճակ: Եվ հենց այդ պատճառով էլ օրգանիզմը ցնցվում է, որպեսզի արթնացնի իր «տիրոջը»:



6. Մաշկի փքվածությունը խոնավությունից- 
Կարծում ենք՝ բոլորն էլ բախվել են այս երևույթին, երբ լոգարանում սովորականից երկար մնալով՝ մատների բարձիկների մաշկը փքվում է: Գիտնականների պնդմամբ՝ այս երևույթը պատահական չէ:  Օրգանիզմը զգում է, որ բախվել է բարձր խոնավության, իսկ որտեղ խոնավ է, ուրեմն՝ սայթաքուն է: Այդ իսկ պատճառով, մատների մաշկը փքվում է, որպեսզի ի վիճակի լինի հարթ  տարածքներից կառչել:

 

Շարունակությունը՝ այստեղ.
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչո՞ւ ենք հորանջում, փռշտում, փշաքաղվում, զկրտում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (23.05.16) | Հեղինակ: 168.am W Դիտումներ: 997 | Տեգեր: առողջություն, Հետաքրքիր | - Վարկանիշ -: 0.0/0