RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Ինչ էր տեղի ունեցել Երևան-Սոչի չվերթն իրականացնող A320 ինքնաթիռի հետ... շատ բան այդպես էլ մութ մնաց...  634

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Ինչ էր տեղի ունեցել Երևան-Սոչի չվերթն իրականացնող A320 ինքնաթիռի հետ... շատ բան այդպես էլ մութ մնաց...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Սոչիում շրջանառվող վարկածներն իրարամերժ էին: A320 ինքնաթիռի վթարից անցել էր 3 օր, բայց աղետի պատճառները դեռ հստակ հայտնի չէին: Սա արդեն իսկ անհանգստանալու տեղիք էր տալիս այն առումով, որ եթե վթարի առաջին օրերին գոնե հույս կար, որ ուր որ է՝ կգտնվեն սև արկղերը, կվերծանվեն վրացի և ռուս դիսպետչերների ու հայ օդաչուների խոսակցության ձայնագրությունները, դրանք կհամեմատվեն արկղերի ձայնագրության հետ ու կունենանք կատարվածի ամբողջական պատկերը, ապա 3 օր անց արդեն չնչին հույս էր մնացել, որ ընդհանրապես որևէ բան մեջտեղ դուրս կգա:

Մայիսի 3-ին Սոչիում ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լ7իտինը դիսպետչերների և օդաչուների վերջին 5-6 րոպեների խոսակցության ձայնագրությունների մասին հայտարարեց. «Դրանք շատ լավ որակի ձայնագրություններ են և կօգնեն պարզելու տեղի ունեցած աղետի պատճառները»: Սակայն հայտնի դարձավ, որ թարսի պես հենց խոսակցության այն հատվածում, երբ դիսպետչերները մեր օդաչուներին ասում են՝ «Ռոստովը խնդրում է ճշտել ձեր վառելիքի մնացորդը և պահեստայինը», ձայնագրությունը «շատ լավ որակի» չէր, տեխնիկական վնասվածք էր ստացել, և այն չի հաջողվել վերծանել. լսվում է միայն օդաչուների այս պատասխանը՝ «վերադառնում ենք Երևան»: Տարօրինակ է թվում՝ խոսակցության որոշ հատվածները նորմալ լսվում են, իսկ դիսպետչերների՝ ինքնաթիռի տեխնիկական վիճակի, վառելիքի և այլ խնդիրների հետ կապված հարցերի պատասխանները չեն վերծանվում:

Ավելի վաղ, երբ դեռ վրացիները մերոնց չէին փոխանցել ձայնագրությունները, «Վրացաերոնավիգացիա» ընկերության ղեկավար Գեորգի Կարբելաշվիլին ասել էր. «Մենք չենք ասում՝ ով է մեղավոր: Դա մեր գործը չէ: Մենք միայն ասում ենք, որ ունենք կարևոր ինֆորմացիա. թռիչքի 90 տոկոսի ձայնագրությունը, եթե լսեք դրանք, այնտեղ Ռոստովի դիսպետչերները շատ տհաճ արտահայտություններ են անում, սակայն ես այժմ չեմ ուզում այդ մասին խոսել, թող ձեր դեսպանը որոշի՝ արժե՞ արդյոք դրանք հրապարակել»:

Վերծանումներում այդ «տհաճ արտահայտությունները» լսելի չեն, զուտ մասնագիտական խոսակցություն է: Սա չի՞ խոսում այն մասին, որ վթարի իրական պատճառը չի համապատասխանում պաշտոնական այն վարկածին, որ ինքնաթիռը եղանակային բարդ պայմանների պատճառով ռադարների էկրանից դուրս է եկել ու ընկել Սև ծով: Այս վարկածը Սոչիում բացարձակապես ժխտում էին: Նրանք, ովքեր այդ օրը օդանավակայանում են եղել, պնդում էին, որ միանգամայն բարենպաստ եղանակ էր, որ Սոչիում շատ քիչ է նման լավ եղանակ լինում: Տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ հավաստիացնում էին, որ «ոչ մի փոթորիկ, մառախուղ կամ նման բան չի եղել»: 

Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչ Հրաչ Մակեյանը պատմել էր հետևյալը. «Մենք նույն A320-ով պիտի գնայինք Երևան, ասեցին՝ ինքնաթիռը շուտով կժամանի: Մենք մարդ ունեինք, որը նախկինում աշխատում էր «Չեռնամորավիայում» և սվյազ էր պահել դիսպետչերի հետ, նրա միջոցով անընդհատ լսում էինք, որ ինքնաթիռը գնում էր Վրաստանով պտտվում, նորից գալիս էր: Դիսպետչերը մեզ ասաց, որ վառելիքի խնդիր կա: Ես չեմ ասում, թե առանց վառելիքի ա դուրս եկել, բայց զապաս չի ունեցել, դա 100 տոկոսով»: Նույն վարկածը 99%-ով հավաստի էր գնահատել նաեւ Կրասնոդարի երկրամասի ռազմական գերատեսչության ծառայողներից մեկը. «Ես պատասխանատու եմ այդ տեղեկատվության համար, այն 99%-ով հավաստի է»:

«Արմավիայի» այդ ժամանակվա սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նշել էր՝ «Ինքնաթիռը Կարող էր 2-3 անգամ գնալ ու վերադառնալ, ուներ 10 տոննա վառելիք և Երեւանից Սոչի հասնելու համար կարող էր ծախսել 3 տոննա»:

Սոչիում շրջանառվող երկրորդ վարկածի համաձայն, A320-ը գերարդիական էլեկտրոնային բարդ համակարգ ուներ, որոնցից օդաչուն չէր կարողացել գլուխ հանել, բացի այդ, այդ ինքնաթիռով արգելվում է կտրուկ շրջադարձեր կատարել, մինչդեռ օդաչուն փորձել էր, տարածությունը գետնից շատ ցածր էր եղել ու առաջամասով դեպի ներքև էր իջել՝ կորցնելով կառավարումը:

Դեպքի մասին այլ մանրամասներ հասարակությանը այդպես էլ չհաջողեց ստանալ, քանի որ ավելի ուշ ասացին, որ սև արկղը շատ խորն է և չի հաջողվել: 

Aravot.am
 






Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչ էր տեղի ունեցել Երևան-Սոչի չվերթն իրականացնող A320 ինքնաթիռի հետ... շատ բան այդպես էլ մութ մնաց...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (29.09.16) Դիտումներ: 634 | Տեգեր: առեղծվածներ, A320, չվերթն, Երևան-Սոչի | - Վարկանիշ -: 0.0/0