Գլխավոր էջ » Հետաքրքիր
Ի՞նչ կարող է պատմել ձեր երեխայի նկարը  426

Գլխավոր էջ » Հետաքրքիր 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   

Առաջարկեք ձեր երեխային նկարել իր ընտանիքը: Նկարելիս պետք չէ միջամտել, պարզապես ուշադրություն դարձրեք, թե ինչ հաջորդականությամբ են թղթի վրա պատկերվում ընտանիքի անդամները: Միայն ավարտելուց հետո հարցրեք, թե նկարված մարդիկ ինչ անուններ ունեն, այնուհետև վերլուծեք այն ըստ հետևյալ կետերի.
 

  • Ըստ հերթականության – նկարում պատկերված մարդուկների հերթականությունը խորհրդանշում է ընտանիքի անդամների վերաբերմունքը փոքրիկ նկարիչի նկատմամբ: Երեխաները սովորաբար առաջինը նկարում են տան ամենասիրելի կամ ամենակարևոր  անդամին: Եթե նա որևէ մեկին մոռացել է նկարել, ապա տան այդ անդամի և երեխայի փոխհարաբերությունը բավականին լարված են: Երեխաները սովորաբար իրենց պատկերում են նկարի կենտրոնում, քանի որ վստահ են, որ իրենց ծնողները սիրում են իրենց: Լքված կամ միայնակ զգալու դեպքում, երեխան ընդհանրապես իրեն չի նկարում:
  •  Ըստ կազմի – եթե երեխայի պատկերած խմբային լուսանկարում բացակայում է ընտանիքի անդամներից որևիցե մեկը, ապա պետք է երեխայից ճշտել, թե ինչու՞ է մոռացել նրան նկարել: Նման ոչ ամբողջական նկարը մտահոգվելու լուրջ պատճառ է:
  • Ըստ չափսի – որքան մեծ հեղինակություն է վայելում ընտանիքի տվյալ անդամը երեխայի համար, այնքան մեծ և բարձր դիրքով է երեխան իր նկարում պատկերում այդ մարդուն: Սովորաբար մերժված երեխաներն իրենց շատ փոքր են պատկերում, իսկ երես առածների համար թղթի չափսը կարող է բավարար չլինի:
  • Ըստ հեռավորության – երբ տանը խաղաղություն և համերաշխություն է, ապա ընտանիքի բոլոր անդամներն իրար շատ մոտ են պատկերվում:  Որքան երեխան իրեն մոտ է պատկերում որևիցե մեկին, այնքան ավելի կապված է նրա հետ: Ուշադրություն դարձրեք նաև պատկերված մարդկանց միջև գտնվող ցանկացած երևույթի, քանի որ այն խոչընդոտ է հանդիսանում հենց այդ մարդկանց փոխհարաբերությունների ժամանակ:
  • Ըստ գույնի – այն, ինչ երեխայի համար սիրելի է, կարևոր, նա կպատկերի տաք, վառ գույներով: Եթե որևէ մեկի հագուստը երեխան պատկերել է կապույտ գույնով՝ դա նշանակում է, որ այդ մարդու կողքին երեխան բավականին հանգիստ է իրեն զգում: Եթե պատկերված է կանաչով, ապա այդ մարդը երեխայի կողմից հարգված և կարևոր է: Դեղինը խորհրդանշում է իմպուլսիվություն, կարմիրը՝ ագրեսիվություն, սևը խորհրդանշում է հուզական տհաճություն, թշնամություն տվյալ անձի նկատմամբ:
  • Փոքր բերան կամ բերանի բացակայություն –  այդ մարդը սովորաբար թաքցնում է իր զգացմունքները: Պատկերված ատամները խորհրդանշում են ագրեսիվություն: Նկարում պատկերված մեծ աչքերով մարդիկ սովորաբար վախեցնում են, իսկ փոքր աչքերովը՝ ինչ-որ բան են թաքցնում: Երկար ձեռքերը կամ դրանց բացակայությունը նշանակում է, որ տվյալ անձը հոգեբանորեն ճնշում է երեխային: Կարճ ձեռքերը մատնում են ներքին թուլությունը: Եթե երեխան իրեն նկարում է վերև պարզած ձեռքերով, ապա երեխային տան անդամների կողմից ցուցադրվող ուշադրությունը բավարար չէ և ցանկանում է ինքնահաստատվել ընտանիքում:

Ուշադրություն դարձրեք ձեր երեխայի կողմից նկարված ցանկացած պատկերի, քանի որ երեխան հենց այնպես ոչինչ չի անում և չի նկարում: Ձեր երեխան իր նկարած նկարների միջոցով կարող է ոչ միայն օգնել գտնել, այլ նաև չեզոքացնել ընտանեկան փոխհարաբերությունների ցավոտ կետերը, ինչպես նաև ձեզ կօգնի հասկանալ իրեն, իր ցանկություններն ու կարիքները:

Եթե դուք չեք կարողանում ճիշտ ձևով վերլուծել ձեր երեխայի «գլուխգործոցները», ապա երեխայի հետ միասին նկարեք «Երազած ընտանիքի» նկարը և դուք կտեսնեք այն ամենն ինչը պակասում է ձեզանից յուրաքանչյուրին երջանիկ լինելու և միմյանց սեր տալու համար:
 

Պատրաստեց՝ Նարին Մուրադյանը
(«Այբ Բեն Գիմ» զարգացման ակումբի էրգոթերապիստ,
հատուկ հոգեբան)

Poqrik.am

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017