RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Ի՞նչ կարելի է բուժել յասամանով  595

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   168.am


Ի՞նչ կարելի է բուժել յասամանով

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



 

Յասամանը մինչև 5-7 մ բարձրությամբ թուփ է, երբեմն` ծառ, պատկանում է ձիթենազգիների ընտանիքին։ Բնության մեջ հանդիպում են յասամանի մոտ 30 տեսակներ. երկուսը` հարավարևելյան Եվրոպայի լեռներում, մեկը` Պարսկաստանում, գերակշռող մասը` Չինաստանում։

Գիտական անվանումն է` Syrinda=խողովակ, հայերեն այլ ձևով անվանում են եղրևանի և շեփորուկ։ Յասամանի տերևները բացվում են վաղ գարնանը և չեն դեղնում աշնանը, իսկ պտուղները ձմեռում են թփի վրա։ Ծաղկաթերթերը չորսն են, հազվադեպ` հինգը։ Ըստ ավանդազրույցի` նման ծաղիկ գտնողին մեծ հաջողություն է սպասվում։

Բուրավետ, բազմերանգ, մեղրատու յասամանն անհիշելի ժամանակներից մշակվել է մեր հայրենիքի բոլոր բնակավայրերում` դաշտավայրային և լեռնային։

Յասամանի բողբոջը մթերում են վաղ գարնանը, ծաղկաբույլերը` ծաղկման սկզբում` ճյուղերի հետ, տերևը` հունիսի վերջում։ Հումքը չորացնում են օդափոխվող ծածկի տակ, ծաղկաբույլերը` կախված, իսկ բողբոջը և տերևը` բարակ շերտով փռված։ Բուժիչ հատկություններ ունեն նաև մատղաշ ճյուղերը, որոնք պետք է հավաքել հյութաշարժման շրջանում` վաղ գարնանը։
Բույսն ունի ջերմիջեցնող, քրտնամուղ, հակամանրէ, հակաբորբոքային, ցավամոքիչ, միզամուղ հատկություններ։

Ժողովրդական դեղատոմսեր
Ոգեթուրմեր. 50 գ թարմ ծաղիկը կամ տերևը 10 օր թրմեք 500 մլ օղու մեջ, քամեք։
Թուրմ. 1 ճ/գ ծաղիկը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։
Ցիստիտ, հոդացավ. Խմեք 1-ական ճ/գ ծաղկի թուրմ, 30-ական կաթիլ ոգեթուրմ կամ 20-ական կաթիլ տերևի ոգեթուրմ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Ընտրեք երեք դեղատոմսերից մեկը։

Երիկամաբորբ. Յասամանի 2 ճ/գ չոր տերևը 10 րոպե թրմեք տաք ջրում, հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք 1 րոպե, 3 ժամ թրմեք, քամեք, հումքը մզեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 4 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 2 շաբաթ, ընդմիջեք 20 օր, կրկնեք 3 անգամ։
Շաքարային դիաբետ. 20 գ տրորած բողբոջը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։

1. 10 գ բողբոջը 6 ժամ թրմեք 200 մլ եռջրում` տարան փաթաթեք լաթով։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
2. 1 թ/գ չորացրած բողբոջը 1 րոպե եփեք 100 մլ ջրում, 1 ժամ թրմեք։ Խմեք 1-ական ճ/գ` 4 ժամը մեկ։ Շարունակեք 28 օր, կարելի է կրկնել 14 օրից։

Օստեոխոնդրոզ- 2 թ/գ թարմ տերևը 24 ժամ թրմեք` 300 մլ սպիտակ բողկի հյութի, 200 գ մեղրի և 100 մլ օղու խառնուրդի մեջ։ Ներմերսեք հիվանդ հատվածին, օգտագործելուց առաջ խառնեք։ Պահեք սառնարանում։
Ընկնավորություն. 1 թ/գ չորացրած ծաղիկը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ։ Խորհուրդ է տրվում խմել մի քանի տարի շարունակ։

Զգուշացում։ Յասամանի բոլոր մասերը պարունակում են ոչ մեծ չափով թունավոր նյութեր, խստորեն պահպանեք չափաբաժինները։
Վարիկոզ. Տերևը 5 րոպե թրջեք ջրում, տրորեք, տեղադրեք հիվանդ մասի վրա, վիրակապեք, հանեք մեկ օր հետո։
Ջերմիջեցնող, քրտնամուղ. Խառնեք յասամանի և լորենու ծաղիկները, 2 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, գոլ վիճակում։

Խառնեք յասամանի, հազարատերևուկի, տարկավանի ծաղիկները (2։2։1), 1 ճ/գ հումքը 8 ժամ թրմեք 200 մլ եռջրում` ջերմապահի մեջ, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։
Դժվար բուժվող վեքեր, խոց. 2 ճ/գ տերևը մի քանի վայրկյան եփեք 200 մլ ջրում, թրմեք 3 ժամ, դրեք թրջոց կամ լվացեք վերքը։ Կատարեք լոգանք տաք ջրով։

Բուժում է յուղամզվածքը
Յասամանի 3 ճ/գ թարմ բողբոջը 30 րոպե տաքացրեք եռացող ջրային բանիքի վրա` 130 մլ արևածաղկի զտված յուղի մեջ, 4 օր թրմեք մութ տեղում, քամեք, հումքը մզեք յուղի մեջ։ Պահեք սառնարանում։ Խորհուրդ է տրվում կիրառել հետևյալ դեպքերում։
Իշիաս, ռևմատիզմ, արթրիտ, նևրալգիա. Յուղամզվածքը քսեք օրը 1 անգամ, կապեք բրդյա կտորով։ Շարունակեք` մինչև ցավերը դադարեն։
Հոդատապ, պարանոցի հատվածի օստեոխոնդրոզ. Յուղամզվածքը ներմերսեք շրջանաձև շարժումներով` մինչև մաշկը կարմրատակի, ծածկեք թրջոցների համար նախատեսված թղթով, վիրակապեք։ Շարունակեք, մինչև ցավերը մեղմանան։ Սահմանափակեք աղի և մսեղենի օգտագործումը։

Չիբան. Յուղամզվածքը քսելուց հետո ծածկեք բարակ պոլիէթիլենային թաղանթով, վրայից դրեք թանզիֆե անձեռոցիկ և ամրացրեք։ Վիրակապը փոխեք օրը 2 անգամ, շարունակեք` մինչև արտադրությունը դուրս գա, մշակեք ակնամոմի ոգեթուրմով կամ սպիրտով։

 

Շարունակությունը՝ այստեղ.


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ի՞նչ կարելի է բուժել յասամանով  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (23.05.16) | Հեղինակ: 168.am W Դիտումներ: 595 | Տեգեր: առողջություն | - Վարկանիշ -: 0.0/0