Գլխավոր էջ » Հետաքրքիր
Ի՞նչ գիտենք համբույրի մասին  1689

Գլխավոր էջ » Հետաքրքիր 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   

 
Համբույրը սեռական շփման ձևերից է՝ սովորական և սիրված բոլորի կողմից: Այն հայտնի է դեռ հին ժամանակներից: Համբույրի ծագումը կապված է մ.թ.ա. 3000 թվ.-ի հետ, երբ մարդիկ, խոնարհվելով աստվածներին, համբույրներ էին ուղարկում նրանց: Այդպիսով՝ համբույրը ծնվեց որպես աստվածային գործողություն:
 
 
Ի՞նչ գիտենք համբույրի մասին
 
 
Թե ինչու մարդիկ սկսեցին համբուրվել իրար հետ, մնում է գաղտնիք: Չնայած կա բացատրության մի տարբերակ, թե համբույրն առաջ վստահության արտահայտում էր:
 
Համբույրը բժշկական տեսակետից շատ օգտակար մի բան է: Այն բարդ քիմիական միակցությունների  մի ամբողջ փունջ է: Վերջին բժշկական հետազոտություններն ապացուցել են, որ երկարատև, կրքոտ համբույրն այնքան շատ է բարձրացնում մարդու արյունահոսության և հորմոնների մակարդակը, որ կարող է երկարացնել մարդու կյանքը գրեթե 1 րոպեով:
 
Մարդիկ համբուրվում են այնքան երկար վաղուց, որ այն դարձել է քաղաքակրթության անբաժանելի մասը, և դրա զարգացմանը նպաստել են աշխարհի բոլոր ժողովուրդները:  Մարդկության 90  տոկոսը համբուրվում է շուրթից շուրթ: Որոշ ժողովուրդներ դա ուղեկցում են քթի շարժումով:
 
Արևելյան Ասիայում համբույրները՝ որպես ողջույնի ձև, այդքան տարածված չեն, որքան խոնարհումները, սակայն 20-րդ դարի ընթացքում եվրոպական սովորությունը՝ համբուրվել հանդիպելիս, ներթափանցել է նաև Չինաստան և Ճապոնիա:
 
Արկտիկական ցրտի պայմաններում էսկիմոսները խուսափում են համբույրի ժամանակ շուրթերը ցրտահարելուց: Դրա փոխարեն նրանք իրար են քսում քթերը՝ ողջունելով իրար:
 
Համբույրն այսօր էլ մնում է վստահության նշան, բացի այդ՝ համբույրի միջոցով դուք կարող եք պերճախոս խոսքերից շատ ավելի հարուստ արտահայտել ձեր զգացմունքները:
 
 
Ինչպե՞ս նվիրել սիրելիին անմոռանալի համբույր
 
 
Նախ նրբորեն ձեռքերով հպվեք նրա այտերին կամ ականջներին: Դա առավել շատ է արտահայտում ձեր անկեղծ նվիրվածությունն ու հատուկ զգացմունքները Նրա նկատմամբ:
 
Շշնջացե՛ք նուրբ խոսքեր… Համբուրվելիս պարտադիր չէ լռություն պահպանել: Այդ պահին ամեն բառ լսվում է յուրահատուկ կերպ, և ճիշտ պահն է վառ ձևով ներկայացնելու այն ամենն, ինչ զգում եք: Կարելի է համբուրվելիս նաև ցածր ու աննկատ տնքալ: Սա երևի ավելորդ է ասել, քանի որ առանց այն էլ դա անխուսափելի է:
 
 
Արձանի պես մի կանգնեք: Դուք կարող եք զուգընկերոջը հպվելով՝ թեթևակի շարժումներ անել մարմնով կամ նրբորեն շոյել նրա մեջքը…
 
 
Համբույրի մեջ մտցրեք խաղի տարրեր. Ժամանակ առ ժամանակ հեռացրեք շուրթերը: Զարմացրեք սիրելիին տեմպի աննկատ փոփոխությամբ կամ համբույրների ինտենսիվությամբ:
 
 
Մի՛ ամաչեք: Ինչպես խոստովանում են տղամարդկանց մեծամասնությունը, նրանց ամենասիրած համբույրը ֆրանսիականն է, այսինքն՝ համբույրը լեզուներով:
 

 

Մի քանի փաստ համբույրի մասին.
 
 

Շուրթերը 100-ավոր անգամ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը:

 

Համաձայն հարցումների՝ աշխարհի ամենակրքոտ համբույրը կինեմատոգրաֆում արձանագրվել է Վիվիեն Լիի և Քլարկ Գեյբլի միջև  «Քամուց քշվածները» ֆիլմում:

 

Ֆրանսիայում ֆրանսիական համբույրը անվանվում է «Հոգիների համբույր»: 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017