RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Ի՞նչ է ՆԼԾ -ն  893

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Ի՞նչ է ՆԼԾ -ն

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


ՆԼԾ հապավման հետևում, որը նշանակում է նեյրոլինգվիստիկ ծրագրավորում, թաքնված է մարդկային հարաբերությունների միանգամայն նոր, հեղափոխական մոտեցում: Ոմանք անվանում են այն «անձի կատարելագործման արվեստ և գիտություն» կամ «սուբյեկտիվ զգացմունքների ուսումնասիրություն»: ՆԼԾ -ն առաջարկում է մարդկանց հետ հաղորդակցվելու արդյունավետ և փորձված միջոցներ, վարքագիծն ու մտածողությունը փոխելու գործնական հնարավորություններ:
 
Ի՞նչ է ՆԼԾ -ն
 
Միլիոնավոր մարդիկ արդեն օգտագործել են դրա հասարակ սկզբունքներն ու մեթոդները և նրա օգնությամբ կատարելագործել շրջապատի հետ փոխհարաբերությունները, մեծացրել վստահությունը իրենց ուժերի նկատմամբ, հասել հաջողության իրենց կենսագործունեության ամենատարբեր  ոլորտներում:
Սովորել ՆԼԾ-ն և օգտագործել դրա հաստատուն արդյունքերը կարող է մեզանից  յուրաքանչյուրը: Ստացած գիտելիքները կարելի է օգտագործել աշխատանքում, տանը, կյանքի բոլոր բնագավառներում (ՆԼԾ -ն բարձր արդյունավետություն է ցույց տվել հոգեթերապիայում, մանկավարժության մեջ, քաղաքականության մեջ, բիզնեսում, մենեջմենտում, գովազդում): 
 
Բավական է գործնականում սկսել կիրառել նկարագրված միջոցները, և ձեր կյանքում անմիջապես կնկատեք փոփոխություններ: ՆԼԾ -ն սովորելու ընթացքում հանձնարարությունների մեծ մասը կարելի է կատարել ամենօրյա կյանքում, այնպես որ պրակտիկայի համար ձեզանից հատուկ ժամանակ չի պահանջվի, իսկ արդյունքները սովորաբար երևում են  արդեն առաջին օրերին:
 
Ի՞նչ կարող է ձեզ տալ ՆԼԾ-ն
 
ՆԼԾ-ն օգնում է արագ և իրապես հասնել ձեր նպատակներին: Այլ խոսքով`  նրա օգնությամբ կարելի է հասնել ցանկալիին, նույնիսկ ավելին` շատ բան իմանալ, դառնալ այնպիսին, ինչպիսին ուզում ես: ՆԼԾ-ի հաղորդակցման արդյունավետ միջոցները թույլ են տալիս արագ հասնելու շրջապատողների հետ փոխըմբռմանը: Այս դեպքում ակտիվացվում են այն մտավոր ընդունակությունները («նեյրո»), որոնց գոյության մասին նույնիսկ չեք էլ ենթադրել: Բացի այդ, ՆԼԾ -ն օգնում է միանգանայն բացառիկ կերպով օգտագործել լեզուն («լինգվիստիկ») նպատակներին հասնելու համար: Վերջապես դրա շնորհիվ կարելի է սովորել ղեկավարել մտավոր ընդունակությունները, հոգեկանը, ցանկալի արդյունքներին համապատասխանեցնել սեփական համոզմունքները և արժեքները («ծրագրավորում»):
 
Այս մակարդակի ինքնատիրապետումը բերում է ինքնվստահության և բարձրացնում է ինքնահաստատման հավանականությունը: Այն նմանապես օգնում է անձնական ձեռքբերումներին և ինքնազարգացմանը: 
 
ՆԼԾ-ի տեսությունը և պրակտիկան օգնում են ստեղագործաբար, հնարամտորեն լուծել կյանքում առաջացող բարդույթներն ու դժվարություները: 
ՆԼԾ-ն ավելի շատ ուշադրություն է դարձնում պրակտիկային (կարողությանը), քան տեսությանը (հասկացությանը):  Որպես կանոն, ՆԼԾ -ի սկսնակները նկատում են, որ տեխնիկական մեթոդների էությունը բացահայտվում է միայն այն ժամանակ, երբ դրանք կիրառում են պրակտիկայում: Սկսնակ գործունյաների մեծ մասը զգալի ներքին փոփոխություններ են ապրում, որը այնուհետև անդրադառնում է ուրիշ մարդկանց հետ հարաբերությունների և արտաքին պատճառների վրա ամբողջությամբ:
Եվ այսպես, ամփոփելով, կարելի է ասել, որ ՆԼԾ -ի տեսությունը և պրակտիկան օգնում են.
 

Անձնական հարաբերությունների հաստատմանը և զարգացմանը,

Համոզման կարողության զարգացմանը,

Բարձրացնել ինքնագնահատման աստիճանը,

Հաղթահարել անցյալի բացասական երևույթների հետևանքները,

Կենտրոնանալ առաջադրված նպատակների վրա և բոլոր ուժերը ուղղել դրանց հասնելու համար,

Գործել առավելագույն արդյունավետությամբ,

Ղեկավարել սեփական զգացողությունները,

Հավատալ իր ուժերին ցանկացած գործի սկզբում,

Հասնել նրան, ինչն անցյալում թվում եր անհնարին,

Հասնել փոխըմբռման պատվիրատուների, հաճախորդների և աշխատակիցների հետ,

Ստեղծագործաբար լուծել առաջացած պրոբլեմները,

Հաճույք ստանալ նրանից, ինչն առաջ սարսափ եր առաջացնում,

Մշակել անձնական այն հատկանիշները, որոնք հիացմունք են պատճառում ուրիշներին,

Կյանքից ստանալ մեծ բավականություն,

Ազատվել ոչ ցանկալի սովորություններից,

Գալ դրական աշխարհընկալման,

Եվ այլն:

 
ՆԼԾ-ն այն է, ինչի շնորհիվ («խելք -մարմին» համակարգի) թաքնված ցնցող հնարավորությունները դառնում են իրական:
 
ՆԼԾ-ն առաջարկում է մի կառուցվածք, որն օգնում է ամրացնել ձեր ենթագիտակցականը և սահմանված նպատակներին հասնելու սովորություն պատվաստել:
 
ՆԼԾ-ի գլխավոր նշանաբանը` «ԵԹԵ ԻՆՉ -ՈՐ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԱՇԽԱՐՀՈւՄ ԳՈՆԵ ՄԵԿ ՄԱՐԴ, ԱՊԱ ԴԱ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ի՞նչ է ՆԼԾ -ն  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 893 | Տեգեր: Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0