RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Հունական ավանդական հարսանիք  592

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Հունական ավանդական հարսանիք

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


«Եթե փնտրում եք հոգու տոն ու իսկական խրախճան, ուրեմն այցելեք հունական հարսանիք, մասնակցեք հիշարժան հանդեսին և կհասկանաք, թե ինչ Է նշանակում ի սրտե ու անմնացորդ ուրախանալ»: Այսպես են սովորաբար հույները նկարագրում իրենց հարսանիքները, որոնք լի են հարյուրամյակների. նույնիսկ հազարամյակների վաղեմություն ունեցող ավանդույթներով:

 

Հունական ավանդական հարսանիք


Այդ ավանդույթների համաձայն՝ նշանադրությունը կարող էր տեղի ունենալ հարսանիքից մի քանի ամիս կամ նույնիսկ մեկ տարի առաջ: Սրա նպատակը հարսի ու փեսայի ծնողների միջև ամուսնական պայմանագրի ստորագրումն էր, որը պարտադիր իր մասնակցությամբ պատվում էր հոգևոր դասի ներկայացուցիչը՝ քահանան: Տոնախմբության գլխավոր մասն անց էր կացվում հարսի տանը (պայմանագրի ստորագրումը, ամուսնական մատանիների փոխանակումը, բուն նշանադրությունը), բայց կարող էր ավարտվել նաև փեսայի տանը: Նշանադրվելու պահից փեսան իրավունք ուներ երբեմն այցելելու իր ապագա կնոջը, բայց չէր կարող նրա հետ մենակ մնալ: Ու եթե կողմերը խախտում էին սահմանված կարգը, ապա նրանց նշանադրությունը հայտարարվում էր անվավեր:
Ամուսնական մատանիները հարսն ու փեսան մինչև պսակադրության պահը կրում են աջ ձեռքին: Ու միայն հարսանիքի օրը եկեղեցում քահանայի կրկնակի օրհնությունից հետո մատանիները գրավում են իրենց իսկական տեղը:

Ըստ հին հունական ավանդույթի՝ հարսանեկան ծեսը (տոնախմբությունը) սկսվում էր կիրակի օրը՝ պսակադրությունից մեկ շաբաթ առաջ: Այդ օրը փեսան որևէ նվեր էր ուղարկում հարսին կամ գալիս էր անձամբ՝ հայտարարելու մեկ շաբաթից կայանալիք հարսանիքի մասին:

Երկուշաբթի սկսվում էին հարսանեկան պատրաստությունները: Հարսը ընկերուհիների օգնությամբ ներկում էր մազերը փեսայի կողմից ուղարկված հինայով: Այս արարողությունն ուղեկցվում Էր հատուկ երգի կատարմամբ:
Նախաամուսնական երեքշաբթին սովորաբար հարսի տանն անցկացնում էին ուրախության ու տոնախմբության մեջ: Սրան հաջորդող չորեքշաբթին հատկանշական էր օժիտի վերջնական պատրաստություններով: Օժիտի մեծ մասը տեղավորում էին նկարազարդ սնդուկների մեջ, իսկ նվերների համար նախատեսված իրերը ի ցույց դնում հավաքվածներին:
Օժիտ պատրաստելու սովորույթն այսօր էլ արդի է Հունաստանում: Վերջինիս հետ կապված պահպանվել է մի շատ հետաքրքիր սովորույթ, որ կոչվում է «նիֆոստոլի»: Երբ հարսի օժիտը և մասնավորապես նորապսակների անկողինը պատրաստ է լինում, հարսի ու փեսայի ընտանիքներն ու ընկերները հավաքվում են այս յուրահատուկ ծեսը կատարելու, նրանք մի քանի ամսական մանկիկների «գլորում են» նորապսակների անկողնու վրա՝ այնտեղ շաղ տալով վարդի թերթիկներ, փայլուն մետաղադրամներ և նշով քաղցրեղեն: Այս ծեսը խորհրդանշում է պտղաբերություն և առատություն: Ի դեպ, այս արարողության ժամանակ հարսի ու փեսայի ամենամոտ ազգականները՝ հանձինս նրանց ծնողների, զարդարված ծրարներով մեծ գումարներ են նվիրաբերում նորապսակներին:

Հյուսիսային Հունաստանում հարսանեկան հոգսերով ամենածանրաբեռնված օրը նախաամուսնական հինգշաբթին էր: Այդ օրը թխում են ավանդական հացերը: Այդ ընթացքում փեսան ալյուր էր ուղարկում հարսի տուն, իսկ հարսի ընկերուհիները այդ ալյուրը շաղ էին տալիս հարսնացուի վրա: Նույն երեկո փեսան հարսի տուն էր ուղարկում կարկանդակ, որը հարսը կոտրում էր՝ որպես ամուսնու իշխանությունը վերջնականապես ընդունելու նշան:
Շաբաթ օրը՝ պսակադրության նախօրեին, սկսվում էր բուն հարսանիքը, որը տևում էր երեք օր: Այդ օրը տեղի էր ունենում նաև փեսայի սափրվելու և հարսի լոգանքի ծեսը: Փեսան պետք է մասնակցեր նաև հարսանեկան տոնախմբության համար նախատեսված անասունի մորթման արարողությունը: Տարեցները հետևում էին, թե ինչպես է ժայթքում արյան շիթը դանակի առաջին հարվածից և գուշակություններ անում սպասվող ամուսնության ճակատագրի վերաբերյալ:
Եվ ահա վերջապես գալիս է պսակադրության օրը:
Ամուսնության օրը հարսնացուն արթնանում էր վաղ առավոտյան և վերջին անգամ մասնակցում տան մաքրության գործին, որից հետո քույրերի ու ընկերուհիների օգնությամբ սկսում էր հարդարվել: Այդ ընթացքում ազգականուհիները նրա վրա շաղ էին տալիս արծաթե մետաղադրամներ, որոնք օրիորդները հավաքում ու պահում էին ի նշան երջանկության: Ապա նա հագնում էի նախորդ օրը փեսայի կողմից ուղարկած հարսանեկան զգեստը: Հարսնացուի վարսերը զարդարում էին ոսկե թելերով, իսկ դեմքը ծածկում վարդագույն շղարշով: Հարսի եղբայրներից մեկը գոտի էր կապում հարսի մեջքին՝ երեք անգամ կապ գցելով նրա գոտկատեղի շուրջ: Հագնվելուց հետո հարսը համբուրում էր ներկաների ձեռքերը և զբաղեցնում սենյակի անկյունում իրեն հատկացված տեղը:

 

Հունական ավանդական հարսանիք
 

Փեսայի տանը կազմավորվում էր հյուրերի բազմությունը, որտեղ իր պատվավոր տեղն էր զբաղեցնում քահանան: Նախքան հարսի տուն գնալն այնտեղ էին ուղարկում գինու սափորներով երկու պատանի, որոնք հարսի ընտանիքին ավետում էին փեսայի գալստյան մասին: Ողջ այս արարողությունն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ: Հյուրերի բազմության՝ հարսի տանը մոտենալուն պես (օրինակ՝ Կրետե կղզում) երկու կողմերը կրակ էին արձակում հրացաններից՝ ի նշան ուրախության: Իսկ Հունաստանի հյուսիսում փեսան, հարսի տուն հասնելով, պետք է խնձոր կամ նուռ նետեր հարսի տան տանիքի վրայով: Ընդունված կարգի համաձայն՝ հարսնաքույրերը փակում էին տան դուռը հենց փեսայի քթի տակ, մինչև վերջինս որպես փրկագին նրանց ընծաներ կմատուցեր:

Հունական հարսանեկան ծեսի մեջ առանձին ուշադրության է արժանի հարսի տնից դուրս գալու պահը. վերջինս պետք է հակառակվի և ձևացնի, թե իրեն ուժով են դուրս բերում հայրական տնից: Այս սովորույթն արմատներով տանում է միջնադարյան Հունաստան:

Այն ժամանակ հարսին առևանգում էին հարևան գյուղերից բառիս բուն իմաստով: Նման վարքագիծը նպատակ էր հետապնդում «նոր արյուն» բերել ընտանիք, թարմացնել այդ ընտանիքի գենը՝ արդյունքում առողջ և ուժեղ սերունդ ունենալու համար:

Հայրական տունը լքելու պահին հարսը մասնակցում էր հարսանեկան կոշիկը փորձելու ծեսին: Հարսի կոշիկները պսակադրության օրը բերում էր փեսաեղբայրներից մեկը, ով և պետք է հագցներ դրանք հարսին: Հարսնաքույրերը ջանում էին գողանալ կոշիկը, իսկ հարսը, որպես կանոն, ձևացնում էր, թե կոշիկը փոքր է իր ոտքին, ու փեսաեղբորից հերթական ընծան ստանում՝ դրամի տեսքով: Այս ամենից հետո հարսն ու փեսան դուրս էին գալիս հարսի տնից՝ թաշկինակի երկու ծայրերից բռնած: Հարսը հրաժեշտ էր տալիս հարազատներին, նրան նստեցնում էին ձիու վրա, գինով լի գավաթ տալիս, որից նա երեք ումպ էր անում և ուսի վրայով գավաթը ետ նետում:
Ապա սկսվում էր հարսի՝ փեսայի տուն ոտք դնելու արարողությունը, որին, ի դեպ, մեծ կարևորություն էր տրվում: Հարսի վարքագիծը, նրա արած յուրաքանչյուր քայլը մեկնաբանվում էր այս կամ այն կերպ: Սկեսուրը նրան դիմավորում էր հացով ու գոտիով, որոնք դնում էր տան շեմին: Եթե հարսը դրանց վրայով անցնում էր աջ ոտքով, ապա լավ նշան էր, եթե ձախով, ուրեմն՝ վատ: Տուն մտնելուց առաջ հարսը երեք անգամ խոնարհվում էր, կարագով կամ մեղրով խաչեր նկարում դռան շեմին: Փեսայի տուն մտնելով՝ նորահարսը խոնարհվում էր ամուսնու ծնողներին, համբուրում նրանց ձեռքերը և իր շուրթերով նրանց շուրթերից վերցնում ոսկե մետաղադրամներ՝ ի նշան այն բանի, որ միմյանց մշտապես «ոսկե» խոսքեր են ասելու: Տեղի էր ունենում հյուրասիրություն, քահանան բարձրաձայն կարդում էր հարսի օժիտի ցուցակը, որը վավերացվում էր փեսայի ու ներկա գտնվողներից մի քանիսի ստորագրություններով: Ապա ցուցակը տալիս էին հարսի հորը, որն էլ իրավունք ուներ այդ ցուցակով ետ պահանջել դստեր օժիտը վերջինիս վաղաժամ մահվան դեպքում: Սրան հաջորդում էր մեծ գինարբուքը:

Հարսը ամուսնանալուց հետո մեկ տարի պետք է ենթարկվեր որոշակի կանոնների, մասնավորապես մինչև առաջին երեխայի ծնունդը: Նա չպետք է մահացած մարդ տեսներ, ներկա գտնվեր ուրիշ հարսանիքի, չպետք է նայեր սկեսրայրի դեմքին ու պատասխաներ նրա հարցերին և առհասարակ չպետք է խոսեր ամուսնու ազգականների ներկայությամբ:
Ծաղկած պսակների ներքո այսօր հույներն ամուսնանում են ինչպես եվրոպական բոլոր երկրներում. փեսան սպասում է հարսին եկեղեցում: Ապա սկսվում է բուն պսակադրությունը: Նորապսակների քավորը (որը հաճախ հենց ինքը՝ փեսայի կնքահայրն է լինում) միմյանց մետաքսե ժապավենով ագուցված ծաղկած նարնջենու ճյուղերից գործված պսակներ (ստեֆանաներ) է դնում հարսի ու փեսայի գլխին, որոնք էլ խորհդանշում են նրանց միությունը: Պսակները փոխանակվում են երիտասարդ զույգի կողմից երեք անգամ, ապա քավորի և քահանայի ուղեկցությամբ հարսն ու փեսան երեք անգամ պտտվում են խորանի սեղանի շուրջ և յուրաքանչյուրը երեք ումպ անում:  Երեք ումպերը խորհրդանշում են Սուրբ Երրորդությունը:

«Թու, թու, թու» բոլորիս քաջ հայտնի այս արտահայտությամբ են ուղեկցում պսակադրության ներկաները հարսին ու փեսային մինչև խորան:

Հույների կարծիքով այս արտահայտությունը բարի բախտ է խորհրդանշում: Հարկ է նշել, որ հույները ևս ետ չեն մնում իտալացիներից իրենց սնահավատությամբ: Դրա վառ ապացույցն են աչք հիշեցնող փոքրիկ հուլունքները, որոնք հույները սովորաբար կրում են հարսանյաց հանդեսներին մասնակցելիս: Նրանք հավատում են, որ այս կերպ հարսին ու փեսային պահպանում են չար աչքից և քշում սատանայական ուժերը: Իսկ հարսնացուները, օրինակ, մի կտոր շաքարավազ են թաքցնում ձեռնոցի մեջ՝ որպես հաջողակ ամուսնության և քաղցր կյանքի խորհրդանիշ:
Պսակադրության արարողությունից անմիջապես հետո հյուրերին բաժանում են քուֆետաներ՝ կարամելապատ նշով կոնֆետներ՝ շղարշե նուրբ թաշկինակների մեջ ագուցված:
Բուն հարսանյաց հանդեսը սկսվում է պսակադրության արարողությունից հետո: Հարսանյաց հանդեսի բացումը կատարում են հարսն ու փեսան՝ «հսայահ» պարով, որը մինչև օրս էլ հարսանեկան ծեսի մի մասն է համարվում: Երկրորդ պարը կոչվում է «Կասլա-մանթիանո». իր տեսակի մեջ այն շուրջպար է և ներգրավում է գրեթե բոլոր հյուրերին: Իսկ հույների խրախճանքն իր գագաթնակետին է հասնում, երբ հավաքվածները պարելով թղթադրամներ են փակցնում հարսի զգեստին:

Հարսանեկան «ստեֆանաները» (թագեր կամ պսակներ) հարսանյաց հանդեսի այն ոչ մեծաքանակ ատրիբուտներից են, որոնք պահպանվում են հանդեսից հետո՝ որպես հիշատակ: Դրանք պատրաստվում են ձիթենու, խաղողի տերևներից, նարնջի կամ կիտրոնի ծառի ծաղիկներից, վերջիններս խորհրդանշում են կուսություն ու մաքրություն: Ընդ որում՝ «ստեֆանաները» պետք է միմյանց կապված լինեն երկար, հարսի ու փեսայի շարժումները չկաշկանդող մետաքսե ժապավենով: Այսօր ոսկերչական մի շարք ընկերություններ առաջարկում են թանկարժեք ու կիսաթանկարժեք ամենատարբեր բնական քարերից ու մետաղներից պատրաստված «ստեֆանաներ»: Այնպես որ յուրաքանչյուր նորապսակ զույգ կարող է կրել իր տոնական հանդերձանքին համապատասխան պսակներ:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հունական ավանդական հարսանիք  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 592 | - Վարկանիշ -: 0.0/0