RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Հետաքրքրական փաստեր հնդկուհիների գեղեցկանալու արվեստի մասին  268

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Հետաքրքրական փաստեր հնդկուհիների գեղեցկանալու արվեստի մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հնդկուհին ու զարդը մեկ հասկացություն են։ Նրանք ինքնատիպ լեզու են՝ խոսքի և շարժումների հետ մեկտեղ։ Հնդկաստանի մշակույթի մեջ ամեն ինչ խորհրդանշական է, փոխաբերություն։ Զարդարելով տեսանելի, նյութական մարմինը՝ հնդիկներն իրենց կարոտն են արտահայտում իրենց աստվածային բնության հանդեպ։ Շատ հնդկուհիների համար գեղեցիկ զգեստն Աստծուն խոնարհվելու միջոցներից մեկն է։

 

Հետաքրքրական փաստեր հնդկուհիների գեղեցկանալու արվեստի մասին

 

Նրբագեղ հագնված կինն անթերի գեղեցկության ու գաղտնիքի մարմնավորում է, որը հատուկ է բնությանն ու երաժշտությանը։ Զարդարանքի յուրաքանչյուր մասն արդարացված է և, հետևաբար, հյուսված խորհրդանշական ձևի և կերպարների ընդհանուր նախշով։

Շրինգար. այսպես է կոչվում կնոջ ամբողջական զարդարանքը։ Այն 16 առարկա է ներառում՝ կապված լուսնի 16 փուլերի հետ, որոնք, իրենց հերթին, կախված են կնոջ լուսնային շրջանի հետ։ Այսպիսով, 16-ը յուրահատուկ թիվ է։

Շրինգար անվանումը կապված է Շրի– Լաքշմիի՝ կնոջ գեղեցկության, հաջողության, ծաղկունքի և պտղաբերության աստվածուհու, Վիշնայի՝ անթերի կնոջ հետ։ Հոգևոր աշխարհում կիսաստվածները հավերժ 16 տարեկան են։

Այդ ամենագեղեցիկ և էներգիայով լեցուն մարդկային տարիք է։ 16 տարեկանում աղջիկն ունենում է բոլոր կատարելությունները, նա ֆիզիկական զարգացման գագաթնակետին է։ Նրա բնույթն է խաղալը, նոր զգացողություններ փնտրելը, բոլորին գերելը։ Նրա անմեղությունը գրավում է, նրա մեջ ամեն ինչ ճիշտ է ու լավ։

 

1.     Բինդին ճակատի վրա՝ աչքերի մեջտեղում արվող փոքրիկ դեկորատիվ կետ է։ Մետաֆիզիկական լեզվով այն անվերջ պոտենցիալի վայր է, որտեղից առաջանում են գոյատևման բոլոր դրսևորումները։ Այդ կախարդական երրորդ աչքն է, իմաստության աղբյուրն ու աստվածային իմացության բարձր ներքին զգացողությունը։ Հաճախ աչքն արևի ու լուսնի հետ են համեմատում։ Մյուս խորհրդանշական նշանը կրակն է։ Երկու աչքը կարող են տեսնել միայն անցյալն ու ներկան։ Երրորդ աչքն իրավասու է տեսնել ապագան։

 

2.     Սինդուրը խորը, ալ կարմիր փոշի է, որի օգնությամբ ներկում են սանրվածքի բացվածքի գիծը։ Այն օգտագործում են բացառապես ամուսնացած կանայք։ Սինդուրը հնդիկների՝ Աստվածներին խոնարհվելու հարցում կարևոր բաղադրիչ է։ Կարմիր գույնն իշխանության վերականգնման և պտղաբերության խորհրդանիշ է, Սաթիի և Պարվաթիի կանացի էներգիա։ Հինդուիզմի մեջ Սաթին կնոջ իդեալ է զոհաբերությունների պատճառով, որոնք նա իրականացնում է իր ամուսնու պատվի համար։

 

3.     Տիկան կախազարդ է, որը պետք է լինի ճակատի ուղեղ մեջտեղում։ Այդ տեղը համարվում է աջնա-չակրայի տունը։ Այդպիսով կինը հաստատում է իր ամուսնական կարգավիճակը։

 

4.     Կոլյան աչքերի շուրջն արված լայն սև գիծ է, որտեղ սլաքները միանում են՝ հայացքին հատուկ կտրուկ արտահայտություն հաղորդելով. «Իմ աչքերն աչքեր չեն, այլ լույսի սլաքներ։ Իմ հոնքերը հոնքեր չեն, այլ ոչնչացնող սրեր»։ Սրտի յուրաքանչյուր զգացողություն աչքերի միջոցով է փոխանցվում։ Նրանք կարող են ակնածանք, սփոփանք ու սեր արտահայտել։ Հնդիկ պոետները սովորաբար ցանկանում են սուզվել «իրենց սիրեցյալների աչքերի խորքում»։


Աչքերի մասին պոեզիայի շատ համեմատություններ բնությունից են վերցվել։ Աչքերն ինչպես նարգիզ, նուշ, շուշան, «ինչպես շողացող ձուկ», ինչպես ծով ու օվկիանոս, անդունդ, կրակ և այլն։


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հետաքրքրական փաստեր հնդկուհիների գեղեցկանալու արվեստի մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 268 | - Վարկանիշ -: 0.0/0