RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Հետաքրքիր վիճակագրություն սեքսի մասին (18+)  533

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Հետաքրքիր վիճակագրություն սեքսի մասին (18+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 Մենք գիտենք, թե դուք ինչ էիք անում անցած գիշեր. փաստեր սեքսի մասին (18+)Մարդիկ հետաքրքրասեր են: Նրանք մշտապես հետաքրքրվում են, թե ինչպես են ապրում ուրիշները: Հետաքրքրությունր միշտ չէ, որ բավարարվում է, բայց օգնության են գալիս հետազոտություններն ու վիճակագրությունը:

Մարդիկ առավելագույն թվով սեռական հարաբերություն են ունենում շաբաթ երեկոյան և գիշերը: Ամենաքիչ թվով՝ երկուշաբթի:
Հասկանալի Է: Երկուշաբթին ժողովների, խորհրդակցությունների օր Է և առանց հաշվի առնելու տարիքն ու սեռը, ղեկավարությունը այնպիսի «սեքս» Է կազմակերպում, որ մարդիկ մասնագիտական պարտականություններից բացի ոչինչ չեն հիշում:


Սեռական հարաբերություններում բրիտանացիները ամենակոպիտն են, հնդիկները՝ ամենաավանդապահը, իսկ ամերիկացիները՝ ամենաանհավատարիմը: Այս մասին վկայում են համեմատական սեքսոլոգիայի տվյալները:
Շատ հետաքրքիր մասնագիտություն է՝ համեմատող սեքսոլոգ: Նայում ես ու համեմատում սրա ու նրա «սխրանքները»:


Սեռական հարաբերության ժամանակ 20-50 տարեկանների մեծամասնությունը 3-4 դիրք են օգտագործում: Իսկ դա նշանակում Է, որ մարդիկ ավելի տարված են ոչ թե տեխնիկական, այլ՝ հուզական մասով: Իհարկե, դա անհարգալից վերաբերմունք Է «Կամասուտրայի» նկատմամբ:


Նախնական փաղաքշանքի տևողությունը տարբեր երկրներում տարբեր Է: Մեծ Բրիտանիայում այն կազմում Է 17,5 րոպե, Ավստրիայում՝ 17,2 րոպե, Գերմանիայում, Մեքսիկայում, Ռուսաստանում 16,9, Չեխիայում՝ 16,5: Հիմա տեսա՞ք համեմատող սեքսոլոգների պակասը: Մենք չգիտենք, թե նախնական փաղաքշանքի տևողությունը որքան Է Հայաստանում:


Տղամարդկանց 31 տոկոսը հավատացնում է, որ կապի մեջ Է մտել երկու և ավելի զուգընկերուհիների հետ միաժամանակ: Իսկ այն կանայք, ովքեր խոստովանել են, որ եղել են «երկու կին և մեկ տղամարդ» ֆորմատով, ընդամենը 5 տոկոս են կազմել:
Մի բան պարզ է, որ կա՛մ կանայք են ստել, կա՛մ տղամարդիկ, կա՛մ էլ՝ բոլորը:


 Մենք գիտենք, թե դուք ինչ էիք անում անցած գիշեր. փաստեր սեքսի մասին (18+)Սեռական ակտի տևողությունը աճում Է: 1938 թ. այն տևում Էր մոտավորապես 3 րոպե, 1972-ին՝ 10 րոպե, 1995-ին՝ 16 րոպե: Տեսնենք, թե հետագայում ինչ կլինի: Եթե այս վիճակագրական աճը շարունակվի, մի քանի հազար տարի հետո աշխատելու համար ժամանակ չի մնա:
Տղամարդկանց 58 և կանանց 74 տոկոսը սիրում են սեռական ակտի ժամանակ ոչ պատշաճ արտահայտություններ ու մեկնաբանություններ անել: Բավականին բարձր տոկոսներ են, մնում Է միայն, որ միևնույն զգացողությունների սիրահարները իրար հետ լինեն:


Առանց մեկնաբանությունների


Մինչև 30 տարեկան տղամարդը կարող է օրական 10 անգամ օրգազմ ապրել:

Կանանց 5-10 տոկոսը ողջ աշխարհում ամբողջ կյանքի ընթացքում օրգազմ չի ապրում:

Մարդկանց 1 տոկոսը սեքսից ալերգիա ունի: Ախտանիշներն են՝ գլխացավը, մարմնի վրա ցանը, ջերմաստիճանի բարձրացումը: Հնարավոր են նաև ուշաթափություններ:

Աշխարհում յուրաքանչյուր յոթերորդ օրգազմ լրացուցիչ սիմուլյացիայի արդյունք է:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հետաքրքիր վիճակագրություն սեքսի մասին (18+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 533 | - Վարկանիշ -: 0.0/0