RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Հետաքրքիր փաստեր գրողների կյանքից  670

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Հետաքրքիր փաստեր գրողների կյանքից

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Հետաքրքիր փաստեր գրողների կյանքից
 
«Լռությունը համաձայնության նշան է» հայտնի խոսքերի հեղինակը հույն փիլիսոփա Սոփոկլեսն է :
 
ժամանակին մի գերմանացի գործարար ռուս գրող Պուշկինից 50 ռուբլով գնել է նրա ստեղծագործություններից մեկի հետևյալ տողը`«Ցերեկից պայծառ, գիշերից մութ»: Ինչու, հավանաբար կհարցնեք դուք: Բանն այն է, որ նա վաքս էր վաճառում: Իրոք վաքսի համար վատ գովազդ չէ… «Ցերեկից պայծառ, գիշերից մութ»:
 
2008թ.-ին Լոնդոնում առաջին անգամ հրապարակավ ներկայացվեց անգլիացի մեծանուն թատերագիր և բանաստեղծ Վիլյամ Շեքսպիրի՝ կենդանության օրոք արված միակ դիմանկարը։
Շեքսպիրագետները պնդում էին, որ դիմանկարը ստեղծվել է գրողի կենդանության օրոք՝ 1610թ., երբ նա 46 տարեկան էր։
Դիմանկարում պատկերված տղամարդը խիստ տարբերվում է Վիլյամ Շեքսպիրի ավանդական պատկերից։ Ենթադրվում է, որ դիմանկարը պատկանում էր Վիլյամ Շեքսպիրի հովանավոր կոմս Սաութհեմփթոնին և ընդգրկված էր վերջինիս հավաքածուում։
 
Ֆրանց Կաֆկան գտնում էր, որ քնելու համար հարկավոր է ըստ կարելվույն ծանրացնել մարմինը: Ըստ նրա` լավագույն տարբերակն էր պառկել մեջքի վրա, խաչել ձեռքերն ու գրկել ուսերը:
 
Անգլիացի գրող Առնոլդ Բենեթը մահացել է Փարիզում տիֆից` տեղական ջրից վարակվելով: Նա հրապարակավ խմել էր ջուրը` ապացուցելու համար, որ Փարիզի ջուրը մաքուր է:
 
Անգլիացի գրող Վիրջինիա Վուլֆը իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է կանգնած վիճակում:
 
Հայտնի արտահայտությունը` «Դա էլեմենտար է, Ուաթսոն», որն ուղղակիորեն կապվում է Շերլոք Հոլմսի կերպարի հետ, ոչ մի անգամ չի հանդիպում Արթուր Կոնան Դոյլի բնագրերում:
 
Մի երեկույթի ժամանակ գրող Մարկ Տվենը պարի է հրավիրում մի կնոջ և ասում` Դուք անչափ գեղեցիկ եք: Կինը պատասխանում է` Ցավոք նույնը ձեր մասին ասել չեմ կարող:
Տվենն ավելացնում է.
- Իսկ դուք ինձ պես ստեք:
 
Գրող Ջոն Ափդեյքը, ով ստացել է այս մրցանակը վատագույն էրոտիկ տեսարանի նկարագրության համար:
 
Գեղարվեստական գրականության մեջ վատագույն էրոտիկ տեսարանի մրցանակը հիմնադրվել է 1993թ. The Literary Review-ի նախկին խմբագիր Օբերոն Վոի կողմից: Մրցանակը գիպսե ոտնաթաթ է. մրցանակի հեղինակների մտահղացմամբ այս վերացական իրը խորհրդանշում է սեքսը: Մրցանակը շնորհվում է շամպայնի հետ միասին:
 
Գերմանացի փիլիսոփա Կանտին հարցրին, թե նրա կարծիքով որ կանայք են ավելի հակված հավատարմության` թխահերները, թե շիկահերները:
- Ճերմակահարները,- պատասխանեց մեծ փիլիսոփան առանց երկմտելու:
 
Հարցազրույցներից մեկի ժամանակ Բեռնարդ Շոուին հարցնում են, թե որն է կանացի բնավորության առանձնահատկությունը: Շոուն ինչպես միշտ շատ սրամիտ պատասխան է տալիս, որը վերաբերում է կանանց ամենաբնորոշ արատներից մեկին. 
- Աշխարհիս երեսին չկա այնպիսի մի կին,- պատասխանում է Շոուն,- որին հաջողվեր ասել «ցտեսություն» երեսունից պակաս բառով:
 
Մի առիթով հայր Դյումային հարցրին, թե նա ինչ կարծիքի է ամուսնական կապանքների մասին:
- Ամուսնական կապանքները այնքան ծանր են, որ երկուսով միայն կարելի է տանել, իսկ երբեմն էլ` երեքով,- պատասխանում է Դյուման:
 
Մի անգամ, երբ Բեռնարդ Շոուին հարց տվեցին, թե ինչքան կուզենար վաստակել, որպեսզի իրեն երջանիկ համարեր, գրողը տվեց շատ սրամիտ պատասխան: 
- Կուզենայի վաստակել այնքան, որքան ես վաստակում եմ իմ հարևանների կարծիքով,- պատասխանեց Շոուն:  
 
Նյուտոնի ժամանակակից մի բանաստեղծ գրել է.
«Բնությունն ու աստղերը պատված էին խավարով անհույս։
Եվ աստված ասաց. «Եղիցի Նյուտոն։ Եվ եղավ լույս...»։
Էյնշտեյնի ժամանակակից մի բանաստեղծ շարունակել է այսպես.
Դա երկար չտևեց։
«Եղիցի Էյնշտեյն,- սատանան գոչեց։
Եվ ամեն ինչ նորից թաղվեց մթի մեջ։
 
Մի անգամ Չապլինին (ով հայտնի է նաև իր գրական շնորհով)հարցնում են, թե մահից հետո որտեղ կուզեր ընկնել` դժոխք, թե դրախտ:
- Դժվար է դրան միանգամից պատասխանել,- ասում է Չապլինը,- կլիմայի տեսակետից, իհարկե, գերադասելի է դրախտը, բայց կնախընտրեմ դժոխքը, որովհետև այնտեղ ավելի շատ ծանոթների կհանդիպեմ:- սրամտում է Չապլինը:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հետաքրքիր փաստեր գրողների կյանքից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 670 | - Վարկանիշ -: 0.0/0