RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Հայկական հարսանիքի անցյալն ու ներկան  628

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Հայկական հարսանիքի անցյալն ու ներկան

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Հարսանեկան Հայկական հարսանիքի անցյալն ու ներկան

Օժիտ. Ունեցվածքի ցուցադրու՞մ, սկեսուրին «զարմացնելու և լռեցնելու» միջո՞ց, կամ գուցե զավակի բարօրությունը ապահովելու ծնողի մտահոգությու՞ն... Որտեղի՞ց են գալիս օժիտի արմատները, ո՞րն է դրա իմաստը, կամ ի՞նչ է «օժիտը» մեր օրերում: Նախ, եկեք պարզենք, թե որտեղից է գալիս օժիտ տալու ավանդույթը:

Եթե վերադառնանք հեռավոր անցյալ, ապա կտեսնենք, որ օժիտի նման երևույթներ այնտեղ էլ կան: Կար մի ժամանակաշրջան, երբ օժիտ տալիս էին ոչ թե աղջկա ծնողները, այլ, ընդհակառակը, տղայի ծնողները որոշակի գումարի կամ որևէ իրի տեսքով գլխագին էին տալիս աղջկա հորը: Հարսի «գնման¦ երևույթը շատ տարածված և օրինաչափ էր համարվում այդ ժամանակաշրջանում: Ժամանակի ընթացքում, երբ սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության տակ նահապետական ընտանիքը սկսել է տարալուծվել ու վերածվել անհատականի, ընտանիքի հայրը այլևս չէր կարող տնօրինել աղջկա համար տրված գումարը. աղջիկն էր տեր իր անձի համար տրված գումարին և, այն համարելով անձնական սեփականություն, տանում էր իր հետ: Բուն օժիտի գաղափարը սա կարելի է համարել, որը տարբեր շրջաններում տարբեր կերպ է զարգացել. մի տեղ պահպանվել է և՛ գլխագինը, և՛ օժիտը, մեկ այլ վայրում կա միայն աղջկա ծնողների կողմից տրվելիք օժիտը:
Նախկինում բավական երկար ժամանակ էր հատկացվում օժիտի պատրաստմանը: Այդ էր պատճառը, որ զույգերը նշանված էին լինում մինչև մեկ տարի: Դա բավական ժամանակահատված էր օժիտ պատրաստելու համար:
Հարսի օժիտը բերում էին հարսանիքից 3-20 օր հետո, անգամ՝ ամիսներ անց: Այսօր չկա որոշակի ժամանակաշրջան. տանում են, երբ պատրաստ է լինում՝ երբեմն հարմարեցնելով որևէ առիթի հետ:

Ի՞նչ էր ներառում «օժիտը».

Նոր, մաքուր բրդից ներքնակ և վերմակ, երկու փետուրե բարձ, աղջկա համար մի ձեռք սպիտակեղեն, բրդե գուլպաներ, թաշկինակներ, սանրեր, մկրատ, կարի պարագաներ, ինչպես նաև, կախված աղջկա ծնողների կարողություններից, գորգեր, կարպետներ, կարի մեքենա և այլն:

Իսկ ի՞նչ են տալիս այսօր աղջկան որպես օժիտ:

Դրանք կարող են լինել կենցաղային ամենատարբեր պարագաներից սկսած մինչև կահույք, մեքենա, տուն: Ի վերջո պետք է նկատենք, որ ցանկությունների հետ միասին դեր են խաղում նաև հնարավորությունները:

Օժիտի հանձնումն էլ հատուկ արարողություն էր, որը որոշակի կանոնների էր ենթարկվում:
Հարսի մայրը, քույրերը և այլ մերձավոր ու ազգական կանայք հավաքվում էին՝ հարսի օժիտը հանդիսավոր կերպով տանելու: Խնամու տանը օժիտ բերող կանանց հյուրասիրում էին և հետո միայն բացում օժիտի կապոցը: Բացող կինը, ով հարսի բարեկամներից պետք է լիներ, տղայի մորից նվեր ստանալով, մեկ-մեկ ցույց էր տալիս և գովաբանում օժիտի պարունակությունը, այլ կերպ ասած՝ ծաղկացնում էր այն:
Հարսի օժիտը պետք է կազմված լիներ երկու մասից` նորապսակների համար նախատեսված իրերից և տղայի հարազատների համար նախատեսված նվերներից:

Օժիտի ցուցադրությունն էլ իր բացատրությունն ուներ. նախկինում կար գլխագին ստանալու սովորույթը, որի ընթացքում երկու կողմերը պայմանավորվում էին միմյանց տրվելիք գումարի և նյութական արժեքի մասին: Տղայինը ուղարկվում էր հարսանիքից առաջ, իսկ աղջկա կողմից խոստացվածը՝ հարսանիքից հետո՝ օժիտի տեսքով: Այդ պատճառով կատարվում էր ցուցադրություն:

Այսօր, երբ արդեն գլխագին վճարելու սովորույթը մնացել է հեռու անցյալում, օժիտի ցուցադրությունը կորցրել է իր բուն իմաստը. հաճախ նորաստեղծ ընտանիքին օգնելու ծնողների ցանկությունը ավելի շատ նմանվում է նրանց կարողությունների գովազդի, քան գեղեցիկ ավանդույթի պահպանման, երբ ակամա մտածում ես՝ արդյո՞ք չենք գնում «գնման» ու «վաճառքի»՝ արդեն «քաղաքակիրթ
» հարաբերությունների:

Պահպանե՛նք բարի ավանդույթները՝ առանց դրանք աղավաղելու:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հայկական հարսանիքի անցյալն ու ներկան  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 628 | Տեգեր: Քո հարսանիքը | - Վարկանիշ -: 0.0/0